Կովալենտային կապի հատկությունները
Կովալենտային կապի կարևոր հատկություններն են.
Կապի երկարությունը.
Կապի երկարությունը իրար հետ կապված միջուկների միջև եղած հեռավորությունն է:
Այն կախված է ատոմների շառավիղներից, ատոմային օրբիտալների փոխծածկման աստիճանից, պի- կապի առկայությունից և այլն:
Ուշադրություն
Կովալենտային կապի երկարությունը ավելի փոքր է, քան ատոմների շառավիղների գումարը:




Որքան փոքր է կապի երկարությունը, այնքան ամուր է քիմիական կապը:
Քիմիական կապի երկարությունը արտահայտում են նանոմետրերով՝ նմ, կամ պիկոմետրերով՝ պկ:
Ուշադրություն
Քիմիական կապի ամրությունը քանակապես բնութագրվում է կապի էներգիայով:
Կապի էներգիա.
Քիմիական կապի էներգիայի չափման միավորը կՋ/մոլ է:
Հասկանալի է, որ քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը ձևավորվում է ելանյութերի մոլեկուլներում առկա կապերի խզման համար ծախսված և վերջանյութերի մոլեկուլներում կապերի առաջացման ժամանակ անջատված էներգիաների տարբերությանբ:
Կովալենտային կապի ուղղորդվածություն և հագեցվածություն.

Կովալենտային կապի հագեցվածությունը ատոմի որոշակի թվով կովալենտային կապեր առաջացնելու հնարավորությունն է, ինչը պայմանավորված է տվյալ ատոմի կառուցվածքով:
Օրինակ՝ թթվածնի, ազոտի և ածխածնի ատոմները միացրել են ջրածնի երկու, երեք և չորս ատոմներ՝ համապատասխանաբար:

Комментариев нет:
Отправить комментарий