вторник, 25 сентября 2018 г.

Քիմիա

Կովալենտային կապի հատկությունները
Կովալենտային կապի կարևոր հատկություններն են.
 
Կապի երկարությունը.
 
Կապի երկարությունը իրար հետ կապված միջուկների միջև եղած հեռավորությունն է:
  
Այն կախված է ատոմների շառավիղներից, ատոմային օրբիտալների փոխծածկման աստիճանից, պի- կապի առկայությունից և այլն:
 
Ուշադրություն
Կովալենտային կապի երկարությունը ավելի փոքր է, քան ատոմների շառավիղների գումարը:
 
2a4b22b3.jpg
 
HF.gif
 
728px-Draw-Lewis-Dot-Structures-Step-3-Version-2.jpg
 
=d678cf9a1b30d53cf378c91256c43af5.jpg
 
Որքան փոքր է կապի երկարությունը, այնքան ամուր է քիմիական կապը:
 
Քիմիական կապի երկարությունը արտահայտում են նանոմետրերով՝ նմ, կամ պիկոմետրերով՝ պկ:
 
Ուշադրություն
Քիմիական կապի ամրությունը քանակապես բնութագրվում է կապի էներգիայով:
  
Կապի էներգիա.
  
Այն էներգիան, որն անջատվում է մեկ մոլ քանակով կապն առաջանալիս, կամ ծախսվում է նույն քանակով կապը խզելիս, կոչվում է կապի էներգիա:
 
Քիմիական կապի էներգիայի չափման միավորը կՋ/մոլ է:
 
Հասկանալի է, որ քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը ձևավորվում է ելանյութերի մոլեկուլներում առկա կապերի խզման համար ծախսված և վերջանյութերի մոլեկուլներում կապերի առաջացման ժամանակ անջատված էներգիաների տարբերությանբ:
 
Կովալենտային կապի ուղղորդվածություն և հագեցվածություն.
  
Ջրածնի՝ H2, քլորաջրածնի` HCl  և քլորի` Cl2 մոլեկուլներում ատոմային օրբիտալների փոխծածկը և էլեկտրոնային ամպերի խտացումը կատարվում է կապն առաջացնող ատոմների միջև, այսինքն՝ այն ուղղորդված է:
 
image027.jpg
 
Կովալենտային կապի հագեցվածությունը ատոմի որոշակի թվով կովալենտային կապեր առաջացնելու հնարավորությունն է, ինչը պայմանավորված է տվյալ ատոմի կառուցվածքով:
 
Օրինակ՝ թթվածնի, ազոտի և ածխածնի ատոմները միացրել են ջրածնի երկու, երեք և չորս ատոմներ՝ համապատասխանաբար:
 
valentnost-i-stepen-okislenija.jpg

Թարգմանություն



НАСТОЯЩИЙ ДРУГ


Высунув голову из гнезда, орлёнок увидел множество птиц, летающих внизу среди скал.– Мама, что это за птицы? – спросил он.– Наши друзья, – ответила орлица сыну. – Орёл живёт в одиночестве – такова его доля. Но и он порою нуждается в окружении. Иначе какой же он царь птиц? Все, кого ты видишь внизу, – наши верные друзья.Удовлетворённый маминым разъяснением орлёнок продолжал с интересом наблюдать за полётом птиц, считая их отныне своими верными друзьями. Вдруг он закричал:– Ай-ай, они украли у нас еду!– Успокойся, сынок! Они ничего у нас не украли. Я сама их угостила. Запомни раз и навсегда, что я тебе сейчас скажу! Как бы орёл ни был голоден, он непременно должен поделиться частью своей добычи с птицами, живущими по соседству. На такой высоте они не в силах найти себе пропитание, и им следует помогать.Всяк, кто желает иметь верных друзей, должен быть добрым и терпимым, проявляя внимание к чужим нуждам. Почёт и уважение добываются не силой, а великодушием и готовностью поделиться с нуждающимся последним куском.
Леонардо да Винчи
Դուրս հանելով գլուխը բնից, արծվի ձագը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ժայռերի մեջ:-Մայրիկ, սա ինչ թռչուններ են,- հարցրեց նա:-Մեր ընկերները,- պատասխանեց մայր արծիվը որդուն:- Արծիվը ապրում է միայնակ` այդպիսին է նրա ճակատագիը: Բայց երբեմն  նա ել է շրջապատի կարիք զգում:Հակառակ դեպքում, ինչպես կարող է լինել  թռչունների թագավորը : Այն բոլոր մարդիկ, որոնց դու տեսնում ես ներքևում , մեր հավատարիմ ընկերներն են:Գոհ մնալով մայրիկի բացատրությունից,  արծվի ձագը  հետաքրքրությամբ շարունակում էր հետևել թռչունների թռիչքին,համարելով այսուհետև նրանց հավատարիմ ընկերներներ: . Հանկարծ նա բղավեց.– Վայ-վայ-, նրանք գողացել են մեր սնունդը:– Հանգստացիր, որդիս: Նրանք ոչինչ չեն գողացել  մեզանից: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշիր ընդմիշտ այն ամենն, ինչ ես քեզ հիմա կասեմ: Որքան ել ցանկացած արծիվ քաղցած լինի, նա պետք է պարտադիր կիսի իր որսի մի մասը իր թռչունների հետ, որոնք ապրում են հարևանությամբ: Այս բարձրության վրա նրանք չեն կարող գտնել իրենց սեփական սնունդը, եւ նրանց պետք է օգնել:
Ամեն ոք, ով ցանկանում է ունենալ իրական ընկերներ , պետք է լինի բարի ու հանդուրժող, ցուցաբերելով ուշադրություն  ուրիշների կարիքներին: Պատիվն  ու հարգանքը ձեռք են բերվում ոչ թե ուժով, այլ  մեծահոգությամբ ու պատրաստակամությամբ կիսելու վերջին կտորը կարիքավորների հետ: 

понедельник, 17 сентября 2018 г.

Պատմություն

Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ:
 Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը ՍԷջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող Մելիք Իսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:
 Օրու եվրոպական գործունեությունը լի է անորոշությամբ ու գաղտնիքներով: Միայն հայտնի է, որ երիտասարդ ազնվականն իր ուժերր նախ փորձել է առևտրի բնագավառում՝ սկզբում Վենետիկում (1680-1683), ապա՝ Փարիզում: Այստեղ էլ յուրացրել է ֆրանսիական նիստուկացը, լեզուն, կենցաղը, ձեոք բերել քաղաքական ու ռազմական որոշակի գիտելիքներ: Բացի ֆրանսերենից ազատորեն տիրապետում էր իտալերեն, լատիներեն և գերմաներեն լեզուներին: Այնուհետև եղել է ֆրանսիական բանակի զինվորական մատակարար և տարիներ շարունակ առիթներ ունեցել սերտ աղերսներ ունենալ ռազմական ու պետական մարմինների հետ; Հայտնի է, որ Հայաստանի ազատագրության հարցի շուրջ անդամ դիմումնագրեր է հղել Լյուդովի- կոս XIV-ին, սակայն դրանք ուշադրության չեն արժանացել: Որոշ ժամանակ անց, հրաժարվելով առևտրական գործունեությունից, Օրին ծառայել է ֆրանսիական բանակում, նախ՝ հետևակի լեյտենանտի, ապա՝ հեծելազորի կապիտանի զինվորական աստիճաններով, մասնակցել անգլիացիների դեմ ֆրանսիական բանակի ռազմական վեց արշավանքներին, աչքի րնկել անձնական խիզախությամբ և քաջագործություններով:
 Անգլո-ֆրանսիական հերթական պատերամի ժամանակ` 1695 թ., ՕրինԻսրայել ՕրիՆամյուր քաղաքի մոտ գերի է ընկել անգլիացիների ձեոքը: Հենց նույն թվականին էլ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ազատվել է գերությունից, բայց Ֆրանսիա վերադառնալու փոխարեն տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց, հաստատվել Դյուսելդորֆ քաղաքում և ծառայության անցել տեղի կայսրընտիր (կուրֆյուրստ) մեծ իշխան ՀովհանՎիլհելմի մոտ՝ նշանակվելով Հայդելբերդ և Մանհայմ քաղաքների մատակարարման կոմիսար: 1698 թ. Օրին անձամբ հանդիպում է մեծ իշխանին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիրը:
  Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընղդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր: Ուստի պատահական չէր Օրու ոչ միայն Հովհան Վիլհելմի հետ բանակցություններ վարելը, այլ ընդհանրապես Պֆալցում հայտնվելը:
 Այդ ժամանակաշրջանի եվրոպական քաղաքական թատերաբեմում Ավստրիայի վճռորոշ դերն էր ստիպել հայ գործչին ուղիներ փնտրել՝ մերձենալու Հաբսբուրդների ազդեցիկ տան հետ, իսկ ուղիներից մեկն անցնում էր Պֆալցով: Դրանով Օրին հայերի վաղեմի ակնկալություններն ու կողմնորոշումը Բուրբոններից նպատակաուղղում է դեպի Հաբսբուրդները և նրանց հետ կապված քաղաքական շրջանակները: Օրին Հովհան Վիլհելմին ծանոթացնում է Հայաստանի վիճակի, 1677 թ. Էջմիածնի ժողովի մանրամասների և Հակոբ Դ-ի առաքելության հետ: Նա ջանք ու եռանդ չի խնայում շահագրգռելու մեծ իշխանին՝ հանձն առնելու Հայաստանի ազատագրության գործը, որը, նրա հա֊մոզմամբ, ներկա քաղաքական իրավիճակում բարդ չէր, մանավանդ որ հայերը պատրաստ էին ապստամբելու, և անհրաժեշտ էր միայն բարեկամ որևէ հզոր պետության աջակցությունը: Հայաստանը ազատագրվելուց հետո, ի նշան երախտագիտության, հայերը հանձն էին առնելու ոչ միայն Հովհան Վիլհելմին ճանաչել իրենց թագավոր, այլև րնդունելու կաթոլիկական դավանանք: Թուրքական ճակատներում ավստրիական բանակների հաղթանակներն էլ ավելի էին ամրապնդում այդ համոզումը, և Հովհան Վիլհելմի՝ Հայաստանն ազատագրողի դերը դառնում էր ոչ երևութական, իսկ Հայաստանի գահը՝ իրականին մոտ:
 Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված Էջմիածնի և Գանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:

Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.,էջ 204-206
                                                    Դավիթ Բեկ                       
Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

среда, 12 сентября 2018 г.

English

What to talk at Speed dating       
A good conversation is an art, that some people spend years learning and practicing. In a speed dating you only have about four minutes to create a fun and enjoyable conversation and to make a good impression. That is exactly what the focus of a speed dating session should be. . All you are really trying to figure out on the speed date is whether the two of you have something in common and if you would be able to carry out a conversation that lasts longer than four minutes.

Common rule is also to avoid talks about controversial topics like politics or religion. There is just not enough time on speed dating to have a debate about such topics and you do't want to spoil something right from the start. Instead try talking about current events; that may reveal much more about the person than asking about a favorite movie or color. Remember you are at the speed dating to have fun, meet new people and have a pleasant chit chat; everything else will spring out from that.

Don't forget that the non-verbal communication plays maybe even a bigger role in choosing next potential date than the verbal one. Sometimes it does not matter much how silly topic you will discuss, but it is important to start off with a smile. It will make the other person feel at ease and help you break the ice.
                                           



Discrimination
There are many types of discrimination.
For example. discrimination of disabled people. Nowadays there are not so many jobs that these people can do. Companies often refuse to give jobs to them because it is not comfortable or they can spoil the image of the firm. There is also sex discrimination. For example often women can’t get a goodсемс job or in some countries they get less money than men. Young women can’t often get a job because the employer thinks they are going to get pregnant soon. Or in the opposite, some jobs are only given to young and pretty girls . In some countries women and men don’t have equal rights.
The most often cases of discrimination is racism and religion discrimination. There are so many conflicts happening around the world because of skin colour. People fight and even kill each other just because they have different colour of skin. I think this is very stupid, it doesn’t have any sense, such people don’t fight to freedom or some ideas, they just behave in a foolish way. They are very limited in their world perception and understanding.
The same is with religion discrimination. Every country has its own religion, which is considered the main. But there are also people who have other things and they also have the right to exist in the same state and have equal rights.
So I think discrimination is something that humiliates all the people – the ones who are discriminated as well as those who discriminate.

четверг, 6 сентября 2018 г.

Գրականություն

Երկնի կայծեր
Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշեր-երկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն։
Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։



Կոմիտաս «Իմ երազում
Բանաստեղծությունում նկարագրում է մի երազ, որում ներկայացված են հարսանեկան տեսարաններ: Պատմում էր, որ գիշերը միասին պարեցին: Մեղրամոմեր շարեցին սուրբ սեղաններին: Ամպերի չափ ոսկի-արծաթի նման նուրբ ու բարակ քող գտան: Կարմիր-կանաչ շապիկ կարեցին իրենց հարսանիքին ի նշան: Բայց այդ ամենը երազ էր, մի երազ, որ կատարվեց մի գիշերվա մեջ և չքացավ: Բանաստեղծությունը նվիրված էր Կոմիտասի սիրած աղջկան:
Կոմիտաս ԱշունԻմ սիրելի բանաստեղծությունը «Աշուն» ն է, որը գրել է Կոմիտասը։ Աշուն բանաստեղծությունը կարդալիս ես պատկերում եմ յուրօրինակ և ոսկե աշուն։ Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ։ Առաջին քառյակում աշունը դեռ նոր էր սկսել, բայց մրգառատ էր, երկրորդ քառյակում աշունը ոսկեզօծվել էր, իսկ երրորդ քառյակում արդեն խորը աշուն էր, մոտենում էր ձմեռը։ Այս բանաստեղծությունը նկարագրում է աշնանային բնապատկեր։ Աշնանը տերևները կարող են լինել և՛ ոսկեզօծ և՛ գույնզգույն։ Երբ ես կարդում եմ «Աշուն» բանաստեղծությունը ինձ մոտ տրամադրություն է ստեղծվում։ Ինձ այս բանաստեղծությունում դուր եկավ աշնան նկարագրությունը, աշնանային մտորումներն ու պատկերացումները։ Իմ կարծիքով Կոմիտասն այս բանաստեղծությունը հորինել է միայն իր գեղեցիկ մտքի ու պատկերացումների, խելացիության շնորհիվ։ Կարելի է ասել, որ պատկերացումները, մտքերը և խելացիությունը Կոմիտասի օգնականներն են եղել բանաստեղծությունը հորինելիս։

(Վիլիամ Սարոյան)  Հայ մուկը
Վերլուծություն
Այս պատմությունը, իմ կարծիքով, այդքան էլ մկների մասին չէր, որովհետև մկները՝ ինչպես մարդիկ, կարողանում են նախանձել, վախենալ և այլն, նույնիս իրենք մեզ նման են բազմանում ունենում են աղջիկներ ու տղաներ:
Ընդհանրապես մկները շատ են վախենում կատուներից, որովհետև կարող է կանտուն նրանց մի աննախադեպ պահի կուլ տալ, բայց ամենից շատ նրանք վախենում են օձերից՝ օձերիր միայն նայելուց նրանանք վախից չեն կարողանում` շարժվել և վազել, և այդպես էլ օձը ուտում է նրանց:
Ընդհանուր պատմությունը մի հաղթանդամ հայ մկան մասին է: Այդ մկան անունը՝ Արտաշ է: Մի օր այդ մկանը մարդը բռնում է, որ տանի կենդանաբանական այգու օձին տա, որ ուտի: Արտաշը իր մեջ ուժ է հավաքում և ահռելի կատաղությամբ թռնում օձի գլխին, որ նույնիսկ օձը զարմանում է: Նա մի քանի անգամ ցատկեց օձի գլխին, որ օձը վախից փաղավ մտավ իր հետնախուցը և դուռը փակեց իր հետևից, և այդ ժամանակ օձը այդ մկանը տեսավ շատ հաղթանդամ և ուժեղ, այլ ոչ թե փոքրիկ և անզոր:

                                       Հրանտ Դինք
Կենսագրություն

Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք [hǝ'ɹant dʰiŋkʰ], թուրքերեն՝ Hrant Dink) (Մալաթիա, 1954 թ. Սեպտեմբերի 15 - 2007 թ. Հունվարի 19, Ստամբուլ) նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։




Հայկական հարց

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընտգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։


Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.

Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։


Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ–թուրքական երկխոսությանը, նա հավատում էր, որ այս խոչնդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, Milliyet թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի։

Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդին ու թուրքահայերի համար։




Սպանությունը

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ինՇիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։




Մրցանակներ

2007 թ. հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։ Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել։ Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, դուստրը՝ Դելաուա Դինքը և եղբայրը՝ Երվանդ Դինքը։ Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով հայտարարել է. Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և՛ պատվավոր, և՛ տխուր է ընտանիքի համար։ Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ։ Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են։