понедельник, 3 апреля 2017 г.

Հայոց լեզու և Գրականություն

  Վիլիամ Սարոյան 
 Սարոյան Վիլյամ Արմենակի - հայ գրող: Ծնվել է 31.8.1908-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:
     Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի "Հայրենիք շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել "Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ" (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. "Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը": Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով: Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են "տարօրինակ" ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները: Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում ("Իմ սիրտը լեռներում է"), "Կյանքիդ ժամանակը", "Քարանձավի մարդիկ", "Հե՜յ, ո՞վ կա այդտեղ", "Կոտորածն մանկանց", "Խաղողի այգին" պիեսները:
     1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել "Մարդկային կատագերգություն" վիպակում և "Վեսլի Ջեկսոնի արկածները" վեպում: 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք:
     1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագր. ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Թ. Էլիոտին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ:
     Վիլյամ Սարոյանը մահացել է 16 մայիսի 1981 թվին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Երևանում Սարոյանի անունով կոչվել են դպրոց, համալսարան:                                      




                                                              Պատասխանատու եմ
Ես պատասխանատու եմ իմ խոսքի համար, եթե ես ինչ որ խոսք եմ տվել, ապա ինչ էլ որ լինի ես կպահեմ իմ խոսքը:Ես պատասխանատու եմ նաև իմ բոլոր արարքների համար, ինչ որ բան անելուց առաջ պետք է մտածել,իսկ միայն հետո կատարել այդ գործողությունը:
  1. Կարդա Համո Սահյանի նշված բանաստեղծությունները. «Ուր որ նայում եմ», «Անունդ տալիս»։ Կարծիքդ գրիր բանստեղծությունների մասին. ի՞նչ է նկարագրված, բնության նկարագրությամբ ի՞նչ հույզեր է առաջացնում։ Ո՞ր գույներն են գերակշռում, ինչ փոխաբերական իմաստ կա այս բանաստեղծություններում։
  2. Տրված բառերի ուղղագրությունը սովորիր։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր.
    անաչառ, աղքատ, օտարական, սրտապատառ, պատսպարել, քաղց, մերժել, հռչակ, սարսուռ, դողդոջուն, ոճիր, մառան, անգղ-անգղեր, ապաստանել-ապաստանած։
          Անաչառ-Ոչ աչառու, արդարամիտ, անկողմնակալ:
        դողդոջուն-Դողդոջացող, դողդոջանքի մեջ ընկած:
        մառան-պահեստ
       
      Ուսումնական ապրիլ

Գրականություն
Սահյանական օրերՄուշեղ Գալշոյանուսումնական փաթեթ«Գինարբ ծաղիկ»«Կանչը»,  ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄՄուշեղ Գալշոյանի վերջին «նամակը»Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթԱնգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
*
 1.Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
2.Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ ինքը տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նաիբի քուչեն է:
3.Բանաստեղծը պարզաբանեց ,որ Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:


2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
.
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:
4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:
7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:
12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):  Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխարգույն:
13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:  Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:
15.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համ,
ոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
16.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
18.Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես՝
Այս պատմությունն պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
19.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:
Օրինակ՝  մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:
ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,
բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,
գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:
20. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր:  Այնպե՛ս արա, որ ստացված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելիս մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցներն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո (դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
21.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:  Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:
22Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր: Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:
23. Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներիշց վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:
24. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:  ա) ագեվազ (կենգուրու), վազանց, կակղամորթ, թավամազ, թավշապատ,
բ) մեղսակիր, մարտունակ, արճճապատ, կցասայլ, հողածին, ատոմակայան:
25.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: