вторник, 14 ноября 2017 г.

Մաթեմատիկա

загружено (1)Մինչև հիմա բուրգերի նշանակությունը ոչ ոք չգիտի:Շատ եգիպտոլոգներին թվում է, որ բուրգերը կառուցվել են միայն որպես եգիպտական փարավոնների դամբարաններ,բայց որոշ հոդվածներում քննարկվում է այլ տեսակետ՝բուրգերը կառուցվել են սպասելով ինչ-որ աներևակայելի տիեզերական ուժի:Կա կարծիք, որ Եգիպտոսի քրմերը կանխատեսում էին, Համաշխարհային ջրհեղեղը և նրանք գիտեին  X մոլորակի հակադարձման մասին:
Շատ եգիպտոլոգներ կարծում են, որ այդ վիթխարի կառույցները ստեղծվել են փարավոնների ամբարտավանության և հիմարության պատճառով: Բայց կան մարդիկ ,ովքեր կարծում են, թե այդ հսկա կառույցները ցուց են տալիս փարավոնների ուժը և իրենց  իշխանությունը, նաև նրանք Հին Եգիպտոսի հարստության խորհրդանիշներն էին:
Կարելի է ասել, ինչքան կան բուրգերի հետազոտմանը մասնակից մարդիկ, այնքան էլ կա կարծիք: Սակայն բոլոր պնդումներում կա փոքրիկ բաժին ճշմարտությունից: Իհարկե, միանգամից առաջանում է հարց՝ ինչո՞ւ որոշ փարավոններ չեն կառուցել իրենց համար բուրգեր, չնայած, որ նրանք ավելի հզոր էին և խենթ, քան այն փարավոնները, որոնք կառուցել են:
Ժամանակի ընթացքում նաև հայտնաբերվել է, որ հարցը հարստության մեջ չէ, որովհետև загружено (2)Եգիպտոսը Ռամզես II-ի կառավարման ժամանակ ավելի հարուստ է եղել քան Ջոսերի կամ Խինդջերի ժամանակ, սակայն Ռամզես II-ը իր ետևից չի թողել բուրգ:Կարելի  է նկատել, որ սոցիալական պայմանները Մեսոպատամիում եղել են Եգիպտոսի պես, բայց այնտեղ չեն հայտնաբերվել  բուրգերին նման  թագավորական դամբարաններ:
Համենայն դեպս բուրգերի ուսումնասիրողները փորձել են պատասխանել այդ հարցին հասկանալուց հետո, որ բուրգերը եղել են դամբարաները միայն այն փարավոնների համար, ովքեր համարվել են աստվածներ, այսինքն բուրգերը կրոնական կառույցներ էին:Այսինքն նշանակում  է, որ պետք է ավելի մոտիկից դիտել եգիպտացիների այն հանելուկային կյանքի շրջանը՝ կրոնական, ընդ որում ավելի չուսումնասիրված անկյունը՝ անդրշիրիմյան աշխարհի մասին պատկերացումները:
Բնականաբար, չի կարելի թողնել առանց ուշադրության, որ բուրգերը հանդիսանում են քաղաքականության և որոշակի տնտեսագիտական դիրքի արդյունք: Սակայն դրա հետ համատեղ կարևոր է նաև գաղափարական հավելումը՝ այսպես կոչված եգիպտական կրոն: 
Եգիպտական բուրգեր
Առաջին եգիպտական բուրգը կառուցել է թագավոր Ջոսերը: Չնայած բուրգը աստիճանավոր էր, բայց այն պատրաստված էր հսկայական քարերից,որին նայելով մինչև հիմա զարմանում ես:Երկրորդ բուրգը կառուցել էր իր ժառանգորդ Սեխմետը, սակայն այն անհայտ պատճառներով չեն ավարտել:Առաջին դինաստիայում կառուցվել են երկու հատ փոքր աստիճանավոր և երկու հատ չավարտված բուրգ:Այդ դինաստիայի վերջին ժառանգորդ փարավոն Խունին հրամայել էր կառուցել հսկայական բուրգ իր համար Մեդումայում:Բայց հնարավոր է, որ նա չապրեց մինչև բուրգի կառուցման ավարտվելը և բուրգի կառուցումը կանգնեց:Բայց հայտնի է, որ փարավոն Սորիսը ավարտել է Խուննի բուրգը:Սորիսից հետո ժամանակը հասավ Քեոփին,Խեֆրենին և Մինկերին: Այս երեք թագավորները դարձան Գիզայի երեք ամենամեծ բուրգերի ստեղծողները:
  • Ուսերխերեսзагружено (3)
  • Սեֆրես
  • Նեֆերխերես
  • Սիսերես
  • Խերես
  • Ռաֆուրես
  • Մենխերես
  • Տանխերես
  • Օննոս
V դինաստիայում այս փարավոները կառուցել են բուրգեր Աբուսիրում և Սահարայում:Բայց այս փարավոնների կողմից կառուցված բուրգերը իրենց չափով զիջում են Գիզայի բուրգերին: VI դինաստայի այս բոլոր թագավորները և թագուհին իրենց հետևից թողել են բուրգեր:
  • Տետի
  • Պիոպի I
  • առաջին Մերենրա
  • Պիոպի II
  • Թագուհի Նիտոկերտի
Բոլոր այս փարավոնները Ունիսի պես հրամայել են զարդարել բուգերի ներսի մասը գրվածքներով:Հին թագավորության դարաշրջանը եղել էր ամենակարևորներից մեկը Եգիպտոսի պատմության մեջ:Դարաշրջանի վերջում իր մայրաքաղաքը պատված էր հարյուրավոր բուրգերով սպիտակ և վարդագույն քարերից:
Շատ բաներ ապացուցում են, որ Եգիպտոսի փարավոնները ստիպում էին հազարավոր մարդկանց մասնակցել բուրգերի կառուցմանը, անկախ նրանից նրանք իր ստրուկներն էին, թե ուղղակի ազատ քաղաքացիներ:
Նոր թագավորության փարավոնները չէին ստեղծում բուրգեր:Նրանց թաղում էին ստորգետնյա դամբարաններում:Ինչպես մարդկային ձեռքերից ստեղծված ստորգետնյա կառույցներ ,նրանք չէին զիջում  բուրգերին իրենց գեղեցկությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий