среда, 29 ноября 2017 г.

թարգմանություն

Չափից շատ երեխաներ

Տղամարդն ու կինը շատ գոհ էին իրենց երիտասարդ ծառայից. ազնիվ,, կոկիկ, կրթված և շատ հաճելի, շփվող անձնավորություն:
Երկու տարի անց ծառան հղիացավ, բայց ընտանիքում նրան այնքան էին սիրում,
որ որոշեցին թողնել նրան և երեխային իրենց մոտ:
Երկու տարուց ծառան նորից երեխա ունեցավ, ամուսինները նորից ոչինչ չասացին նրան և օգնեցին երեխաներին դաստիարակել:
Մեկ տարի անց ծառան եռյակ ծնեց, բայց դրա հետ էլ ամուսինները համակերպվեցին:
Բայց մի անգամ ծառան գնաց նրանց մոտ վերջնահաշվարկ խնդրելու:
-Բայց ինչո՞ւ ես դու գնում մեր մոտից,ինչո՞վ ենք մենք քեզ նեղացրել,-տխրեցին բարի տերերը:
-Հասկանո՞ւմ եք,-կտրուկ պատասխանեց ծառան,-վերջին ժամանակներս այս տանը, որտեղ այսքան փոքր երեխա կա, ապրելն անհնարին է դարձել:
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_8994

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ''ՀԶՈՐ ՄՏՔԵՐ''

Օրիգինալը`http://www.newauthor.ru/history/mogushhestvo-mysli

50-ական թվականներին քսաններորդ դարում, անգլյական բեռնափոխադրող նավը, որը բերում էր Պորտուգալիայից գինի, հասավ նշանակված նավահանգիստ` Շոտլանդիա: Նավաստիներից մեկը մտավ նավի ցուրտ պահեստը, որպեսզի տեսներ արդյոք բոլոր շշերը բեռնաթափվել են: Այդ մասին ոչինչ չիմանալով, ուրիշ նավաստի փակեց դրսից պահեստի դուռը: Գերին ամբողջ ուժով ծեծում էր պատերը, բայց ոչ մեկ նրան չլսեց և նավը հետ շարժվեց Պորտուգալիյա: Նավաստին պահեստում գտավ շատ ուտելիք, բայց նա գիտեր, որ ցածր ջերմաստիճանի տակ երկար չէր գոյատևի: Նա երկաթի մի կտոր վերցրեց և պատերին սկսեց գրել իր տանջանքների մասին, ամեն ժամ ամեն օր նա գրում էր: Նա իր հոգևարքը բնութագրում էր գիտական ճշգրտությամբ: Ինչպես էր ցուրտը նրան պատում, ինչպես էր սառչում նրա քիթը, ձեռքերի և ոտքերի մատները: Ինչպիսին է անդիմադրելի, սառցե օդի այրոցները: Երբ Լիսբոնում նավը գցեց խարիսխը, կապիտանը բացեց պահեստը և գտավ այնտեղ մահացած նավաստուն: Մարդիկ կարդացին պատերին գրված նրա պատմությունը: Ամենա անհավատալին դա չէր` կապիտանը չափեց  պահեստում օդի ջերմաստիճանը, ջերմաստիճանը ցույց տվեց 19 աստիճան: Ելնելով նրանից, որ նավը ետ էր գալիս առանց ապրանքի, սառեցման համակարգը չէր միացվել: Մարդը մահացավ նրանից, որ մտածում էր, թե նա մրսում է: Նա իր երևակայության զոհը դարձավ:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

http://www.newauthor.ru/lifestrory/muzyka-1
Երգը իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղում:Երբ, որ ես տխրում եմ մի երգ եմ միացնում, աննկատ սկսում եմ երգել և տրամադրությունս մի քանի րոպեում բարձրանում է:Հետաքրքիր է, որ միառժամանակ մոդայիկ երգերի հետ,որը սիրում և լսում են իմ տարիքակիցները, ես նախնտրում եմ հայտնի հեղինակների կլասիկ երգերը:Տաղանդավոր երաժիշտները, ինչպես ուրիշ մեկը, կարողանում են երգի մեջ ցույց տալ ցավ և ուրախություն, հիասթափություն, բնության քմահաճությունը կամ վերապրումներ, բնորոշ միայն սիրահարվածներին:Եթե լավ երաժշտությանը լրացնել նաև բառեր, կստացվի մի գործ, որը տիրում է շատ մարդկանց սրտեր, նրան երկար են հիշում և լսում են նորից ու նորից:Ամեն իմ առավոտ սկսվում է առույգ երգելուց, իսկ դպրոցից հետ գալուց միացնում եմ մի նոր բան հայտնի հեղինակներից կամ լսում եմ հներից ինչ, որ մի բան,որոնք լավ հիշում եմ և դրանցից ամեն մեկը կապնված է իմ կյանքի ինչ,որ լավ պահի հետ:Այսպես է ստացվում, որ իմ աշխարհը կազմված է երգից, գեղեցիկ երաժշտություններից և սիրված ստեղծագործություններից:

Комментариев нет:

Отправить комментарий