четверг, 24 мая 2018 г.

Տնտեսագիտություն

Ապահովագրություն


Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։
Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն է ձեռք բերում ստանալ շահույթ։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։

Ապահովագրության ձևերը

Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիրապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով ։

Ապահովագրության տեսակները

կյանքի ապահովագրություն
ոչ կյանքի ապահովագրություն (ցանկացած այլ ապահովագրություն կյանքի ապահովագրությունից բացի)
վերաապահովագրություն

Ապահովագրական տերմիններ

Ապահովադիր
Ապահովագրող
Ապահովագրված անձ
Շահառու
Ապահովագրական գումար
Ապահովագրական սակագին
Ապահովագրական վճար (ապահովագրավճար)
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական պատահար
Ապահովագրական հատուցում
Իմ սպառողական զամբյուղ
Իմ սպառողական զամբյուղը բաղկացած է հետևյալ բաժիններից.
Ուսում
Սնունդ
Հագուստ
Ուսում-38.000դրամ
13.000դրամ վճարվում է դպրոցի համար:
Դպրոցում լրացուցիչ առարկաներից ընտրել եմ միայն Կենսաբանություն և Քիմիա, քանի որ ընտրածս մասնագիոտության համար ինձ հարկավոր են կենսաբանական և քիմիական գիտելիքները:
Ես գոհ եմ կենսաբանության և քիմիայի դասերից: Շատ լավ է , որ շաբաթական անցնում եմ 4 ժամ:
15.000դրամ (լրացուցիչ կրթության համար)
Սնունդ
Օրական ես իմ սննդի վրա ծախսում եմ մոտ 1500-2000դրամ
Այսինքն ամսեկան սննդի վրա ես ծախսում եմ46500-60000դրամ:
Հագուստ
Հագուստի վրա ես ծախսում եմ մոտ 8000-10000 դրամ.
Տարեկան ծախսում եմ մոտ՝100000 դրամ
Ընդհանուր հաշվարկով ամսվա ընթացքում ես մինիմում ծախսում եմ՝92500դրամ

Ինչ է տնտեսագիտությունը
Տնտեսագիտությունհասարակական գիտություն, որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։
Քաղաքատնտեսության հետ համատեղ համարվում է հասարակական գիտությունների ողջ համակարգի հիմքը։
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտալիստական հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ ՍմիթԴ. Ռիկարդո), հետազոտելով կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ (արդյունաբերությանգյուղատնտեսությանտրանսպորտի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտեսական գիտությունները (էկոնոմետրիկահաշվապահական հաշվառում և այլն)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկականմեթոդները տնտեսագիտության մեջ։
Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։

Հայաստանում տնտեսագիտության մասնագետներ պատրաստվող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը գործում է Երևանում և մասնաճյուղեր ունի Գյումրիում ու Եղեգնաձորում

Комментариев нет:

Отправить комментарий