https://www.slideshare.net/mkrtchyanmilushik/ss-82497254
Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։
ՍԱՀՄԱՆՈՒՄԸ `
Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ `
Օքսիդնեռրը դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների։Ըստ բաղադրության`
- Մետաղների օքսիդներ
- Ոչ մետաղների օքսիդներ
Ըստ քիմիական հատկությունների օքսիդները բաժանվում են 4 հիմնական դասերի՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
- Հիմնային օքսիդներ
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:Հիմնային օքսիդների օրինակներ են ` Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն։Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:
նատրիումի օքսիդ՝ Na2O կալցիումի օքսիդ՝ CaO պղնձի (II) օքսիդ՝ CuO
- Թթվային օքսիդներ
Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:Կամ ` թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են։Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:
ֆոսֆորի (V) օքսիդ՝ P2O5 քրոմի (VI) օքսիդ՝ CrO3
- Ամֆոտեր կամ երկդիմի օքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի(ամֆոտեր):Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդըերկդիմի է: .Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ՝ են BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:
ալյումինի օքսիդ՝ Al2O3 ցինկի օքսիդ՝ ZnO
քրոմի (III) օքսիդ՝ Cr2O3 բերիլիումի օքսիդ՝ BeO
- Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդների օրինակներ են` N2O,NO,CO,SiO և այլն։
սիլիցիումի (II) օքսիդ՝ SiO ածխածնի (II) օքսիդ՝ CO
Օքսիդների ստացման եղանակները
- թթվածնի հետ պարզ և բարդ նյութերը փոխազդելիս
C+Օ2=CO2
4Al+3O2=2Al2O3
2ZnS+3O2=2ZnO+2SO2
- թթվածին պարունակող բարդ նյութերի ` տաքացման պայմաններում քայքայվելիս
Mg(OH)2=MgO+H2O
CaCO3=CaO+CO2
H2SiO3=SiO2+H2O
- աղի ու թթվի փոխազդեցությունից.
Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2O
K2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O
- Մետաղի ու օքսիդի փոխազդեցությունից
2 Al + Fe2O3 = Al2O3 + 2 Fe
Կիրառությունը`
Օքսիդների կազմի մեջ են մտնում այնպիսի միացություններ, որոնք լայնորեն տարածված են երկրագնդում օրինակ ավազը, ջուրը։ Ավազը օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև ապակու , խեցու և մի շարք այլ արտադրություններում։Մեծ կիրառությու ունի չհանգած կիրը (կալցիումի օքսիդը)։ Այն օգտագործվում է գյուղատնտեսությն և շինարարության մեջ։ Ֆոսֆորի հնգավալենտ օքսիդը , ջրազրկող նյութ է. այն կլանում է ջուրը։Ածխածինի քառավալենտ օքսիդը կրառվում է ոգելից (շամպայնը) և ոչ ոգելից (լիմոնադ, հանքային ջրեր) խմիչքներ գազավորելիս, իսկ պինդ օքսիդը կամ ինչպես ասում են չոր սառույցը` սննդի արդյունաբերությունում,բժշկության մեջ և այլն։ Որոշ օքսիդներ հանդիսանում են թանկարժեք քարերի հումք։
Օքսիդների քիմիական հատկություններ
Հիմնային օքսիդներին բնորոշ է թթուների, թթվային օքսիդներին ` ալկալիների, իսկ երկդիմի օքսիդներին ` և՛ ալակալիների, և՛ թթուների հետ փոխազդեցությունը` բոլոր դեպքերում աղ և ջուր առաջացնելով։
Հիդրատացման ռեակցիա է անվանվում այնպիսի միացման ռեակցիան, որի երկու ելանյութերից մեկը ջուրն է։
Օքսիդների ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում հիմնային և երկդիմի օքսիդները, որպես կանոն, պինդ նյութեր են, տարբեր գույների ` սպիտակ, սև, մուգ դարչնագուն, մուգ կանաչ և այլն։Հիմնային օքսիդները լավ են լուծվում ջրում կամ այլ կերպ ասած փոխազդում ջրի հետ ու առաջացնում ալկալի։Երկդիմի օքսիդները ջրում գործնակաանում անլուծելի են կամ ջրի հետ չեն փոխազդում։։ Թթվային օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել և՛ պինդ վիճակում, և՛ հեղոուկ վիճակում։դրանք կարող են լինել անգույն կամ ամենատարբեր գույներով ։ Անտարբեր օքսիդները ջրում նույնպես գործնականորեն անլուծելի գազեր են
Комментариев нет:
Отправить комментарий