среда, 29 ноября 2017 г.

թարգմանություն

Չափից շատ երեխաներ

Տղամարդն ու կինը շատ գոհ էին իրենց երիտասարդ ծառայից. ազնիվ,, կոկիկ, կրթված և շատ հաճելի, շփվող անձնավորություն:
Երկու տարի անց ծառան հղիացավ, բայց ընտանիքում նրան այնքան էին սիրում,
որ որոշեցին թողնել նրան և երեխային իրենց մոտ:
Երկու տարուց ծառան նորից երեխա ունեցավ, ամուսինները նորից ոչինչ չասացին նրան և օգնեցին երեխաներին դաստիարակել:
Մեկ տարի անց ծառան եռյակ ծնեց, բայց դրա հետ էլ ամուսինները համակերպվեցին:
Բայց մի անգամ ծառան գնաց նրանց մոտ վերջնահաշվարկ խնդրելու:
-Բայց ինչո՞ւ ես դու գնում մեր մոտից,ինչո՞վ ենք մենք քեզ նեղացրել,-տխրեցին բարի տերերը:
-Հասկանո՞ւմ եք,-կտրուկ պատասխանեց ծառան,-վերջին ժամանակներս այս տանը, որտեղ այսքան փոքր երեխա կա, ապրելն անհնարին է դարձել:
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_8994

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ''ՀԶՈՐ ՄՏՔԵՐ''

Օրիգինալը`http://www.newauthor.ru/history/mogushhestvo-mysli

50-ական թվականներին քսաններորդ դարում, անգլյական բեռնափոխադրող նավը, որը բերում էր Պորտուգալիայից գինի, հասավ նշանակված նավահանգիստ` Շոտլանդիա: Նավաստիներից մեկը մտավ նավի ցուրտ պահեստը, որպեսզի տեսներ արդյոք բոլոր շշերը բեռնաթափվել են: Այդ մասին ոչինչ չիմանալով, ուրիշ նավաստի փակեց դրսից պահեստի դուռը: Գերին ամբողջ ուժով ծեծում էր պատերը, բայց ոչ մեկ նրան չլսեց և նավը հետ շարժվեց Պորտուգալիյա: Նավաստին պահեստում գտավ շատ ուտելիք, բայց նա գիտեր, որ ցածր ջերմաստիճանի տակ երկար չէր գոյատևի: Նա երկաթի մի կտոր վերցրեց և պատերին սկսեց գրել իր տանջանքների մասին, ամեն ժամ ամեն օր նա գրում էր: Նա իր հոգևարքը բնութագրում էր գիտական ճշգրտությամբ: Ինչպես էր ցուրտը նրան պատում, ինչպես էր սառչում նրա քիթը, ձեռքերի և ոտքերի մատները: Ինչպիսին է անդիմադրելի, սառցե օդի այրոցները: Երբ Լիսբոնում նավը գցեց խարիսխը, կապիտանը բացեց պահեստը և գտավ այնտեղ մահացած նավաստուն: Մարդիկ կարդացին պատերին գրված նրա պատմությունը: Ամենա անհավատալին դա չէր` կապիտանը չափեց  պահեստում օդի ջերմաստիճանը, ջերմաստիճանը ցույց տվեց 19 աստիճան: Ելնելով նրանից, որ նավը ետ էր գալիս առանց ապրանքի, սառեցման համակարգը չէր միացվել: Մարդը մահացավ նրանից, որ մտածում էր, թե նա մրսում է: Նա իր երևակայության զոհը դարձավ:


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

http://www.newauthor.ru/lifestrory/muzyka-1
Երգը իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղում:Երբ, որ ես տխրում եմ մի երգ եմ միացնում, աննկատ սկսում եմ երգել և տրամադրությունս մի քանի րոպեում բարձրանում է:Հետաքրքիր է, որ միառժամանակ մոդայիկ երգերի հետ,որը սիրում և լսում են իմ տարիքակիցները, ես նախնտրում եմ հայտնի հեղինակների կլասիկ երգերը:Տաղանդավոր երաժիշտները, ինչպես ուրիշ մեկը, կարողանում են երգի մեջ ցույց տալ ցավ և ուրախություն, հիասթափություն, բնության քմահաճությունը կամ վերապրումներ, բնորոշ միայն սիրահարվածներին:Եթե լավ երաժշտությանը լրացնել նաև բառեր, կստացվի մի գործ, որը տիրում է շատ մարդկանց սրտեր, նրան երկար են հիշում և լսում են նորից ու նորից:Ամեն իմ առավոտ սկսվում է առույգ երգելուց, իսկ դպրոցից հետ գալուց միացնում եմ մի նոր բան հայտնի հեղինակներից կամ լսում եմ հներից ինչ, որ մի բան,որոնք լավ հիշում եմ և դրանցից ամեն մեկը կապնված է իմ կյանքի ինչ,որ լավ պահի հետ:Այսպես է ստացվում, որ իմ աշխարհը կազմված է երգից, գեղեցիկ երաժշտություններից և սիրված ստեղծագործություններից:



ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

http://www.newauthor.ru/lifestrory/muzyka-1
Երգը իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղում:Երբ, որ ես տխրում եմ մի երգ եմ միացնում, աննկատ սկսում եմ երգել և տրամադրությունս մի քանի րոպեում բարձրանում է:Հետաքրքիր է, որ միառժամանակ մոդայիկ երգերի հետ,որը սիրում և լսում են իմ տարիքակիցները, ես նախնտրում եմ հայտնի հեղինակների կլասիկ երգերը:Տաղանդավոր երաժիշտները, ինչպես ուրիշ մեկը, կարողանում են երգի մեջ ցույց տալ ցավ և ուրախություն, հիասթափություն, բնության քմահաճությունը կամ վերապրումներ, բնորոշ միայն սիրահարվածներին:Եթե լավ երաժշտությանը լրացնել նաև բառեր, կստացվի մի գործ, որը տիրում է շատ մարդկանց սրտեր, նրան երկար են հիշում և լսում են նորից ու նորից:Ամեն իմ առավոտ սկսվում է առույգ երգելուց, իսկ դպրոցից հետ գալուց միացնում եմ մի նոր բան հայտնի հեղինակներից կամ լսում եմ հներից ինչ, որ մի բան,որոնք լավ հիշում եմ և դրանցից ամեն մեկը կապնված է իմ կյանքի ինչ,որ լավ պահի հետ:Այսպես է ստացվում, որ իմ աշխարհը կազմված է երգից, գեղեցիկ երաժշտություններից և սիրված ստեղծագործություններից:

вторник, 21 ноября 2017 г.

Գրականություն

Ակսել Բակունց

(1899-1937)
Գրականություն. Ակսել ԲակունցԱկսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...

            Ալպիական մանուշակ համառոտ
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ ԼեռնայինՀայաստանի պատկերներ՝ ավերակ բերդերգյուղական կենցաղին բնորոշ տեսարաններօջախի առաջչոքած կինկորեկի արտում հոգնած հնձվորանմատչելի ժայռերում վազվզող երեխաներԱյդ լեռներ ենայցելում մի հնագետմի նկարիչ և սրանց ուղեկիցըՀասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը ևգնում հնձվորի տուն հյուրՆկարիչը տեսնում է հնձվորի կնոջըորի գեղեցկությունը չի վրիպում նրաաչքիցՀեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջաշխարհից կտրված՝ սարերի վրաապրումէ ալպիական մանուշակի նման գեղեցիկ կինՆկարիչը շտապ նկարում է այդ կնոջը և մտաբերումորնման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափինԱրտաքինով երկու կանայք նման ենսակայնտարբեր է նրանց կենցաղըԱռաջինը՝ օջախի առաջ նստածխառնում է կրակըմյուսը՝ ծովափին,վայելում է ազատությունը... 
Եկվորները թեյ են խմում ու հեռանումբայց հենց այստեղ սկսվում է դրամանԽանդը կայծակի պեսփայլատակում է մռայլ հնձվորի սրտումձեռքն է առնում մահակըորն անասելի թափով իջնում է կնոջթիկունքին: Սուրմաները զրնգում են, ցնցվում են կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվում է։ Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու…
Աղբյուր http://www.tarntercum.ru/2015/05/blog-post_89.html

Քիմիա

https://www.slideshare.net/mkrtchyanmilushik/ss-82497254

random-131031102633-phpapp02-thumbnail-4
Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է  ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։
ՍԱՀՄԱՆՈՒՄԸ `
Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ `
Օքսիդնեռրը դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների։Ըստ բաղադրության`
  • Մետաղների օքսիդներ
  • Ոչ մետաղների օքսիդներ
Ըստ քիմիական հատկությունների  օքսիդները  բաժանվում են  4 հիմնական դասերի՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
  • Հիմնային օքսիդներ
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:Հիմնային  օքսիդների օրինակներ են ` Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն։Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:
1916745       oksid-kalcija         cuo-6-big
նատրիումի օքսիդ՝ Na2O               կալցիումի օքսիդ՝   CaO              պղնձի (II) օքսիդ՝ CuO  
  • Թթվային օքսիդներ
Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:Կամ ` թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են։Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:
screenshot_1                                635222
ֆոսֆորի (V) օքսիդ՝ P2O5                               քրոմի (VI) օքսիդ՝ CrO3
  • Ամֆոտեր կամ երկդիմի  օքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի(ամֆոտեր):Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդըերկդիմի է .Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ՝ են BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:
download                              screenshot_2-1
ալյումինի օքսիդ՝ Al2O3                                        ցինկի օքսիդ՝ ZnO
screenshot_3                             images
քրոմի (III) օքսիդ՝ Cr2O3                                  բերիլիումի օքսիդ՝ BeO
  • Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդների օրինակներ են` N2O,NO,CO,SiO  և այլն։
silicon_monoxide                            images-1
սիլիցիումի (II) օքսիդ՝ SiO                              ածխածնի (II) օքսիդ՝  CO
5-638
       Օքսիդների ստացման եղանակները
  • թթվածնի հետ պարզ և բարդ նյութերը փոխազդելիս
C+Օ2=CO2
4Al+3O2=2Al2O3
2ZnS+3O2=2ZnO+2SO
  • թթվածին պարունակող բարդ նյութերի ` տաքացման պայմաններում քայքայվելիս
Mg(OH)2=MgO+H2O
CaCO3=CaO+CO2
H2SiO3=SiO2+H2O
  • աղի ու թթվի փոխազդեցությունից.
Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2
K2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O
  • Մետաղի ու օքսիդի փոխազդեցությունից
2 Al + Fe2O3 =  Al2O3 + 2 Fe
Կիրառությունը`
Օքսիդների կազմի մեջ են մտնում այնպիսի միացություններ, որոնք լայնորեն տարածված են երկրագնդում օրինակ ավազը, ջուրը։ Ավազը օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև ապակու , խեցու  և մի շարք այլ արտադրություններում։Մեծ կիրառությու ունի չհանգած կիրը (կալցիումի օքսիդը)։ Այն օգտագործվում է գյուղատնտեսությն և շինարարության մեջ։ Ֆոսֆորի  հնգավալենտ օքսիդը , ջրազրկող նյութ է. այն կլանում է ջուրը։Ածխածինի քառավալենտ օքսիդը կրառվում է ոգելից (շամպայնը) և ոչ ոգելից  (լիմոնադ, հանքային ջրեր) խմիչքներ գազավորելիս, իսկ պինդ օքսիդը կամ ինչպես ասում են չոր սառույցը` սննդի արդյունաբերությունում,բժշկության մեջ և այլն։ Որոշ օքսիդներ հանդիսանում են թանկարժեք քարերի հումք։
Օքսիդների քիմիական հատկություններ
Հիմնային օքսիդներին բնորոշ է թթուների, թթվային օքսիդներին ` ալկալիների, իսկ երկդիմի օքսիդներին ` և՛ ալակալիների, և՛ թթուների հետ փոխազդեցությունը` բոլոր դեպքերում աղ և ջուր առաջացնելով։
Հիդրատացման ռեակցիա է անվանվում այնպիսի միացման ռեակցիան, որի երկու ելանյութերից մեկը ջուրն է։ 
Օքսիդների ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում հիմնային և երկդիմի օքսիդները, որպես կանոն, պինդ նյութեր են, տարբեր գույների ` սպիտակ, սև, մուգ դարչնագուն, մուգ կանաչ և այլն։Հիմնային օքսիդները լավ են լուծվում ջրում  կամ այլ կերպ  ասած փոխազդում ջրի հետ ու առաջացնում ալկալի։Երկդիմի օքսիդները ջրում գործնակաանում անլուծելի են կամ ջրի հետ չեն փոխազդում։։ Թթվային օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել և՛ պինդ վիճակում, և՛ հեղոուկ վիճակում։դրանք կարող են լինել անգույն կամ ամենատարբեր գույներով ։ Անտարբեր օքսիդները ջրում  նույնպես գործնականորեն անլուծելի գազեր են