Բնագիտական ֆլեշմոբ
1. Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված տարրը.
1) թթվածինը
2) ջրածինը
3) ածխածինը
4) ազոտը
2. Ո՞րն է երկրակեղևում առավել տարածված մետաղը.
1) ալյումին
2) պղինձ
3) երկաթ
4) մագնեզիում
3. Ո՞ր շարքում են տարրերը ներկայացված ըստ երկրակեղևում դրանց տարածվածության նվազման.
1) ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ
2) սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ
3) թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ
4) թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում
4. Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
1) 24 %
2) 97%
3) 76 %
4) 62%
5. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
6. Արջը 125 մետր բարձրությունից ընկնում է 5 վայրկյանում: Ի՞նչ գույնի է արջը:
Мой ответ
7. Ինչո՞ւ է աչքի բիբը սև:
Мой ответ
8. Կշեռքի վրա հավասարակշռված է ջրով ոչ լրիվ լցված անոթը: Կխախտվի՞ արդյոք կշեռքի հավասարակշռությունը, եթե անոթի մեջ մատն իջեցնենք այնպես, որ այն չդիպչի հատակին և պատերին:
Мой ответ
9. Տիեզերագնացը նավի ուղեծիր դուրս գալուց հետո հայտնաբերեց, որ ջրով փակ շշում նրանում գտնվող ողջ օդը գնդի տեսքով հավաքվել է ջրի ներսում, իսկ ջուրը մինչև խցանը լցրել է շիշը: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը: Ի՞նչ կլինի, եթե շիշը բացենք:
Мой ответ
10.Հեռատեսներին խորհուրդ է տրվում կրել մուգ օպտիկական ակնոցներ, իսկ կարճատեսներին` ակնոցներով աշխատել լավ լուսավորության ժամանակ: Ինչո՞ւ:
Комментариев нет:
Отправить комментарий