вторник, 2 октября 2018 г.

Թարգմանություն

Փոս փորողն ինքն է ընկնում իր փոսի մեջ


Մի աղքատ և ծեր ճգնավոր կար։ Գյուղացիները սովոր էին նրան ամեն օր ողորմության գումար տալսակայն ճգնավորը միշտ կիսվում էր իր սննդով՝ մուրացկանների և կարիքավորների հետ։Մի օր նա հասավ մի ծեր կնոջ տան մոտ։ Այդ կինը շատ դաժան և ագահ էր։ Ճգնավորը կնոջից ողորմություն մուրաց, և կինը տվեց հնացած ուտելիք։ Հաջորդ օրը ճգնավորը կրկին գնաց կնոջ տուն՝ ուտելիքի հույսով։ Կինը ուտելիք տվեց, բայց սիրտն էլ հետը գնաց։ Երրորդ օրը՝ տեսնելով աղքատին տան առջև՝ կինը նյարդայնացավ և թույնն ու բրինձը խառնելուց հետո՝ տվեց աղքատին։ Աղքատը հասավ իր խրճիթ և պատրաստվում էր արդեն ուտել, երբ մի երիտասարդ տղա մոտեցավ և ասաց, որ քաղցած է և ուտելու ինչ որ բան խնդրեց։ Ճգնավորը նրան տվեց իր ամբողջ բրինձը։ Երիտասարդը կերավ այդ թունավորված բրինձը, և ի զարմանս ճգնավորի՝ նա միանգամից մահացավ։ Այդ երիտասարդը ծեր կնոջ որդին էր, ով վերադառնում էր երկար ճանապարհորդությունից։ Այսպիսով՝ այս չար կնոջ մտադրությունները հանգեցրին իր միակ որդու կորստին

Սուրբն ու օձը
Դաշտում, որտեղ երեխաները արածեցնում էին անասուններին, օձ էր ապրում: Այդտեղ անցնավ մի վանական: Երեխաները վազեցին նրա մոտ ու ասացին.
-Հայր սուրբ, մի՛ անցիր այստեղով,զգուշացի՛ր օձեր են:
-Ես չեմ օձից չեմ վախենում, ես գիտեմ աղոթքներ, որոնք կարող են պաշտպանել չարից,-ասաց նա, շարունակելով ճանապարհը: Օձը պատրասվեց հարձակման: Վանականը ինչ-որ բան շշնջաց ու օձն ընկավ նրա ոտքերի մոտ:
-Ի՞նչու ես չարիք գործում,-հարցրեց վանականը:
-Ես կտամ քեզ Աստծո անուն ու դու կսովորես սիրել:Կյանքիդ վերջում դու կտեսնես նրան:
Անցան օրեր:Օձև դադարեց կծել և երեխաները սկսեցին նրա վրա քարեր շպրտել: Մի տղա վրեձրեց օձին պոչից, մի քանի անգամ խփեց քարին ու գցեց խոտերի վրա մտածելով, որ այն մահացած է: Օձն արթնացավ գիշերը և մի կերպ սողաց դեպի բույնը: Օձը փորձում էր ողջ մնալ, սնվելով տերևներով ու արմատներով:
մեկ տարի անց վանականը եկավ, որպեսզի գտնի օձին: Երեխաներն ասացին, որ սպանել են նրան: Նրանք չգիտեին, որ մինչև օձը չտեսնի աստծոն չի մահանա: Օձը դուրս սողաց բնից ու պատմեց վանականին բոլոր նրա հետ պատահածը:

-Հիմար՛, ես քեզ արգելել էի կծել, ոչ թե ֆշշացնել:

Комментариев нет:

Отправить комментарий