среда, 17 января 2018 г.

Հունվարյան ուսումնական նախագիծ

Ռուբիկ-կուբիկը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Այսօր հունվարի 17-ն է, որի առօրյան ավելի հետաքրքրացրեց հանդիպումը՝ Մայիս Ջրաղացպանյանի հետ: Մայիսը 11-րդ դասարանի սովորող է, ով գերազանց տիրապետում է ռուբիկ-կուբիկ խաղին, դրա հմտություններին, հնարքներին և մեխանիզմին: Ուղիղ ժամը 10:00-ին սկսվեց հանդիպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Հանդիպմանը, որը տևեց գրեթե 60 րոպե, մասնակցում էին Գեղարվեստի, Նոր դպրոց-պարտեզների, Ավագ և Միջին դպրոցների սովորողներ: Սկզբում նա բոլոր հավաքվածներին ցույց տվեց իր կուբերի հավաքածուն, հետո բոլորին բացատրեց կուբիկի ճիշտ հավաքման ամբողջգործընթացը: Մի փոքր փորձերից հետո, մենք իմացանք, որ փետրվարի 5-ին մեր կրթահամալիրում անցկացվելու է ռուբիկ-կուբիկի առաջնություն, որի մասին դեռ կխոսենք, կհայտարարենք, կտարածենք: Այդ լուրը մեզ շատ ոգևորեց, հետաքրքրեց: Կարծում եմ, հունվարյան ճամբարը այն լավագույն ժամանակահատվածն է, որի ընթացքում կարելի զբաղվել այս տեսակ նախասիրություններով: Ուրախ եմ, որ դպրոցում հաճախ են կազմակերպվում նման հանդիպում-վարպետության դասեր, որոնք հնարավորություն են տալիս սովորողին տեսնելու, սովորելու:

Картинки по запросу кубик рубика

Комментариев нет:

Отправить комментарий