среда, 7 декабря 2016 г.

Կենսաբանություն

                                                               Կենսոլորտ



Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրըորտեղնրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտըԱյսինքն կենսոլորտը երկրիարտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրականթաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ),մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմև ջրոլորտում ամբողջությամբ:
Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացելերկրագնդի վրաԴրանք առաջացել են միլիարդավորտարիների ընթացքումաստիճանական զարգացմանճանապարհովՍկզբում առաջացել են պարզագույնօրգանիզմները՝ մանրէներըապա ստորակարգբույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռներըհետո՝բարջրակարգ բույսերըապա կենդանիներ:Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերըգիտության մեջ դեռևս լիովին չբացահայտվածհարցերից էԳոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարքենթադրություններ՝ վարկածներորոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել էօվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:
Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակբույսերով ու կենդանիներովԳիտնականները պարզել ենոր Երկրի վրագոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակԸնդորում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ըՑամաքումբույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ըիսկ Համաշխարհային օվկիանոսումգերակշռում է կենդանիների կենսազանգվածը
Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելուշնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալու պահպանել իրենց գոյությունըՕրինակ՝ բույսերըանօրգանական նյութերից օրգանական նյութերստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին:Նրանց անհրաժեշտ են ջուրսննդանյութեր,ածխաթթու գազլույս և ջերմությունԿենդանիներնսնվում եմ բույսերով(բուսակերներկամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ուկենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածըվաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրըև կյանքի հետագազարգացման համար պայմաններ չէին լինիեթե չլինեին մանրէներըՆրանք այդմնացորդները քայքայում ենվերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերիօգտագործման համար:
Կենդանի օրգանիզմների ներգործությունըաշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:
Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:
Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

Комментариев нет:

Отправить комментарий