четверг, 24 мая 2018 г.

Հասարակագիտություն

Անսնաֆերման «Իմ կարծիքը»

«Մենըր» ֆերմայի տերը Ջոնզն էր:Նա իր ֆերմայում շատ կենդանիներ ուներ,որոնց հետ շատ վատ և դաժան էր վարվում:Կենդանիները որոշեցին վռնդել Ջոնզին ֆերմայից և դա նրանց հեշտությամբ հաջողվեց:Կյանքն առանց Ջոնզի նրանց համար հիասքանչ էր:Կընդանիների մեջ կային մի քանի խելացի խոզեր,ովքեր ֆերմայի կառավարումը իրենց ձեռքը վերցրին:Նրանք   «Մենըր» անվանումը փոխարինեցին «Անասնաֆերմա» -ով,որպես հիմն իրենց ընտրեցին «Անգլիայի գազանները» երգը և կազմեցին յոթ պատվիրաններ,որոնց համաձայն կենդանիները չպետք է անեն բաներ,որոնք բնորոշ են մարդուն:Նրանք ապրում և աշխատում էին հաշտ և հա,երաշխ,չնայած,որ բոլոր խոզերը մյուս կենդանինորի համեմատ ավելի քիչ էին աշխատում և ավելի շատ էին հանգստանում և ունեին մի շարք առտոնություններ,մյուս կենդանիները այդ փաստից չէին նեղվում,որովհետև վստահ էին,որ հիմա նրանք ավելի լավ էին ապրոըմ,քան Ջոնզի օրոք:Անցան տարիներ և մի օր ամբողջությամբ խոզերի իշխանության տակ անցած «Անասնաֆերման» դարձավ այնպիսին,ինչպիսին չպիտի լիներ ԵՐԲԵՔ.Խոզերը մյուս կենդանիների վրա իշխում էին,մտրակում և մորթում էին նրանց:Նրանք բարեկամությում էին անում մարդկանց հետ,հրավիրում նրանց ֆերմա,նրանցից ապրանքներ գնում:Խոզերն արգելել էին մյուս կենդանիներին ֆերմայում երգել «Անգլիայի գազանները» երգը:Նրանք քայլում էին երկու ոտքի վրա,հագնում մարդկանց հագուստ,քնում անկողիններում և անում այն ամենը,ինչ բնորոշ է մարդուն:Ֆերմայում գտնվող մյուս կենդանիները հանդես էին գալիս,որպես ստրուկներ և նրանց համար շատ դժվար էր տարբերել խոզերին,մարդկանցից
Ամուսնություն, 
տղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։
Ընտանիք
Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։
Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։
Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։
Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։
Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստիճանաբար վերանում են։

Տղամարդկանց և կանանց 5 պահանջմունքները ըստ ամերիկացի հոգեբան Հարլիի

Տղամարդկանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Սեռական բավարարվածություն
2.Հանգստի ուղեկից
3.Հմայիչ կին
4.Տնտեսության վարում
5.Հիացմունք

Կանանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Քնքշանք
2.Խոսելու զրուցելու հնարավորություն
3.Ազնվություն և անկեղծություն
4.Ֆինանսական աջակցություն
5.Ընտանիքին նվիրվածություն
Լեոնարդո դա Վինչի
 Ապրիլի 15-ին լույս աշխարհ եկավ մի մարդ, որին հետագայում մարդկությունը պետք է համարեր «հազարամյակի երկրորդ մարդը»: Նա Լեոնարդո դա Վինչին էր. ծնվելով Ֆլորենցիայից քիչ հեռու գտնվող Վինչի քաղաքի Անկավինո գյուղակում, Կատերինայի և Պիերոյի ընտանիքում մանուկը կարճ ժամանակ անց ստիպեց, որ աշխարհը հիանա իրենով: Նա համարվեց մի ամբողջ` «Վերածնունդ» դարաշրջանի խորհրդանիշը: Նրան իրավացիորեն կարելի է համարել հանճար, քանի որ նա ոչ միայն նկարիչ էր, այլև` ճարտարապետ, երաժիշտ, քանդակագործ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ , գյուտարար և այլ և այլն: Նրան այս ամենին հասնելու համար օգնեց նրա միակ ու անկրկնելի «օգնականը»` երևակայությունը: Նրա` շուրջ 7000 ձեռագրերում, նկատում ենք այնպիսի երևույթների, որոնց հետ մարդկությունը նոր պետք է ծանոթանար: Նա պատկերել է թռչող ապարատ (ինքնաթիռ), սուզանավ, և ուղղաթիռ… Լեոնարդոյի անունը շատ հետաքրքիր է, այն այնքան էլ անվան նման չէ, այլ կարելի է ասել մի փոքր կենսագրություն է. Իսկական անունը` «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է , որը թարգմանաբար նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի որդին Վինչիից»։ Լեոնարդոն բավական լավ է ապրել, սովորել է Անդրեա դել Վերոկքիոյի արհեստանոցում: Այնուհետև ինքն է դասավանդել ու շատ աշակերտներ ու համախոհներ է ունեցել: Մեզ են հասել դա Վինչիի միայն 15 գլուխգործոցները: Դրանցից են` 1.  «Մոնա Լիզան». Կերպարվեստի գլուխգործոցն է և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնիգեղանկարչական ստեղծագործություն: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին «Մոնա Լիզայի» շուրջ, որը հայտնի է նաև «Ջոկոնդա » անվամբ: Սա ընդամենը տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարն է, սակայն դա մատուցված է այնպիսի խորհրդավորությամբ, այնպիսի վարպետությամբ, որ մինչ այժմ մարդկությունը չի կարողանում հասկանալ նրա ժպիտի առաեղծվածը: 16 դարում է դա Վինչին նկարել այն. Նա վարպետորեն է ստվերագծել Մոնայի աչքերի և շրթունքների հատվածը, ու նա այնքան կենդանի է արել դա, որ կարծում ես , թե այն առեղծվածային է և ոչ երբեք մարդկային: Այս կտավում կարևոր է նաև այն, որ Մոնան առանց զարդարանքների է, գեղեցիկ ու պարզ զգեստով, իսկ ահա ետևի բնանկարը այնպես է արված, որ քեզ թվում է, թե այն անընդհատ փոփոխվում է: Վասալին նկատել է, որ հենց այս ստեղծագործությունն է ստեղծագործողին տվել ավելի շատ ինքնավստահություն: Այսօր «Մոնա Լիզան» զարդարում է Լուվրի թանգարանը: 2. «Vitruvian Man»-ը. Այս կտավը այն կտավներից է, որ մտածելու տեղիք է տալիս: Դա Վինչին այն մեզ է ներկայացրել 1487թվականին, այն նկարված է գրիչով և թանաքով` թղթի վրա: Պատկերված է այնտեղ մի տղամարդ, որը պարզել է իր ձեռքերը, այն կարծես իրար վրա պատկերված լինի` երկու ձեռքով, երկու ոտքով, միառժամանակ պատկերված է շրջանակի և քառակուսու մեջ: Նկարը եբեմն կոչում են «համամասնությունների կանոն»: Այն գտնվում է Վենեցիայի Ազգային պատկերասրահում, որը, ինչպես մյուսները, հաճախ չեն ցուցադրվում: Դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: Նա մահից երկու օր առաջ հրավիրում է քահանային ու խոստովանություն անում և ստանում է օրհնությունը : Ըստ նրա ցանկության, նրա մահվան թափորում կային 60 մուրացկաններ: Նա թաղված է Սուրբ Գուբեյթում: Ահա այսպես մարդկությունը դեռ երկար պետք է փնտրի ու գտնի դա Վինչիի ծածկագիրը

Դասական երաժշտությունԴասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 9-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900 թ ընկած ժամանակահատվածում։

«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն դարաշրջանը համարել «ոսկե»։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 
մշակութային և գաղափարական զարգացման, միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին անցման դարաշրջանն է (Իտալիայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի վերջ – XVI դար):

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): 
«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: 
Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: 
Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: 
XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:
Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): 
Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 
Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: 
Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):
Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: 
Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: 
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:
Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվեստում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համալիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պերուցցի): 
Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդներում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ): 
Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:

Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը:

Комментариев нет:

Отправить комментарий