понедельник, 4 марта 2019 г.

Թարգմնություն

Սթիվեն Հոկինգstephen-hawking-pbs1474726547
Հռչակավոր Բրիտանացի ֆիզիկոս պրոֆեսոր Տտիվեն Հոկկինգը մահացել է 76 տարեկան հասակում այս տարի: Ծնվել է 1942 թվականին, նա ստացել է առաջին ֆիզիկոսի առաջին աստիճանը Օքսֆորդում և ավարտել է իր հետազոտությունը տիեզերքի մասին Քեմբրիջի համալսարանում: Բջիշկները հայտնաբերեցին նրա մոտ հազվագյուտ շարժիչային նյարդային հիվանդություն, որի պատճառով նա պարալիզացվեց, իսկ հետո իրեն ընդհամենը մի քանի տարվա կյանք տվեցին ապրելու համար: Չնայած նրա հիվանդությանը, նա սկսեց ցնցող հայտնագործություններ անել, մասնավորապես ապացուցելով Էնշտեյնի ընդհանուր հրաբերականությունը, և եւ այն, որ տիեզերքը առաջացել է մեծ պայթյունից եւ վերջանում սեւ անցքերով: Նրա հրատարակաց գիրքը A Brief History of Time-ը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով: Ֆիզիկոսն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, սակայն հաղորդվել է, որ ռեինկլիում հրաժարվել է գիտության պետական ֆինանսավորման պակասի պատճառով: Հոկկինգը ամուսնացել է 1964 թվականին և ունեցել երեք երեխա: Նրա ընտանիքը նկարագրել է իրեն որպես բացառիկ մարդ, ում աշխատանքը և հայտնագործությունները ապրելու են շատ տարիներ:
Աղբյուր
Սերը կույր է
(թարգմանություն)

« Բարև Լենգ
Ես այսօրվանից պատրաստվում եմ գրել քեզ անգլերենով, քանի որ երկուսս էլ պարապելու կարիք ունենք: Շնորհակալ եմ նամակի համար: Կներես, որ ավելի շուտ ճպատասխանեցի, բայց մեր Բոստոն ժամանելու հաջորդ օրը ես գնացի դպրոց, և շատ զբաղված էի: Ատում եմ այս տեղը: Ինձ ասաց մի բառ անգամ չեմ կարողանում հասկանալ: Նրանց ակցենտները շատ տարօրինակ են:
Շատ եմ կարոտել Շանհայը և շատ եմ կարոտել քեզ հետ մի խմբում նվագելը: «CRASH»-ը երբևէ ամենալավ ռոք խումբն էր: Ես դեռ չեմ գտել ուրիշ մեկին՝ հետը նվագելու համար: Փորձում եմ կիթառ պարապել, սակայն հարևանը, ով ապրում է մեր դիմացում, եկավ և բողոքեց երեկ: Նա բարկացած էր: Ասաց, որ իր աղջիկը ջութակ էր նվագում, և իմ «սարսափելի աղմուկը» անհանգստացնում էր նրան: Ավելի ուշ ես տեսա նրան՝ պատուհանից ինձ նայելիս: Կարծում եմ նա նույնպես ատում է ինձ: Ասե՞ցի քեզ, որ նա իրոք գեղեցիկ է…
Հեյ, ստիպված եմ դադարել գրելը: Հենց նոր Մայրս աշխատանքից վերադարձավ, իսկ ես չեմ վերջացրել տնային աշխատանքս:
Խնդրում եմ շուտ պատասխանիր: Ուզում եմ ավելին լսել այն մասին, թե ինչ ես անում Լոնդոնում: Գտե՞լ ես ինչ-որ մեկին՝ հետը նվագելու համար: Կարողանո՞ւմ ես արդեն հասկանալ ակցենտը:
Դեշի
Հ.Գ. Կարծում եմ, ես սիրահարվե՛լ եմ»:
Աստված կա
Մի մարդ այցելում է վարսավիրանոց, որ մազերը և մորուքը կտրի ինչպես միշտ: Նրանք վարսահարդարի հետ հետաքրքիր զրույցի բռնվեցին: Նրանք խոսում էին տարբեր թեմաներից: Հանկարծ նրանք անդրադարձան Աստծո գոյության թեմային: Վարսահարդարն ասաց.
-Նայի՛ր, ես չեմ հավատում, որ Աստված կա, ինչպես որ դու ես ասում:
-Ինչո՞ւ ես այդպես ասում,- հարցրեց հաճախորդը:
- Ամեն ինչ շատ պարզ է: Ընդամենը հարկավոր է փողոց դուրս գալ, որ հասկանաս՝ Աստված չկա: Ասա՛ ինձ, եթե Աստված լիներ, այսքան հիվանդ մարդիկ կլինեի՞ն: Լքված երեխաներ կլինեի՞ն: Եթե Աստված լիներ, ո՛չ տառապանք կլիներ, ո՛չ ցավ:  Ես չեմ կարող մտածել Աստծո մասին, ով թույլ է տալիս այս ամենը:
Հաճախորդը մի պահ կանգ առավ մտածելու, սակայն չցանկացավ արձագանքել, այսպիսով կանխեց վեճը:
Վարսահարդարը ավարտեց իր աշխատանքը, և հաճախորդը դուրս եկավ վարսավիրանոցից:
Երբ նա դուրս եկավ վարսավիրանոցից, նա մի տղամարդու տեսավ՝ երկար մազերով և մորուքով (թվում էր՝ նա երկար ժամանակ էր՝ ինչ մազերը չէր կտրել և շատ թափթփված էր երևում):
Ապա հաճախորդը նորից ներս մտավ վարսավիրանոց և վարսահարդարին ասաց.
-Գիտե՞ս ինչ: Վարսահարդարներ չկան:
-Ինչպե՞ս կարող են նրանք չլինել,- հարցրեց վարսահարդարը,- ես այստեղ եմ և վարսահարդար եմ:
-Ո՛չ,- բացականչեց հաճախորդը,- նրանք գոյություն չունեն. եթե լինեին, այն փողոցով քայլող մարդու պես երկար և անխնամ մազերով մարդիկ չէին լինի:
-Ճիշտ այդպես,- համաձայնվեց հաճախորդը,- դա է պատճառը: Աստված գոյություն ունի,պարզապես  մարդիկ չեն գնում նրա մոտ և չեն փնտրում նրանայդ իսկ պատճառով աշխարհում կա այդքանմեծ ցավ և տառապանք:



 

Խոչընդոտներ մեր ճանապարհին

   Ժամանակին մի թագավոր կար, ով մի օև որոշեց քարի մի մեծ կտոր տեղադրել ճանապարհին: Ապա թաքնվեց, որ տեսնի՝ կգտնվի՞ արդյոք մեկը, ով հսկայական քարը կհեռացնի այդտեղից: Թագավորի որոշ ամենահարուստ առևտրականներից և խնամակալներից եկան և պարզապես անցան:
Շատերը բարձրաձայն մեղադրում էին թագավորին՝ ճանապարհը մաքուր չպահելու պատճառով: Բայց նրանցից ոչ ոք ոչինչ չնախաձեռնեց՝ քարը տեղաշարժելու համար:
Հետո մի գյուղացի եկավ, ով բանջարեղենի պարկով բեռնավորված էր: Երբ քարին էր մոտենում, գյուղացին իր բեռը մի կողմ դրեց և փորձեց տեղաշարժել քարը դեպի ճանապարհի մյուս եզրը: Երկար հրելուց և ձգելուց հետո նա վերջապես հաջողության հասավ: Եվ երբ գյուղացին վերցրեց իր բանջարեղենով բեռնավորված պարկը, նկատեց, որ մի քսակ կա այնտեղ, ուր առաջ քարն էր:
Քսակը շատ ոսկի էր պարունակում, և այնտեղ նաև թագավորի կողմից մի գրություն կար, որտեղ էլ ասվում էր՝ ոսկին պատկանւոմ է նրան, ով կհեռացնի քարը ճանապարհից: Գյուղացին սովորեց այքան բան, ինչը ուրիշները երբեք չէին հասկանա:
Յուրաքանչյուր խոչընդոտ հնարավորություն է տալիս բարելավելու իրավիճակը:
Երեք ընկեր
Թոմը, Ջուլիան և Դենը մտերիմ ընկերներ էին: Նրանք հաճախում էին միևնույն դպրոցը և նաև հարևաններ էին: Մի օր նրանք որոշեցին քայլել գետի ափով: Նրանք իրենց հետ վորցիրն Դենի կարմիր գնդակը խաղալու համար: Նրանք երկար ժամանակ խաղացին: Երբ նրանք հոգնեցին, նստեցին գետի եզրին, որ հանգստանան: Նրանք նայում էին գետի հոսանքով ընթացող նավակներին:
-Ես ցանկանում եմ մի օր անցնել գետի մյուս ափը նավակով,- ասաց Ջուլիան:
-Մենք կգանք քեզ հետ: Ես հարիկիցս կվերցնեմ ձկնորսական կարթը,- ասացին երկուսը:
    Նրանք որոշակի ժամանակ խաղացին, ապա նստեցին մի մեծ ծառի շվաքի տակ հանգստանալու:
-Թո՛մ, ես քաղցած եմ: Որևիցէ բան ունե՞ս ուտելու,- հարցնրին երկու ընկերները:
-Մարտան ինձ համար մի քանի սենդվիչ է պատրաստել: Իսկ դուք ինչ-որ բան ունե՞ք:
-Իհարկե, ես մայրիկիս պատրաստած շոկոլադե թխվածքն եմ բերել և միքիչ լիմոնադ,- ասաց Ջուլիան:
-Ես միայն ժամանակ ունեի խաղող և նարինջ հափշտակելու,- ծիծաղեց Դենը                    
   Տղաները դեռևս առաջին կտորն էին կերել, երբ մի ահարկու ձայն լսեցին թփերի այն կողմից: Դենը դեպի ձայնը վազեց՝ տեսնելու, թե ինչ է եղել: -Հե՛յ, այստե՛ղ նայեք,- զարմացած բացականչեց նա:
Ջուլիան մոտեցավ նրան և տեսավ տասը տարեկան տղայի: Նա ցնցոտիներով էր և աչքերը արցունքներով էր լցված:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Թոմը՝ միանալով իր ընկերներին:
-Ի՞նչ է քո անունը,- հարցրեց Դենը:
-Անունս Սեմ է: Ես մայրիկիս հետ գետի մյուս ափում եմ ապրում: Ես խնդրեցի նավավարին, որ ինձ հասնի գետի այս ափ: Ես եկել եմ այստեղ՝ աշխատանք փնտրելու: Իմ մայրը հիվանդ է և մենք ոչինչ չունենք ուտելու: Ես ցանկանում եմ որոշ գումար հավաքեմ, որ մայրիկիս համար դեղ և կերակուր գնեմ,- տխուր ձայնով ասաց տղան:
-Գետի այդ կողմում քեզ ոչ ոք աշխատանք չի՞ տալիս,- զարմանքով հարցրեց Ջուլիան:
Մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, շատ եսասեր են և հոգ չեն տանում ոչ մեկի մասին: Նրանց մեծ մասը հարուստ մարդիկ են մեծ առանձնատներով: Մայրս աշխատում էր, որպես մի հարուստ ծեր կնոջ խնամակալ, նա ստիպված էր դադարեցնել աշխատանքը, քանի որ այևս չէր կարողանում աշխատել: Ոչ ոք չէր ուզում օգնել ինձ, և ես մտածեցի փորձել աշխատանք գտնել գետի այս կողմում,- ասաց տղան՝ մաքրելով աչքերը:
-Ահա՛, վերցրում ուտելիքն ու լիմոնադը և կեր, մինչ մենք կասենք քեզ, թե ինչ անես,- ասաց Թոմը:
Տղան ակնթարթորեն խժռեց սենդվիչները և անհագորեն խմեց լիմոնադը: Թվում էր, թե որոշակի ժամանակ նա ուտելիք չէր կերել:
-Այսպիսով, դու կարող ես օգնել իմ հայրիկին անել արտասովոր աշխատանք ավտոտնակում,- ասաց Դենը:
-Եղբայրս այգում օգնության կարիք ունի,- ոգևորված ասաց Ջուլիան:
Երբ յուրաքանչյուրը խոսեին իրենց հայրիկների հետ, որոշվեցոր Սեմը մեկ շաբաթվա ընթացքում օգնի երեք ընտանիքներին ևյուրաքանչյուր շաբաթվա վերջում կստանա իր աշխատավարձը: Այդ օրվանից նա սկսեց աշխատել Դենի հոր ավտոտնակում: Նրա նոր գործատուն որոշակի կանխավճար տվեց նրան, որով էլ Սեմը ուտելիք և տեղամիջոց գնեց իր մոր համար: Նա շնորհակալություն հայտնեց երեք ընտանիքներից էլ և խոստացավ հաջորդ օրը վերադառնալ նույն նավավարի հետ, ով բերել էր իրեն այդ օրը: 
Այսպիսով օրերն անցում էին երջանիկ բոլորի համար:

Комментариев нет:

Отправить комментарий