вторник, 20 марта 2018 г.

քիմիա

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր  է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
 
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման
Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր:
 
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
 
images.jpg
 
get_img.jpg
                       Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
 
Երկու պարզ նյութերի՝  ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
 
Screenshot_2.png  Screenshot_1.png
 
Screenshot_3.png   Screenshot_4.png
                                Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
                                                
 2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ:
 
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
 
images (2).jpg images (6).jpg
                             Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
                                          
Cu(OH)2=CuO+H2O
 
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
 
images (4).jpg
                      Ջրի քայքայումը
                  
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
 
images (7).jpg
 
Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը.
             

Zn+2HCl=H2↑+ZnCl2

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:


Օրինակ

Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝

H⋅+⋅H→H:H 
Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:
Իոնային կապ

Քիմիական կապի առաջացման հիմնական շարժիչ ուժն ատոմի՝ 
8  էլեկտրոն պարունակող արտաքին էներգիական մակարդակ ունենալու ձգտումն է:
Քննարկենք, թե ինչպես կարող է քիմիական կապ առաջանալ էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող ատոմների միջև, օրինակ` նատրիումի (Na) և ֆտորի(F):
 
Նատրիումի  ատոմն իր արտաքին շերտի մեկ էլեկտրոնը տրամադրում է ֆտորի ատոմին և փոխարկվում է ութ էլեկտրոն պարունակող, կայուն, դրական լիցքավորված մասնիկի, այսինքն` ստացվում է նեոն  (Ne) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք. 
 

Na0−e−→Na+
Ֆտորի ատոմն արտաքին էլեկտրոնային շերտում յոթ էլեկտրոն ունի, և կայուն վիճակի համար ֆտորի ատոմին ընդամենը մեկ էլեկտրոն է պակասում, ուստիև ավարտուն արտաքին էներգիական մակարդակ ստանալու համար շատ ավելի հեշտ է այդ ատոմին մեկ էլեկտրոն միացնել: Այդ մեկ էլեկտրոնը նատրիումի ատոմից վերցնելիս ֆտորի ատոմը փոխարկվում է 8էլեկտրոն պարունակող, կայուն արտաքին շերտով, բացասական լիցքավորված մասնիկի այսինքն, ստացվում է նեոն (Ne)իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք.
F0+e−→F−
Դրական (Na+)  և բացասական F− մասնիկների միջև էլեկտրաստատիկական ձգողության ուժեր են ծագում, և որպես արդյունք՝ առաջանում է նատրիումի ֆտորիդ նյութը:

четверг, 15 марта 2018 г.

Պատմություն

                                                           Նեմեսիս

Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.):
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան: 
1919 թ-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:


Ստեփան Ծաղիկյան (1886 թ.–?)
Միսաք Թորլաքյան (1888–1968 թթ.)
Արշավիր Շիրակյան (1900–1973 թթ.)














«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի ղեկավարը Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան) էր, Հատուկ ֆոնդինը՝ Շահան Սաթճակլյանը: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը ղեկավարել են գործողությունը և ապահովել նյութական միջոցները: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարել է Հրաչ Փափազյանը, որը, որպես թուրք ուսանող, թափանցել է երիտթուրքական վտարանդիական բարձր շրջանակներ: Գործողության կազմակերպչական կենտրոններ էին «Ճակատամարտ» (Կոստանդնուպոլիս) և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը (3–5 մարդ) հետապնդում էին որոշակի հանցագործի և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: Կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները:
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը: 
Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին:
Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:
Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան): 
Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:
Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար: 
Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին: 
«Նեմեսիսի» վերաբերյալ հրատարակված երկերից հատկապես ուշագրավ են վրիժառուներ Արամ Երկանյանի «Այսպես սպաննեցինք» (Բեյրութ, 1954 թ.), Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ» (Կահիրե, 1956 թ.), Գրիգոր Մերջանովի «Քանի մը հուշեր Արշավիր Շիրակյանի» (1957 թ., Փարիզ) ու «Իմ կտակը» (1972 թ., Բեյրութ), Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ» (Բեյրութ, 1963 թ.) գրքերը:
                                                              

                                                              Իսլամ






Իսլամը (արաբերեն՝ հնազանդություն) համաշխարհային կրոններից ամենաերիտասարդն է, հիմնվել է 7-րդ դարում, Արաբական թերակղզում, Մուհամեդ մարգարեի կողմից, որը քարոզում էր Աստծուց՝ Ալլահից ստացած հայտնությունները: Իսլամի հիմքում ընկած են միաստվածության (թաուհիդ) և Աստծուն անվերապահ ծառայելու գաղափարները: Իսլամի դրոշի ներքո արաբական ցեղերին հաջողվեց միավորվել և նվաճողական արշավանքների արդյունքում 7-րդ դարի կեսերին ստեղծել արաբաիսլամական պետություն (խալիֆայություն): Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ, այսինքն՝ մարդիկ, ովքեր հնազանդ են Աստծուն: Մուսուլմանը պետք է իր երկրային կյանքում անվերապահորեն կատարի աստվածային պատվիրանները: Նշենք, որ մուսուլման եզրից բացի առավել օգտագործվող մյուս եզրը մահմեդականն է, որ նշանակում է Մուհամեդի հետևորդ:
 
Սուննի իսլամը ծագում է արաբերեն սուննա (բառացի՝ ուղի, օրինակ, նմուշ) եզրից, որը նկատի է առնում Մուհամեդ մարգարեի վարքն ու ասույթները, որոնք արձանագրված եմ հադիսների (պատումներ) ժողովածուներում: Սուննան իսլամի ամենակարևոր սկզբնաղբյուրն է իսլամի սուրբ գրքից՝ Ղուրանից հետո, որին հավատացյալները պարտավոր են հետևել: Սուննայի հետևորդները կոչվում են ահլ ալ-սուննա վա ալ-ջամաա, որ թարգմանաբար նշանակում է սուննայի և համաձայնության ժողովուրդ (կրճատ՝ ահլ ալ-սուննա՝ սուննիներ): Սուննիները հավատացյալների այն համայնքն են, որն ապրում է` հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի սուննան՝ ուղին, որպես չափորոշիչ: Քանի որ Մուհամեդ մարգարեն իր հայտնությունները ստանում էր Աստծուց, նրա արտահայտությունները ևս համարվում են աստվածային ներշնչանքի աղբյուր:
 
Շիա (արաբերենից թարգմանաբար՝ կուսակից, զինակից), որը շիաթու Ալի՝ Ալիի զինակիցներ արտահայտության կրճատ ձևն է: Շիա իսլամը ձևավորվեց 7-րդ դարի կեսերին իսլամական համայնքում իշխանության համար մղված պայքարի արդյունքում: Մուհամեդ մարգարեի (570-632թթ.) մահից հետո մուսուլմանների մի խումբ նրա հորեղբոր որդուն և դստեր՝ Ֆաթիմայի ամուսնուն՝ Ալի իբն Աբի Տալիբին (656-661թթ.) համարեց մարգարեի միակ և օրինական ժառանգորդը: Շիաներն առաջ քաշեցին այն թեզը, որ իսլամական պետության՝ իմամաթի մեջ Ումմայի առաջնորդները՝ իմամները, պետք է լինեն բացառապես Ալիի, միևնույն ժամանակ՝ Մուհամեդի անմիջական շառավիղները: Մինչդեռ սուննիները համարում էին, որ Ումմայի առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից: Հետագայում սուննիները խախտեցին այս սկզբունքը, երբ Օմայան հարստությունը (661-750թթ.) դարձավ ժառանգական:

Իսլամի սուննի և շիա ուղղությունների մեջ կան սկզբունքային այլ տարբերություններ ևս: Սուննիները չեն ընդունում շիաներ առաջնորդ Ալիի հատուկ բնույթը, ինչպես նաև բացառում են որևէ միջնորդավորված շփում Աստծո և մարդկանց միջև Մուհամեդի մահվանից հետո, ինչը բխում է Մուհամեդի՝ վերջին մարգարե լինելու դրույթից: Շիա մուսուլմանների ծանրակշիռ մասը տասներկուականներ (իսնաաշարիյուն) են, ովքեր ճանաչում են միայն 12 իմամների օրինականությունը (որոնք Իմամ Ալիի ժառանգներն են): Վերջին՝ 12-րդ իմամը՝ Մուհամեդ իբն Հասան Ալ-Մահդին, ըստ ավանդության, անհետացել է 873-874թթ. ընթացքում, փոքր տարիքում: Հայտնի է թաքնված իմամ անունով, որի վերադարձին շիաները սպասում են որպես Մահդի (մեսիա): Ջաֆարիականությունը շիա իսլամի կրոնաիրավական դպրոցն է, որի հիմնադիրն աստվածաբան և իրավագետ Իմամ Ջաֆար Ալ-Սադիկն (702-765թթ.) է:
Մազհաբները (արաբերեն՝ ընթացք, ճանապարհ) իսլամի կրոնաիրավական դպրոցներն են: Յուրաքանչյուր մազհաբի մեջ մշակված են Ղուրանի և սուննայի օգտագործման ու դրանց հիմնարար դրույթների մեկնաբանման որոշակի սկզբունքներ: Սուննի իսլամում գոյություն ունեն չորս մազհաբներ (հանաֆիական, շաֆիայական, մալիքիական և հանբալիական), իսկ շիա իսլամում առավելապես տարածված է ջաֆարիական մազհաբը, որոնք տարբերվում են միմյանցից իրենց մեթոդաբանությամբ և շեշտադրումներով: Մազհաբների մեկնաբանություններն ունեն ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն:

Սուֆիականությունը (արաբերեն՝ թասավուֆ) իսլամական միստիկ կրոնափիլիսոփայական ուղղություն է, ձևավորվել է 8-րդ դարում, արաբաիսլամական միջավայրում, հունական և հնդկական փիլիսոփայության ազդեցությամբ: Ըստ ամենայնի առաջացել է արաբերեն սուֆ՝ բրդյա քուրձ բառից, ինչը, ըստ ավանդության, սովորություն ունեին հագնել ճգնակյաց կյանքով ապրող սուֆիները: Սուֆիականության կրոնափիլիսոփայության հիմքում ընկած է աստվածային հայտնությունը ճանաչելու և նրա հետ մերձենալու գաղափարը՝ հուզավառության (էքստազի) միջոցով: Իբադան ենթադրում է աստվածային պատվիրանների անվերապահ կատարում: Դրանց մեջ առանձնանում են պարտադիրները:

Մուսուլմանն իր երկրային կյանքում պարտավոր է կատարել իսլամի կամ հավատքի հինգ հիմնասյուներով (առքան ադ-դին) ամրագրված դրույթները`շահադան (միաստվածության՝ թաուհիդի և Աստծո մարգարեի՝ Մուհամեդի մասին վկայությունը), հինգանգամյա աղոթքը (սալաթ կամ նամազ), ողորմածությունը (զաքաթ), ծոմը՝ սոմ (յուրաքանչյուր տարի Ռամադան ամսին) և կյանքում առնվազն մեկ անգամ ուխտագնացությունը
Մեքքա (հաջ):

воскресенье, 11 марта 2018 г.

English

Dear David Benton,
I’m writing to response to your advertisment in todays Guardian for a journalist based in Geneva.
As you will see from the enclosed CV, I studied journalism and modern languages at University College, London, and went on to do a master’s in journalism at Queen Mary’s College.
I consider myself the ideal candidate for the job because I have all the relevant experience. In my present job I am in charge of Eastern Europe publications for Intertec Publishing. Before this I worked for the BBC World Service, at first covering Mexico and Argentina, then Europe. In my present job I frequently go to Japan widely. I speak French, German, and Spanish fluently.
I am an enthusiastic and hard working person. I am good at organizing people and can meet on business.
I look forward to hearing from you in the near future.
Yours sincerely.

суббота, 10 марта 2018 г.

հայոց լեզու

Վարժություններ

322. Բարենցի ծովի Կիլդին կզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած : Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում , որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ հարկ: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գույություն ունեն աղի ջրերում: Չորրորդ <<հարկում>> ջուրը շատ աղի ու կյանքի համար չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտը երբեք իրար մեջ չեն ընկնում: 323. Հենրի Ռաուլինսոնը Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև երթևեկող անգլիական մի նավում նավաստի էր, որն ուշադիր ականջ էր դնում տախտակամածին նստած ուղևորների խոսակցությանը: Նրանք ամեն տեսաակ տարօրինակ հրաշքներ էին պատմում արևելքի այն երկրների մասին, ուր գնում էին որպես վաճառականներ կամ պաշտոնյաներ: Այդ պատմություններն այնքան տպավորիչ էին, որ նա սկսեց երազել հեռավոր ճամփորդությունների ու արկածների մասին: Ծովային ծառայությունը հանկարծ դժնդակ գերություն թվաց, և նա որոշեց այդ գերություններից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ: Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև երթևեկող անգլիական մի նավի նավաստի Հենրի Ռաուլինսոնը ուշադիր ականջ էր դնում տախտակամածին նստած ուղևորների խոսակցությանը: Արևելքի երկրների մասին ամեն տեսակ տարորինակ հրաշքներ էին պատմում այնտեղ գնացած վաճառականները կամ պաշտոնյաները: Այդ պատմություններից տպավորված նա սկսեց երազել հեռավոր ճամփորդությունների ու արկածների մասին: փՆա որոշեց ծովային ծառայությունից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ: 324. Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր: Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր: Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել: Տանտիրուհուց`Նանեի , հեռագիր էր ստացել: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` դեմքի երևալուն: Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Մայրը որդուց` զինվորից, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը`ու՞մ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը`Սասունցի Դավիթ : Հրազդանը`ի՞նչը, Երևանով է անցնում: Հրազդանը`գետը, Երևանով է անցնում: Առավոտյան`ե՞րբ, իմացանք ցնցող լուրը: Առավոտյան`արևածագին , իմացանք ցնցող լուրը: Պատմությունն իմացանք միայն հաջորդ օրը` ե՞րբ: Պատմությունն իմացանք միայն հաջորդ օրը`նախաճաշին: Այդ խորամանկը թաքնվել էր իմ սենյակում` որտե՞ղ: Այդ խորամանկը թաքնվել էր իմ սենյակում` պահարանի մեջ :

Գրականություն



Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. 
ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, 
տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: 
Հեղափոխությամբ ոգևորված Չարենցը 1918–19 թթ-ին Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920 թ-ին` Հայաստանում՝ Մայիսյան, 1921 թ-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920 թ-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թ-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը:
1924–25 թթ-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925 թ-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926– 1928 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928–35 թթ-ին՝ Հայպետհրատում:
1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: 
Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916 թ.), «Ազգային երազ» (1917 թ.), «Հատված» (1918 թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918–21 թթ-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918 թ.), «Ամբոխները խելագարված» (1919 թ.), «Նաիրի երկրից» (1920 թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության: 
Հայրենիքի կործանման ահավոր տագնապը սրտում՝ 1920 թ-ին Չարենցը գրել է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որը շարունակական դարձած ազգային ողբերգությունների խտացումն է: Երկրի ճակատագրով այրվող բանաստեղծը ճգնաժամային այդ պահին պատրաստ է դառնալու իր հայրենիքի վերջին զոհը.

суббота, 3 марта 2018 г.

Կուբիկ-Ռուբիկի դասը

Երեկ ես գնացել էի Բ4 դպրոց-պարտեզ, երրորդ դասարանի երեխաներին կուբիկ-ռուբիկ հավաքել սովորեցնելու: Ի զարմանս ինձ, կային երեխաներ, ովքեր շատ արագ ընկալեցին կուբիկ ռուբիկ հավաքելու բանաձևերը և ֆորմուլաները: Ինձ թվում է,որ կուբիկը զարգացնում է երեխայի մտածողության և արագ կողմնորոշվելու ունակությունները