четверг, 3 мая 2018 г.

Պատմություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են,
նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու
բարգավաճումն էր։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են թագավորներ Արտաշեսի ու Տիգրանի անուններով։
Արտաշես Առաջին (Ք. ա. 189-160թթ.)
19297_b.jpg
Արտաշես I-ը Արտաշեսյան
արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)
հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառ-
նալով հայոց թագավոր` նա հա-
ջորդաբար Մեծ Հայքի սահման-
ների մեջ վերամիավորեց իրենից
առաջ բռնությամբ անջատված
հայկական հողերը։
Արտաշես արքան ստեղծեց
հզոր բանակ: Նրա թագավորու-
թյան ժամանակ մեր երկրում
շատ նշանավոր գործեր կատար-
վեցին։ Ամենից առաջ նա շե-
նացրեց ու բազմամարդ դարձրեց
երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդ-
կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում,
դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ
Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա-
վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը,
ձկնորսությունը։
Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք,
որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Tigran_The_Great
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Արքայազն Տիգրանը գերի էր Պարթևստանում։  Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս-
տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել.
Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն
ունեին Հայաստանը թուլացնելու, դարձնելու իրենցից կախված
թույլ երկիր։
Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կա-
րողացավ որոշ զիջումների գնով ազատվել
և Ք. ա. 95թ. վերադառնալով հայրենիք` գահ
բարձրանալ։ Գահ բարձրանալուց անմիջա-
պես հետո Տիգրանն իր թագավորությանը
միացրեց Ծոփքը։ Դրանով նա ավարտին հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու
իր մեծանուն պապի` Արտաշես I արքայի
սկսած գործը։ Այնուհետև` 94թ. նա դաշինք
կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոնտոսի
հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը։
Այսպիսով, կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն
իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ։
Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական
Ծոփքի գրավումից շատ չանցած` Տիգրանը Մեծը կարողացավ
հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել
գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը։ Հայոց թագավորու-
թյունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց
արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին
բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը
(Վրաստանը) և Աղվանքը։
Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Մի-
ջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան
թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա
անունով։ Այդ պետությունը ներքին կռիվների
հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու-
թյան մեջ։ Ստեղծված վիճակը շտկելու և երկրում
կարգուկանոն հաստատելու համար սիրիական
վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ-
նալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգ-
րանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրա-
կան ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթար-
կելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց
իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամե-
նամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կաս-
պից ծովից մինչև Միջերկրական ծով։
Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, սակայն, պատերազմասեր արքա չէր։ «։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրա-
ժեշտության դեպքում։
Տիգրանակերտ
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր
մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։ Քա­
ղաքը կառուցվեց Արևմտյան Տիգրիսի վտակներից մեկի
հովտում (Մեծ Հայքի Աղձնիք նահանգում): Տիգրանա­
կերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղա­
քում շքեղ պալատներ և ապարանքներ էին կառուցվում։
Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­
րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Քաղաքում Տիգրանի պալատն էր, որի
շուրջը լճեր, զբոսայգիներ և անգամ որսատեղեր կային։
Մեծ Հայքի տարածքում Տիգրանակերտ անունով  շատ քաղաքներ կային: Դրանցից մեկը
Արցախի Տիգրանակերտն է, որտեղ այժմ պեղումներ են
ընթանում:
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ
արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ,
հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ,
օգնեց տնտեսության ու մշակույթի զարգացումը։ Նա տե-
սավ նաև կորուստներ ու խռովություններ, բայց, ի վերջո, իր
Արտաշես պապի և մյուս փառավոր նախնիների նման կարողա-
ցավ հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջորդներին
թողնել ծաղկուն ու զարգացած երկիր։

Комментариев нет:

Отправить комментарий