Բարև՛, զինվո՛ր: Ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Դու անձնվիրաբար ծառայում ես մեր բանակում ու կյանքի գնով պաշտպանում մեր ազգը: Ես և ինձ նման շատերը ապահով ենք զգում մեզ, քանի որ կան հայոց արծիվ զինվորները: Խոստանում եմ` ես էլ քեզ նման զինվոր կլինեմ ու ազգիս պիտանի մարդ կդառնամ:Ամբողջ հայ ազգը հպարտանում է քեզանով:Ես հպարտ եմ որ մեր ազգը ունի քեզ նման քաջ և զորեղ զինվոր:Միայն քո շնորհիվ է ,որ հիմա Հայաստան կա: Միայն ուզում եմ, որ շուտ տուն վերադառնաս, դառնաս քո օջախ, որտեղ քեզ լավ ես զգում, և որտեղ քո հարազատներն են:
Պահպանի՛ր քեզ, զինվո՛ր, պահպանի՛ր,
քեզ են սպասում հարազատներդ, սիրած աղջիկդ, որին այդպես էլ չհասցրիր ծանոթացնել հարազատներիդ հետ:
Քեզ, կողքիդ կանգնած զինվորին, բոլորին-բոլորին սպասում ենք ազգով, ծանոթ-անծանոթ՝ ինչ կարևոր է...
Վերադարձի՛ր, զինվոր...

Комментариев нет:
Отправить комментарий