
Շատ եգիպտոլոգներ կարծում են, որ այդ վիթխարի կառույցները ստեղծվել են փարավոնների ամբարտավանության և հիմարության պատճառով: Բայց կան մարդիկ ,ովքեր կարծում են, թե այդ հսկա կառույցները ցուց են տալիս փարավոնների ուժը և իրենց իշխանությունը, նաև նրանք Հին Եգիպտոսի հարստության խորհրդանիշներն էին:
Կարելի է ասել, ինչքան կան բուրգերի հետազոտմանը մասնակից մարդիկ, այնքան էլ կա կարծիք: Սակայն բոլոր պնդումներում կա փոքրիկ բաժին ճշմարտությունից: Իհարկե, միանգամից առաջանում է հարց՝ ինչո՞ւ որոշ փարավոններ չեն կառուցել իրենց համար բուրգեր, չնայած, որ նրանք ավելի հզոր էին և խենթ, քան այն փարավոնները, որոնք կառուցել են:
Ժամանակի ընթացքում նաև հայտնաբերվել է, որ հարցը հարստության մեջ չէ, որովհետև
Եգիպտոսը Ռամզես II-ի կառավարման ժամանակ ավելի հարուստ է եղել քան Ջոսերի կամ Խինդջերի ժամանակ, սակայն Ռամզես II-ը իր ետևից չի թողել բուրգ:Կարելի է նկատել, որ սոցիալական պայմանները Մեսոպատամիում եղել են Եգիպտոսի պես, բայց այնտեղ չեն հայտնաբերվել բուրգերին նման թագավորական դամբարաններ:

Համենայն դեպս բուրգերի ուսումնասիրողները փորձել են պատասխանել այդ հարցին հասկանալուց հետո, որ բուրգերը եղել են դամբարաները միայն այն փարավոնների համար, ովքեր համարվել են աստվածներ, այսինքն բուրգերը կրոնական կառույցներ էին:Այսինքն նշանակում է, որ պետք է ավելի մոտիկից դիտել եգիպտացիների այն հանելուկային կյանքի շրջանը՝ կրոնական, ընդ որում ավելի չուսումնասիրված անկյունը՝ անդրշիրիմյան աշխարհի մասին պատկերացումները:
Բնականաբար, չի կարելի թողնել առանց ուշադրության, որ բուրգերը հանդիսանում են քաղաքականության և որոշակի տնտեսագիտական դիրքի արդյունք: Սակայն դրա հետ համատեղ կարևոր է նաև գաղափարական հավելումը՝ այսպես կոչված եգիպտական կրոն:
Եգիպտական բուրգեր

- Ուսերխերես
- Սեֆրես
- Նեֆերխերես
- Սիսերես
- Խերես
- Ռաֆուրես
- Մենխերես
- Տանխերես
- Օննոս
V դինաստիայում այս փարավոները կառուցել են բուրգեր Աբուսիրում և Սահարայում:Բայց այս փարավոնների կողմից կառուցված բուրգերը իրենց չափով զիջում են Գիզայի բուրգերին: VI դինաստայի այս բոլոր թագավորները և թագուհին իրենց հետևից թողել են բուրգեր:
Տետի
- Պիոպի I
- առաջին Մերենրա
- Պիոպի II
- Թագուհի Նիտոկերտի
Բոլոր այս փարավոնները Ունիսի պես հրամայել են զարդարել բուգերի ներսի մասը գրվածքներով:Հին թագավորության դարաշրջանը եղել էր ամենակարևորներից մեկը Եգիպտոսի պատմության մեջ:Դարաշրջանի վերջում իր մայրաքաղաքը պատված էր հարյուրավոր բուրգերով սպիտակ և վարդագույն քարերից:
Շատ բաներ ապացուցում են, որ Եգիպտոսի փարավոնները ստիպում էին հազարավոր մարդկանց մասնակցել բուրգերի կառուցմանը, անկախ նրանից նրանք իր ստրուկներն էին, թե ուղղակի ազատ քաղաքացիներ:
Նոր թագավորության փարավոնները չէին ստեղծում բուրգեր:Նրանց թաղում էին ստորգետնյա դամբարաններում:Ինչպես մարդկային ձեռքերից ստեղծված ստորգետնյա կառույցներ ,նրանք չէին զիջում բուրգերին իրենց գեղեցկությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий