среда, 21 марта 2018 г.

Էկոլոգիա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:

3. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը»:

Բացառիկ գորգ կգործվի Հայաստանում Երևանի հոբելյանի առթիվ։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, գորգի նախագծի մեկնարկը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան այցի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ: 

ковер эребуни-ереван

Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին: 

ковер эребуни-ереван

«Երևանն իսկապես մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում»,– ասաց Մարգարյանը։ 

«Էրեբունի–Երևանի» 2800-ամյակը կնշվի 2018 թվականին։

Комментариев нет:

Отправить комментарий