воскресенье, 28 апреля 2019 г.

Պատմություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերը և կորուստները
Երկրորդ համաշխարհային պատերազմը կորուստների բացարձակ քանակով ամենամահաբեր պատերազմն է: Ավելի քան 60 միլիոն մարդ սպանվել է, որը կազմում էր 1940 թվականի աշխարհի բնակչության 3 տոկոսը:
Ռազմական կորուստների վիճակագրությունը հաշվվում է միայն գլխավոր հակամարտությունը: Ներքոննշյալ աղյուսակները մանրամասնում են երկրի առ երկիր զոհվածների քանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստների վիճակագրությունները տարբեր են: Նշվում է հիմնական 50 միլիոնից 80 միլիոն զոհվածների մասին: 80 միլիոն զոհվածների շարքին են դասվում նաև սովից և համաճարակներից մահացածներին:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հաշվվում է 50-ից 55 միլիոն, ներառյալ 19-28 միլիոն պատերազմի հետևանքով առաջացած սովից և համաճարակից մահացածներին: Զինված ուժերում կորուստները հաշվվում են 21-ից 25 միլիոն ներառյալ գերության մեջ մահացած 5 միլիոն մարդկանց:
Կորուստների ավելի քան կեսը բաժին է ընկնում Չինաստանի հանրապետությանը և ԽՍՀՄ-ին:
Ռուսաստանի կառավարությունը 1990-ական թվականներին հրապարակեց ԽՍՀՄ-ի կորուստների վիճակագրությունը, համաձայն որի սպանվածների թիվը հաշվվում է 26,6 միլիոն, ներառյալ 8-9 միլիոն մահ համաճարագից և սովից: Չինաստանը 2005 թվականին հայտնեց 20 միլիոն մահացածների մասին:
Գերմանացիների կորուստները հաշվարկվում են մոտ 7 միլիոն, ներառյալ 5.3 միլիոն զոհված կամ անհետ կորած զինվորական
Լեհերի կորուստները հաշվվում է 5.6-ից 5.8 միլիոն համաձայն Ազգային հիշողության ինստիտուտի (2009):
Ճապոնիայի կառավարությունը 2005 թվականին հայտարարեց Ճապոնիայի կողմից 3,1 միլիոն մարդու զոհվելու մասին

понедельник, 22 апреля 2019 г.

դեպի Վազգեն Սարգսյանի տուն թանգարան

Այսօր, ապրիլի 10-ին մենք մեկնել էինք Վազգեն Սարգսյանի տուն թանգարան, որը գտնվում է Արարատում: Շաատ հետաքրքիր էր, նախ ասեմ որ տրանսպորտի մեջել շատ ուրախ ժամանակ անցկացրեցին:Ժամանելուց հետո մեզ միացան այնտեղի դպրոցի սովորողները և ահա եկավ այն պահը երբ մենք պետք է մտնեինք թանգարան: Մտնելուց հետո ես միանգամից ուշադրություն դարձրեցի ձախ կողմում դրված զենքերի և թրերի վրա, բայց սկզբում մենք գնացինք աջ կողմի սրահ, որտեղ դրված էին իրեն նվիրված նվերները, շատ հետաքրքիր էր, բայց ինձ համար իսկապես հետաքրքիր էր մյուս, զինամթերքով և իր մեքենայով սրահը: Իսկ այդ մեքենան օօօօ այդ մեքենան, իր անվամբ առաջին մեքենան էր որը եղել է հայաստանում, ջի-կարգի մերսեդես:Թանգարանից հետո մենք երգեցինք, պարեցինք և այդպիսի ուրախ նոտայի վրա ետ եկանք:

четверг, 18 апреля 2019 г.

Գրականություն

Համո Սահյան | Hamo Sahyan
Համո Սահյան
1914 – 1993
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: