понедельник, 17 сентября 2018 г.

Պատմություն

Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ:
 Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը ՍԷջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող Մելիք Իսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:
 Օրու եվրոպական գործունեությունը լի է անորոշությամբ ու գաղտնիքներով: Միայն հայտնի է, որ երիտասարդ ազնվականն իր ուժերր նախ փորձել է առևտրի բնագավառում՝ սկզբում Վենետիկում (1680-1683), ապա՝ Փարիզում: Այստեղ էլ յուրացրել է ֆրանսիական նիստուկացը, լեզուն, կենցաղը, ձեոք բերել քաղաքական ու ռազմական որոշակի գիտելիքներ: Բացի ֆրանսերենից ազատորեն տիրապետում էր իտալերեն, լատիներեն և գերմաներեն լեզուներին: Այնուհետև եղել է ֆրանսիական բանակի զինվորական մատակարար և տարիներ շարունակ առիթներ ունեցել սերտ աղերսներ ունենալ ռազմական ու պետական մարմինների հետ; Հայտնի է, որ Հայաստանի ազատագրության հարցի շուրջ անդամ դիմումնագրեր է հղել Լյուդովի- կոս XIV-ին, սակայն դրանք ուշադրության չեն արժանացել: Որոշ ժամանակ անց, հրաժարվելով առևտրական գործունեությունից, Օրին ծառայել է ֆրանսիական բանակում, նախ՝ հետևակի լեյտենանտի, ապա՝ հեծելազորի կապիտանի զինվորական աստիճաններով, մասնակցել անգլիացիների դեմ ֆրանսիական բանակի ռազմական վեց արշավանքներին, աչքի րնկել անձնական խիզախությամբ և քաջագործություններով:
 Անգլո-ֆրանսիական հերթական պատերամի ժամանակ` 1695 թ., ՕրինԻսրայել ՕրիՆամյուր քաղաքի մոտ գերի է ընկել անգլիացիների ձեոքը: Հենց նույն թվականին էլ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ազատվել է գերությունից, բայց Ֆրանսիա վերադառնալու փոխարեն տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց, հաստատվել Դյուսելդորֆ քաղաքում և ծառայության անցել տեղի կայսրընտիր (կուրֆյուրստ) մեծ իշխան ՀովհանՎիլհելմի մոտ՝ նշանակվելով Հայդելբերդ և Մանհայմ քաղաքների մատակարարման կոմիսար: 1698 թ. Օրին անձամբ հանդիպում է մեծ իշխանին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիրը:
  Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընղդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր: Ուստի պատահական չէր Օրու ոչ միայն Հովհան Վիլհելմի հետ բանակցություններ վարելը, այլ ընդհանրապես Պֆալցում հայտնվելը:
 Այդ ժամանակաշրջանի եվրոպական քաղաքական թատերաբեմում Ավստրիայի վճռորոշ դերն էր ստիպել հայ գործչին ուղիներ փնտրել՝ մերձենալու Հաբսբուրդների ազդեցիկ տան հետ, իսկ ուղիներից մեկն անցնում էր Պֆալցով: Դրանով Օրին հայերի վաղեմի ակնկալություններն ու կողմնորոշումը Բուրբոններից նպատակաուղղում է դեպի Հաբսբուրդները և նրանց հետ կապված քաղաքական շրջանակները: Օրին Հովհան Վիլհելմին ծանոթացնում է Հայաստանի վիճակի, 1677 թ. Էջմիածնի ժողովի մանրամասների և Հակոբ Դ-ի առաքելության հետ: Նա ջանք ու եռանդ չի խնայում շահագրգռելու մեծ իշխանին՝ հանձն առնելու Հայաստանի ազատագրության գործը, որը, նրա հա֊մոզմամբ, ներկա քաղաքական իրավիճակում բարդ չէր, մանավանդ որ հայերը պատրաստ էին ապստամբելու, և անհրաժեշտ էր միայն բարեկամ որևէ հզոր պետության աջակցությունը: Հայաստանը ազատագրվելուց հետո, ի նշան երախտագիտության, հայերը հանձն էին առնելու ոչ միայն Հովհան Վիլհելմին ճանաչել իրենց թագավոր, այլև րնդունելու կաթոլիկական դավանանք: Թուրքական ճակատներում ավստրիական բանակների հաղթանակներն էլ ավելի էին ամրապնդում այդ համոզումը, և Հովհան Վիլհելմի՝ Հայաստանն ազատագրողի դերը դառնում էր ոչ երևութական, իսկ Հայաստանի գահը՝ իրականին մոտ:
 Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված Էջմիածնի և Գանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:

Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.,էջ 204-206
                                                    Դավիթ Բեկ                       
Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

Комментариев нет:

Отправить комментарий