Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը
Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործմանառանձնահատուկ նշանակությունը:
Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:
Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:
Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են
· Գենոֆոնդի պահպանում
· Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում
· Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
· Անտառային տնտեսության կազմակերպում
· Անտառային հրդեհների դեմ պայքար
Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:
Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:
Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:
Комментариев нет:
Отправить комментарий