четверг, 28 февраля 2019 г.

Թարգմանություն







Աստված կա
Մի մարդ այցելում է վարսավիրանոց, որ մազերը և մորուքը կտրի ինչպես միշտ: Նրանք վարսահարդարի հետ հետաքրքիր զրույցի բռնվեցին: Նրանք խոսում էին տարբեր թեմաներից: Հանկարծ նրանք անդրադարձան Աստծո գոյության թեմային: Վարսահարդարն ասաց.
-Նայի՛ր, ես չեմ հավատում, որ Աստված կա, ինչպես որ դու ես ասում:
-Ինչո՞ւ ես այդպես ասում,- հարցրեց հաճախորդը:
- Ամեն ինչ շատ պարզ է: Ընդամենը հարկավոր է փողոց դուրս գալ, որ հասկանաս՝ Աստված չկա: Ասա՛ ինձ, եթե Աստված լիներ, այսքան հիվանդ մարդիկ կլինեի՞ն: Լքված երեխաներ կլինեի՞ն: Եթե Աստված լիներ, ո՛չ տառապանք կլիներ, ո՛չ ցավ:  Ես չեմ կարող մտածել Աստծո մասին, ով թույլ է տալիս այս ամենը:
Հաճախորդը մի պահ կանգ առավ մտածելու, սակայն չցանկացավ արձագանքել, այսպիսով կանխեց վեճը:
Վարսահարդարը ավարտեց իր աշխատանքը, և հաճախորդը դուրս եկավ վարսավիրանոցից:
Երբ նա դուրս եկավ վարսավիրանոցից, նա մի տղամարդու տեսավ՝ երկար մազերով և մորուքով (թվում էր՝ նա երկար ժամանակ էր՝ ինչ մազերը չէր կտրել և շատ թափթփված էր երևում):
Ապա հաճախորդը նորից ներս մտավ վարսավիրանոց և վարսահարդարին ասաց.
-Գիտե՞ս ինչ: Վարսահարդարներ չկան:
-Ինչպե՞ս կարող են նրանք չլինել,- հարցրեց վարսահարդարը,- ես այստեղ եմ և վարսահարդար եմ:
-Ո՛չ,- բացականչեց հաճախորդը,- նրանք գոյություն չունեն. եթե լինեին, այն փողոցով քայլող մարդու պես երկար և անխնամ մազերով մարդիկ չէին լինի:
-Ճիշտ այդպես,- համաձայնվեց հաճախորդը,- դա է պատճառը: Աստված գոյություն ունի,պարզապես  մարդիկ չեն գնում նրա մոտ և չեն փնտրում նրան, այդ իսկ պատճառով աշխարհում կա այդքանմեծ ցավ և տառապանք:


 

Խոչընդոտներ մեր ճանապարհին

   Ժամանակին մի թագավոր կար, ով մի օև որոշեց քարի մի մեծ կտոր տեղադրել ճանապարհին: Ապա թաքնվեց, որ տեսնի՝ կգտնվի՞ արդյոք մեկը, ով հսկայական քարը կհեռացնի այդտեղից: Թագավորի որոշ ամենահարուստ առևտրականներից և խնամակալներից եկան և պարզապես անցան:
Շատերը բարձրաձայն մեղադրում էին թագավորին՝ ճանապարհը մաքուր չպահելու պատճառով: Բայց նրանցից ոչ ոք ոչինչ չնախաձեռնեց՝ քարը տեղաշարժելու համար:
Հետո մի գյուղացի եկավ, ով բանջարեղենի պարկով բեռնավորված էր: Երբ քարին էր մոտենում, գյուղացին իր բեռը մի կողմ դրեց և փորձեց տեղաշարժել քարը դեպի ճանապարհի մյուս եզրը: Երկար հրելուց և ձգելուց հետո նա վերջապես հաջողության հասավ: Եվ երբ գյուղացին վերցրեց իր բանջարեղենով բեռնավորված պարկը, նկատեց, որ մի քսակ կա այնտեղ, ուր առաջ քարն էր:
Քսակը շատ ոսկի էր պարունակում, և այնտեղ նաև թագավորի կողմից մի գրություն կար, որտեղ էլ ասվում էր՝ ոսկին պատկանւոմ է նրան, ով կհեռացնի քարը ճանապարհից: Գյուղացին սովորեց այքան բան, ինչը ուրիշները երբեք չէին հասկանա:
Յուրաքանչյուր խոչընդոտ հնարավորություն է տալիս բարելավելու իրավիճակը:
Երեք ընկեր
Թոմը, Ջուլիան և Դենը մտերիմ ընկերներ էին: Նրանք հաճախում էին միևնույն դպրոցը և նաև հարևաններ էին: Մի օր նրանք որոշեցին քայլել գետի ափով: Նրանք իրենց հետ վորցիրն Դենի կարմիր գնդակը խաղալու համար: Նրանք երկար ժամանակ խաղացին: Երբ նրանք հոգնեցին, նստեցին գետի եզրին, որ հանգստանան: Նրանք նայում էին գետի հոսանքով ընթացող նավակներին:
-Ես ցանկանում եմ մի օր անցնել գետի մյուս ափը նավակով,- ասաց Ջուլիան:
-Մենք կգանք քեզ հետ: Ես հարիկիցս կվերցնեմ ձկնորսական կարթը,- ասացին երկուսը:
    Նրանք որոշակի ժամանակ խաղացին, ապա նստեցին մի մեծ ծառի շվաքի տակ հանգստանալու:
-Թո՛մ, ես քաղցած եմ: Որևիցէ բան ունե՞ս ուտելու,- հարցնրին երկու ընկերները:
-Մարտան ինձ համար մի քանի սենդվիչ է պատրաստել: Իսկ դուք ինչ-որ բան ունե՞ք:
-Իհարկե, ես մայրիկիս պատրաստած շոկոլադե թխվածքն եմ բերել և միքիչ լիմոնադ,- ասաց Ջուլիան:
-Ես միայն ժամանակ ունեի խաղող և նարինջ հափշտակելու,- ծիծաղեց Դենը                    
   Տղաները դեռևս առաջին կտորն էին կերել, երբ մի ահարկու ձայն լսեցին թփերի այն կողմից: Դենը դեպի ձայնը վազեց՝ տեսնելու, թե ինչ է եղել: -Հե՛յ, այստե՛ղ նայեք,- զարմացած բացականչեց նա:
Ջուլիան մոտեցավ նրան և տեսավ տասը տարեկան տղայի: Նա ցնցոտիներով էր և աչքերը արցունքներով էր լցված:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Թոմը՝ միանալով իր ընկերներին:
-Ի՞նչ է քո անունը,- հարցրեց Դենը:
-Անունս Սեմ է: Ես մայրիկիս հետ գետի մյուս ափում եմ ապրում: Ես խնդրեցի նավավարին, որ ինձ հասնի գետի այս ափ: Ես եկել եմ այստեղ՝ աշխատանք փնտրելու: Իմ մայրը հիվանդ է և մենք ոչինչ չունենք ուտելու: Ես ցանկանում եմ որոշ գումար հավաքեմ, որ մայրիկիս համար դեղ և կերակուր գնեմ,- տխուր ձայնով ասաց տղան:
-Գետի այդ կողմում քեզ ոչ ոք աշխատանք չի՞ տալիս,- զարմանքով հարցրեց Ջուլիան:
Մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, շատ եսասեր են և հոգ չեն տանում ոչ մեկի մասին: Նրանց մեծ մասը հարուստ մարդիկ են մեծ առանձնատներով: Մայրս աշխատում էր, որպես մի հարուստ ծեր կնոջ խնամակալ, նա ստիպված էր դադարեցնել աշխատանքը, քանի որ այևս չէր կարողանում աշխատել: Ոչ ոք չէր ուզում օգնել ինձ, և ես մտածեցի փորձել աշխատանք գտնել գետի այս կողմում,- ասաց տղան՝ մաքրելով աչքերը:
-Ահա՛, վերցրում ուտելիքն ու լիմոնադը և կեր, մինչ մենք կասենք քեզ, թե ինչ անես,- ասաց Թոմը:
Տղան ակնթարթորեն խժռեց սենդվիչները և անհագորեն խմեց լիմոնադը: Թվում էր, թե որոշակի ժամանակ նա ուտելիք չէր կերել:
-Այսպիսով, դու կարող ես օգնել իմ հայրիկին անել արտասովոր աշխատանք ավտոտնակում,- ասաց Դենը:
-Եղբայրս այգում օգնության կարիք ունի,- ոգևորված ասաց Ջուլիան:
Երբ յուրաքանչյուրը խոսեին իրենց հայրիկների հետ, որոշվեց, որ Սեմը մեկ շաբաթվա ընթացքում օգնի երեք ընտանիքներին ևյուրաքանչյուր շաբաթվա վերջում կստանա իր աշխատավարձը: Այդ օրվանից նա սկսեց աշխատել Դենի հոր ավտոտնակում: Նրա նոր գործատուն որոշակի կանխավճար տվեց նրան, որով էլ Սեմը ուտելիք և տեղամիջոց գնեց իր մոր համար: Նա շնորհակալություն հայտնեց երեք ընտանիքներից էլ և խոստացավ հաջորդ օրը վերադառնալ նույն նավավարի հետ, ով բերել էր իրեն այդ օրը: 
Այսպիսով օրերն անցում էին երջանիկ բոլորի համար:
  

пятница, 21 декабря 2018 г.

Հասարակագիտություն

Արտահերթ խորհրդարական ընտրություններ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցան Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում՝ ի ուրախություն մեզ, առաջատար տեղ զբաղեցրեց Իմ քայլը դաշինքը։ Բոլորս էլ արդեն գիտենք, որ ընտրություններին ներկայացվեցին 11 քաղաքական ուժ, որոնցից 9-Կուսակցություններ էին, իսկ  2-ը՝ Դաշինք։ Նախքան ընտրությունները, դեկտեմբերի 5-ին մենք՝ ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներով, մեզ դասավանդող ուսուցչի հետ քննարկեցինք նախապես մեր կողմից ուսումնասիրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով հատկապես կրթական համակարգի վերաբերյալ նրանց կողմից առաջադրված ու ներկայացված նախընտրական ծրագրերին։ Պիտի նշեմ, որ բոլորն էլ յուրովի շատ վառ ու լուսավոր մտքեր էին ներկայացրել կրթական համակարգում իրենց առաջարկած բարեփոխումներով։ Ես շատ հպարտ և ուրախ եմ, որ բոլորն էլ սրտացավ են վերաբերվում մեր կրթական ոլորտին և ցանկանում են ունենալ կիրթ, խելացի ու տեղեկացված սերունդ, միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ այժմ իրոք արդեն կամաց-կամաց կիրականացվեն բարեփոխումներ մեր կրթական համակարգում։ Պարզապես պետք է գիտակցել, որ միանգամից ոչինչ հնարավոր չէ, այդ ամենի համար ժամանակ է հարկավոր, որի համար կարծում եմ պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը։

Դեկտեմբերի 10-­ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:

Այս առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել.
«Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-­ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։

Այդ պահից ի վեր քաղաքակիրթ աշխարհը նորովի արժևորվեց մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները: Այդ արժեքներն են, որ պետք է ընկած լինեն նաև ժամանակից հասարակությունների հիմքում՝ չճանաչելով քաղաքական, աշխարհագրական, ազգային կամ որևէ այլ սահման:

Անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: Մեզանից յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է: Սա է, որ պետք է կազմի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմաանդրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը:

Այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում իր պատասխանատու դերն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ դերն, իհարկե, բարդ է ու լի մարտահրավերներով, բայց դրանով հանդերձ՝ պետք է անընդհատ աշխատանքով նպաստել մեր երկրում իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխավորմանն ու պաշտպանությանը, մարդու նկատմամբ բացարձակ հարգանքի ապահովմանը:

Այդ աշխատանքն, իհարկե, չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության: Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ և հետևաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ:

Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ»։

Մաթեմատիկա

Մաթեմտիկան մեր առորիայում
Մեր առորիայում մաթեմատիկան շատ մեծ դեր է խաղում, իմ կարծիքով մաթեմատիկա կա ամեն ինչի մեջ:Օրինակ գնումներ կատարելուց մեծ մասամբ դու պետք է հաշվարկես թե մոտավոր ինչքան կլինի բոլոր ապրանքների գինը, կամ ասենք խոհանոցում ինչ որ բան պատրաստելիս դու պետք է իմանաս ինչից որքան ավելացնել, դա էլ է մաթեմատիկա:Քո օրը պլանավորելու ժամանկ դու պետք է կարողանաս կողմնորոշվել ժամանակում: Սրա համար էլ դու պետք է գոնե միքիչ հասկանաս մաթեմատիկայում:

среда, 19 декабря 2018 г.

Ecology

https://www.slideshare.net/ERIKNALBANDYAN/ecology-126330471
Картинки по запросу Հէկերի խնդիրըКартинки по запросу Հէկերի խնդիրը

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է(1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբՀայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում էՀայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինումկոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: 1981թ.-ից ի վեր ավարտվեց ևշահագործման հանձնվեց տարեկան 250 մլն մ3 հզորությամբ Արփա-Սևանջրատարը:
Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթ. լճի մակարդակնավելացավ 0,9 մետրով: Սակայն 1990-ականների ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թ. Սևանին «օգնեց» տարեկան 165 մլն մ3 հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին:Դրանից հետո նախատեսվում էր, որ լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք էավելանա 12 սմ-ով: Սակայն 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել էչնախատեսված չափով` 3,81մետրով, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է լիներ2,7 մետր:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող և այսօր դեռքննարկման փուլում գտնվող «2013-2022թթ Սևանա լճի շրջակայքում նորանտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանորոշման նախագծում նշվում է, որ ջրերի մակարդակի «մինչև 1903,5 բարձրացմանդեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն ջրի տակ, որի հետևանքովկառաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք լուծելու համարկպահանջվի մի քանի փուլերից բաղկացած երկարամյա գործընթաց»:ՀամաձայնՋրային պաշարների պետական կոմիտեի աշխատակիցների հրապարակածտվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արփայից Սևան է լցվել 62 մլնմ3 ջուր:
Մինչև լճի մակարդակի իջեցումը կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվելթերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Սևանա լիճը ունիտեկտոնահրաբխային ծագում: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ ևգետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը,Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝Հրազդանը:
Սեւանա լիճը համարվում է ՀՀ-ի եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրիշտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են միշարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերականգործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկանարդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակմնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերինկառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճիճահճացմամբ:
Սեւանա լճի ճահճացման պատճառները
1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում(էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիականհավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործմանհետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիրծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճիհատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանությանինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացմանհիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման)դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4Cհաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմըխառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչիհետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր էվերականգնել այդ շերտը:
Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայնճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում էեւ ծաղկում ջրիմուռներով:
Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակնախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյանծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույնբարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպիջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջըսահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀօրենքում: ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանիհիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-իտվյալներով` Սեւանա լճի մակարդակը եղել է բ.ծ.մ 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնսպատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հաանտառներ կհայտնվեն ջրի տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճիմակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանությաննախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատմանաշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակ: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճիպահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանիտվյալներով`եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրիտակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդանտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող էկործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ ենպարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից: Հարկ էնշել, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀկառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀդատախազությունը քրեական գործ էր հարուցել:
2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպիբազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացածծառերից, թփերից ու արմատներից:
ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովիմակարդակից բարձր մինչեւ 1905մ Սևանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967բնակելի շինություններ:  Այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքիկադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ըանօրինական կերպով են կառուցվել: Ապօրինի շինությունների համար պետությունը որեւէփոխհատուցում չի նախատեսում:   Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդային տարիներինՍեւանա լճի մակարդակը իջեցնում էին` պատճառաբանելով, որ մեծ քանակությամբ ջուր էանիմաստ գոլորշիանում: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգմանջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցածառանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճիմակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցվածառանձնատները:
Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալվածհողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ուկայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:
Սեւանա լճի ձկնապաշարների վիճակը
Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապաայսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: 
Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումնէր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողությանավելացումը: Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը եւբոջակը անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` իհաշիվ արհեստական վերարտադրության: Սևանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուիվիճակն էլ այսօր բարենպաստ չէ:  Խեցգետնինը եւ կարասը  ներմուծվել են 1980-ականթվականների սկզբներին եւ սկսել են արագ բազմանալ: Ներկայումս ուսումնասիրություններըցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազելեն նաեւ կարասի պաշարները: Ավելին, նախարարությունն առաջարկել է կառավարությանը2010թ. տարի մանրաձուկ բաց չթողնել Սևան եւ մանրաձկների համար նախատեսվածգումարով վճարել Սևանա լճի ափերի մաքրման համար ձեռք բերված սարքի համարչբավականացրած վճարի պակասորդը: Մյուս կողմից էլ Սևանում շարունակվում էձկնագողությունը:
Կար եւս մեկ հանգամանք, որը խոչընդոտում էր  ձկների վերարտադրողականությանբարձրացմանը: Դա Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր: Սևանա լիճլցվող գետերից Այրքի, Ավազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիա էրտրվել: Նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաեւխոչընդոտում ձկների անցմանը, որոնք ձվադրման համար Սևանից բարձրանում են դեպիգետի ակունք։ Սևանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀկառավարությունը որոշում ընդունեց արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Հանքարդյունաբերության ազդեցությունը Սեւանա լճի վրա
Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահՎլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցիցկանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկուհանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին:  Սոտքի ոսկուհանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճիավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջպարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտքհանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանրմետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել,որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը
Կարծիք
Սևանա լճի հիմախնդիրը շատ արդիական է հայերի համար: ՀՀ-ի կառավարությունը կարևոր է համարում այդ խնդրի լուծումը: Բազմաթիվ լուծումներ է առաջարկում կառավարությունը, որոնցից մի քանիսը արդեն իրականացվել է և դեռ իրականացվում է: Սևանա լիճը ճահճանում է և դա լուրջ պատճառ է, քանի որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ են անցնում հարակից կառույցները: Սևանի խնդիրների մեջ մեծ դեր է զբաղեցնում աղբի թափոնների առկայությւոնը: Ամեն տարի Սևանում բազմաթիվ մարդիկ են հանգստանում, սակայն ամենավատն այն է, որ իրենք չեն հավաքում իրենց աղբը և թողնում են ջրի ափին, որից հետո էլ այն աստիճանաբար ջրի մեջ է անցնում: Սևանում կա ձկան եզակի տեսակներ,որոնք բոլորիս համար մեծ նշանակություն ունի: Սակայն ձկնորսները այնքան են որսացել, որ դրանք արդեն վերացման եզրին են կանգնած: Իշխանությունները արհեստական ճանապարհով բազմացնում են ձկների որոշ տեսակներ և արգելում են որսը, սակայն` ապարդյուն: Իմ առաջարկն այն է, որ մենք ինքներս գիտակցենք, որ պետք է մտածենք Սևանի մասին և թույլ չտանք, որ Սևանա լիճը կանգնի որևէ խնդրի առաջ: Օգնենք կառավարությանը որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը: Մենք կարող ենք Սևանը պաշտպանել, սակայն դա կախված է մեր խելացի և մտածված քայլերից:
Օգտվել եմ հետևյալ կայքերից
http://www.google.ru/url?q=http://www.pastinfo.am/hy/node/262&ei=UyzLUIDXBsjWswby5IHwDw&sa=X&oi=unauthorizedredirect&ct=targetlink&ust=1355494235111281&usg=AFQjCNF_CSuCWekY-26QI2DBVDVDN8Ue7A Ecolur Blog » ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – Մի Հայուհու Խոսք: Սևանա լճի հիմնախնդիրը:

անտուն կենդանիների հիմնախնդիրը

Թարգմանություն

Սթիվեն Հոկինգstephen-hawking-pbs1474726547
Հռչակավոր Բրիտանացի ֆիզիկոս պրոֆեսոր Տտիվեն Հոկկինգը մահացել է 76 տարեկան հասակում այս տարի: Ծնվել է 1942 թվականին, նա ստացել է առաջին ֆիզիկոսի առաջին աստիճանը Օքսֆորդում և ավարտել է իր հետազոտությունը տիեզերքի մասին Քեմբրիջի համալսարանում: Բջիշկները հայտնաբերեցին նրա մոտ հազվագյուտ շարժիչային նյարդային հիվանդություն, որի պատճառով նա պարալիզացվեց, իսկ հետո իրեն ընդհամենը մի քանի տարվա կյանք տվեցին ապրելու համար: Չնայած նրա հիվանդությանը, նա սկսեց ցնցող հայտնագործություններ անել, մասնավորապես ապացուցելով Էնշտեյնի ընդհանուր հրաբերականությունը, և եւ այն, որ տիեզերքը առաջացել է մեծ պայթյունից եւ վերջանում սեւ անցքերով: Նրա հրատարակաց գիրքը A Brief History of Time-ը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով: Ֆիզիկոսն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, սակայն հաղորդվել է, որ ռեինկլիում հրաժարվել է գիտության պետական ֆինանսավորման պակասի պատճառով: Հոկկինգը ամուսնացել է 1964 թվականին և ունեցել երեք երեխա: Նրա ընտանիքը նկարագրել է իրեն որպես բացառիկ մարդ, ում աշխատանքը և հայտնագործությունները ապրելու են շատ տարիներ:
Աղբյուր
Սերը կույր է
(թարգմանություն)

« Բարև Լենգ
Ես այսօրվանից պատրաստվում եմ գրել քեզ անգլերենով, քանի որ երկուսս էլ պարապելու կարիք ունենք: Շնորհակալ եմ նամակի համար: Կներես, որ ավելի շուտ ճպատասխանեցի, բայց մեր Բոստոն ժամանելու հաջորդ օրը ես գնացի դպրոց, և շատ զբաղված էի: Ատում եմ այս տեղը: Ինձ ասաց մի բառ անգամ չեմ կարողանում հասկանալ: Նրանց ակցենտները շատ տարօրինակ են:
Շատ եմ կարոտել Շանհայը և շատ եմ կարոտել քեզ հետ մի խմբում նվագելը: «CRASH»-ը երբևէ ամենալավ ռոք խումբն էր: Ես դեռ չեմ գտել ուրիշ մեկին՝ հետը նվագելու համար: Փորձում եմ կիթառ պարապել, սակայն հարևանը, ով ապրում է մեր դիմացում, եկավ և բողոքեց երեկ: Նա բարկացած էր: Ասաց, որ իր աղջիկը ջութակ էր նվագում, և իմ «սարսափելի աղմուկը» անհանգստացնում էր նրան: Ավելի ուշ ես տեսա նրան՝ պատուհանից ինձ նայելիս: Կարծում եմ նա նույնպես ատում է ինձ: Ասե՞ցի քեզ, որ նա իրոք գեղեցիկ է…
Հեյ, ստիպված եմ դադարել գրելը: Հենց նոր Մայրս աշխատանքից վերադարձավ, իսկ ես չեմ վերջացրել տնային աշխատանքս:
Խնդրում եմ շուտ պատասխանիր: Ուզում եմ ավելին լսել այն մասին, թե ինչ ես անում Լոնդոնում: Գտե՞լ ես ինչ-որ մեկին՝ հետը նվագելու համար: Կարողանո՞ւմ ես արդեն հասկանալ ակցենտը:
Դեշի
Հ.Գ. Կարծում եմ, ես սիրահարվե՛լ եմ»:

вторник, 18 декабря 2018 г.

Իրավունք

  •  Մարդը

  • Ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին,ՀՀ քրեական օրենսգրքին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, հնարավոր այլ իրավական ակտերի,
  • Սահմանել Մարդուն,
Մարդը այն արարածն է, որը առանց որևէ խանգարող գործոնի գործում է գիտակցված և իր ամբողջ կյանքի ընթացքում իր դիմաց դնում է նպատակներ և հասնում դրանց, կամ էլ մնում ճանապարհին։
  • Պատասխանել, թե ինչ դեր է գրավում մարդ եզրը ՀՀ իրավական ակտերում:
Մարդուն տարբեր կազմակերպություններ և մարդիկ նայում են տարբեր կերպ, հետևաբար նրան տարբեր կերպ են վերաբերվում։ Օրինակ՝ բժշկությունը մարդուն վերաբերվում է որպես կյանք, որը ամեն կերպ պետք է փրկել, սահմանին զինվորը հակառակորդին նայում է որպես հակառակորդ որին պետք է ոչնչացնել: