Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման մասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում - էլեկտրոնները, էլեկտրոլիտներում - իոնները (կատիոններե և անիոններր), գազերում - իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում - էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն): Երբեմն Էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։
Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայմաններ.
- Նյութը պետք է լիցքավորված, սակայն ազատ մասինկներ ունենա, այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով(հոսանքակիրներ)։
- Այդ մասինիկների վրա պետք է ուժ ազդի և ստիպի շարժվել մի որոշակի ուղղությունով։
Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է հոսանքի աղբյուր։ Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որի միջոցով հաղարդչում էլեկտրական դաշտ է առաջանում։
Комментариев нет:
Отправить комментарий