воскресенье, 16 декабря 2018 г.

Էկոլոգիա


Հայաստանի ՀԷԿ-երը

10 կՎտ հզորության առաջին պարզունակ ՀԷԿը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903)՝ Աղստև գետի ջրով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի ՀԷԿերը։ 1908-09-ին Դեբեդգետի վրա կառուցվել է Ալավերդու ՀԷԿը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-1911 թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված ՀԷԿեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։
1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի ՀԷԿ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄհիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի ՀԷԿ-2 (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված ՀԷԿը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել Երևանին, Արարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։
1928-1932 թվականներին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ 1936 թվականին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938 թվականին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։
1948 թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34,ՀԷԿ2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա ՀԷԿն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

воскресенье, 9 декабря 2018 г.

հայոց լեզու

Չարլի չապլինի նամակը դստերը

Կարդալով Չապլինի նամակը և ծանոթ լինելով նրա կենսագրությանը կարող եմ ասել, որ նա ուղղակի հիանալի մարդ է եղել։
Նամակի բովանդակությունը ընկալելով իմ բանականության մեջ նկարագրվում է հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։

Պատմություն

Առաջին աշխարհամարտի մասին
Նախաբան
Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն է, որը նաև թողել է խորը սոցիալական և տնտեսական հետքեր: Պատերազմի հիմնական նպատակն էր աշխարհի վերաբաժանումը և քաղաքական քարտեզի վերաձևավորումը: Իրադարձությունները դասավորվել էին այնպես, որ գրեթե բոլոր պետությունները ունեին հողային պահանջներ միմյանց հանդեպ (Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:) Ուստի նրանք սկսեցին միավորվել որոշակի խմբավորումներում որպեսզի կարողանան միասնական կերպով ավելի հեշտ լուծել իրենց խնդիրները, և ամեն մեկը ստանար իր պահանջած բաժինը: Իրադարձությունները արդեն հասել էին իրենց գագաթնակետին և պետք էր մի փոքր առիթ, որպեսզի սկսվեր պատերազմը: Այդ առիթը եղավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը՝ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում՝ սերբ ազգայնականների կողմից:
Հիմնական նյութ
Պետությունները խմբավորվել էին երկու դաշինքներում՝ Անտանտ-Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Քառյակ դաշինք-Գերմանիա, Օսմանյան կայսրություն, Ավստրոհունգարիա, Իտալիա, Բուլղարիա:
Պետությունները, հողային պահանջներից հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ ևս սկսեցին անդամակցել դաշինքներից որևէ մեկին: Այսպիսով պատերազմն ընդգրկեց ողջ աշխարհը: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
1914-ի պատերազմաշրջան
Արևմտաեվրոպական  ռազմաբեմում  պատերազմական  գործողություններն  սկսվեցին օգոստոսի 4-ին  գերմանական զորքերի  ներխուժումով Բելգիա: Մինչև սեպտեմբերի 5-ը  գերմանացիները, հաղթահարելով  ֆրանսիական  բանակի դիմադրությունը և մարտերը,  փոխադրելով  Ֆրանսիական  տերիտորիան, մոտեցան Մառն  գետին՝ սպառնալով Փարիզին: 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Մառնի  ճակատամարտում  գերմանական  բանակաների կրած  պարտությունից  հետո, Արևմտյան   ռազմաճակատում մինչև 1914-ի  վերջը կայուն  վիճակ ստեղծվեց: Արևելյան և Կովկասյան  ռազմաճակատներում  նույն  ժամանակամիջոցում  իրականացվեցին  Արևելապրուսական, Գալիցիական (Գալիցիական  ճակատամարտը. Առաջին  համաշխարհային պատերազմի  խոշորագույն  ճակատամարտերից  մեկն  ռուսական և ավստրո-հունգարական բանակների  միջև Գալիացիայում  և  Լեհաստանում 1914 թվականի օգոստոսի 5 (18)-ից մինչև սեպտեմբերի 8 (21)-ը: Երկու  կողմից  մասնակցում էր  2 մլն և 5 հազար  թնդանոթ: Ռուս  հրամանատարությունը  սխալներ  թույլ  տվեց,  որը  հանգեցրեց նշանակալի կորուստների՝ 230  հազար մարդ և  94 թնդանոթ: Օպերացիան  այդպես  չհասավ  իր նպատակին  (թշնամու  շրջապատումը), ռուսական  զորքերը Գ.ճ-ում  մեծ  հաղթանակ տարան: Ավստրո- Հունգարիան տվեց  մեծ  կորուստներ 325 հազար մարդ այդ  թվում նաև 100  հազար  գերի և  400  հրանոթ: Ռուսական զորքերը գրավեցին Գալիցան և  ավստրալական Լեհաստանի մի մասը՝ սպառնալով ներխուժել  Հունգարիա և  Սիլեզիա: Ավստրո- Հունգարիան  երկար  ժամանակ  կորցրեց  իր  մարտունակությունը, և Գերմանիան  հարկադրված  խոշոր  ուժեր  առանձնացրեց  օգնելու թուլացած դաշնակցին: Վարշավա-Իվանգորոդյան.Լոձի և  Սարիղամիշի օպերացիաները: Սկզբնական  շրջանում  ռուսական  բանակները  հաջողություն տարան ,  բայց   վերջում  ծանր  պարտություն կրեցին:
1915-ի պատերազմաշրջան
1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց թշնամուն: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար:
1916-ի պատերազմաշրջան
Գերմանիան փետրվարի   21-ին  խոշոր  հարձակում  ձեռնարկեց Վերդենի  Գեներալ Ա.Ա.Բրուսիլովի  հարձակումը  Հարավ-Արևմտյան   ռազմաճակատում գերմանցիներին  ստիպեց  դադարեցնել  ռազմական գործողությունները  Վերդերի մոտ: Ավստրո-Հունգարական  բանակը ամբողջովին  ջաջախվեց ՝  տալով  ավելի  քան  1 մլն սպանված ու  վիրավոր , 400 հազար գերի: Կովկասյան  ռազմաճակատում  Ռուսական  զորքերը  գրավեցին  Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը և  Բիթլիսը: Կռվող  կողմերի  ուժասպառությունը և  հասունացող  հեղափոխական ճգնաժամը (հատկապես  Ռուսասատանում), Գերմանիային և  Ռուսաստանին  ստիպեցին  անջատ  հաշտություն  կնքելու  ուղիներ  փնտրել:
1917-ի պատերազմաշրջան
1917 թվականի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին: Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):
1918-ի պատերազմաշրջան
1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և հաշմանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
Հետաքրքիր փաստեր առաջին աշխարհամարտի մասին
1)Աշխարհամարտի ժամանակ Ավստրիայում ծնված գերմանացի մի զինվոր, ով քաջության համար «Երկաթե խաչ» շքանշան էր ստացել, մանանեխային գազային հարձակման արդյունքում ժամանակավոր կուրացել էր ու հոսպիտալացվել Փեսուոքում։ Հոսպիտալում, տեղեկանալով գերմանացիների պարտության մասին, նա ցնցում է տանում, որի արդյունքում նրա կուրությունն ավելի երկար է տևում։ Պատերազմի այսպիսի ավարտի դառնությունը նրա մոտ կազմավորում է իր գաղափարախոսությունն ու ստիպում նրան աշխարհն ընկղմել մարդկության պատմության ամենաաղետալի պատերազմներից մեկի մեջ։ Իսկ այդ զինվորը Ադոլֆ Հիտլերն էր։
2) Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը մոտ 1.5 միլիոն հայերի կոտորեցին, իսկ ավելի ուշ գրեթե մեկ միլիոն հույների։ Այս սառնասիրտ ցեղասպանությունը հետագայում գրավեց Հիտլերի ուշադրությունն ու սերմեր ցանեց ավելի ուշ Հոլոքոստի իրականացման համար։
3) 30 տարբեր երկրներից ավելի քան 65 միլիոն տղամարդիկ են մասնակցել Առաջին աշխարհամարտին։ Պատերազմը յուրաքանչյուր օր առնվազն 6,000 մարդու կյանք է խլել։ Հաշվարկվում է, որ մոտավորապես 10 միլիոն մարդ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
4)   Գոյություն ունեին այսպես կոչված «ընկերական գումարտակներ», որոնք ներառում էին դպրոցականների, երկաթուղու աշխատակիցների և ֆուտբոլիստների առանձին գումարտակներ։
5) Բրիտանական զորքը 870,000 ձիեր ուներ պատերազմի դաշտում։ Սպանված ձիերին հալեցնում էին ճարպի համար, որը հետագայում օգտագործվում էր պայթուցիկների ստեղծման մեջ։
6)  Ի սկզբանե գազային հարձակումներից միակ պաշտպանությունը զինվորի՝ սեփական մեզի մեջ թաթախված գործվածքն էր։ Առաջին պրակտիկ գազային դիմակը ստեղծվել է բրիտանացի սպա Էդվարդ Հարիսոնի կողմից, որը հազարավոր կյանքեր է փրկել։
7) Առաջին աշխարհամարտն էր, որ հանգեցրեց Սովետական Միության ստեղծմանը։ Դա աշխարհի առաջին կոմունիստական պետությունն էր, որն աշխարհի հետագա պատմությանը բոլորվին նոր ընթացք տվեց։ Պատմաբանների պնդմամբ՝ սա Առաջին աշխարհամարտի կարևորագույն ազդեցություններից մեկն էր։
8) Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և ոչ թե Գերմանիան է առաջին անգամ օգտագործել գազը թշնամու դեմ պայքարելու նպատակով։ 1914թ․ի օգոստոսին առաջին անգամ նրանք գերմանացիների դեմ օգտագործեցին արցունքաբեր գազը։ 1915թ․ի հունվարին Գերմանիան առաջին անգամ օգտագործեց այն ռուսների դեմ, սակայն գազը սառը օդում ջրի վերածվեց։ 1915թ․ի ապրիլին գերմանացիներն առաջին անգամ  օգտագործեցին արդեն քլորի թունավոր գազը։
9) Պատերազմի ողջ ընթացքում ամենամարտունակ զինվորը գերմանացի օդաչու կապիտան Վոն Ռիխտոֆենն էր, ով թշնամու 80 ինքնաթիռներ  է վնասազերծել։ Իսկ դաշնակիցների ամենամարտունակ օդաչուն Ֆրանսիս Ռենե Ֆոնկն է, ով իր հերթին թշնամական 75 ինքնաթիռ է ոչնչացրել։
10) Առաջին աշխարհամարտի տարիներին շներն օգտագործվում էին որպես բանբերներ ու իրենց մարմիններին փակցրած գրությունները ռազմադաշտ տանում։
11) Գերմանացիներն առաջինն էին, որ կրակ արձակող զենք են օգտագրծել, որոնք կարող էին մինչև 40 մետր հեռավորության վրա գտնվող ռազմական ինքնաթիռներ հրկիզել։
12) Առաջին աշխարհամարտին մասնակցած հայտնի մարդկանցից են Վինի Թուխի հեղինակ Ալան Ալեքսանդր Միլին, «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Թոլքինը, քանդակագործ Հենրի Մուրն ու դերասան Բեսիլ Ռաթբոնը և այլոք։
13) «Բարև աղջիկները», ինչպես ամերիկացի զինվորներն էին նրանց կոչում, ամերիկացի կանայք էին, ովքեր Եվրոպայում ամերիկյան զորքերի համար ծառայում էին որպես հեռախոսակապի օպերատորներ։ Կանայք վարժ տիրապետում էին ֆրանսերենին ու անգլերենին և սովորեցված էին «American Telephone and Telegraph» ընկերության կողմից։ 1979թ․ին ամերիկյան բանակը վերջապես պատերազմի շքանշան ու վետերանների կոչում տվեց «Բարև աղջիկների» դեռևս ողջ մնացած անդամներին։
14) 1914թ.ին մարտերի ժամանակ ոչ մի զինվոր մետաղից սաղավարտ չէր կրում։ Ֆրանսիացիներն առաջինն էին, որ սկսեցին օգտագործել դրանք 1915թ․-ին։ 1916թ․ին, երբ ապագա վարչապետ Ուինսթոն Չերչիլը մարտադաշտում էր, նա հենց ֆրանսիական սաղավարտ էր կրում։
Վերջաբան
Շատերը, Առաջին աշխարհամարտ լսելով, միանգամից Երկրորդ աշխարհամարտն են պատկերացնում, նացիստական Գերմանիան ու Հոլոքոստը։ Իրականում քչերն են պատկերացնում այն ահռելի ու նշանակալի ազդեցությունը, որն Առաջին աշխարհամարտն ունեցել է մարդկության պատմության հետագա զարգացման վրա։ Երկրոդ աշխարհամարտը իր հետքերն է թողել և՛ տնտեսական և՛ սոցիալական առումով: Պատերազմն ընդգրկել  էր երկրագնդի  բկաչության  ¾-ը: Պատերազմող  պետություների  ուղղակի  ծախսերը  կազմեցին 208 միլիարդ դոլար: Ինչպես  նշեցի    պատերազմի  գլխավոր  նպատակը աշխարհի վերաբաժանումն էր:
Պատերազմը իհարկե ազդել է նաև հայերի վրա: Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց` Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում եւ բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը: Սակայն արդեն ուշ էր: Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր: Իսկ ով ողջ էր մնացել, զոհ գնաց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան:
Հայաստանը պատերազմի արդյունքում ստացավ 700 հազար փախստականներ, հայրենի հողերը վերադարձնելու մշուշոտ հույսեր եւ դատավարություններ երիտթուրքերի հանդեպ: Սակայն, ինչպես միշտ, հայերը հայտնվեց ծայրահեղ անհաջող իրավիճակում: Սկսենք նրանից, որ Փարիզյան կոնֆերանսում Հայաստանը չգիտես ինչու մեկ պատվիրակության փոխարեն ներկայացված էր երկու պատվիրակություններով, որոնք այդպես էլ չկարողացան միասնական տեսակետ մշակել: Հայկական պատվիրակությունների պահանջները, որոնք, ի դեպ, միանգամայն օրինական էին, ուղղակի անտեսվեցին Արեւելյան Հայաստանի իբր «ռուսամետ, իսկ այժմ էլ «սովետամետ» լիենլու պատճառով: Հաղթանակած երկրները այլ հարցերով էին զբաղված, նրանք լուծում էին փլուզված կայսրությունների տարածքներում իրենց պետությունների նոր սահմանների հարցը: Հայաստանի վրա ուշադրություն դարձրած միակ երկիրը ԱՄՆ-ն էր:
Աղբյուրներ՝
Հայկական հանրագիտարան

вторник, 27 ноября 2018 г.

Թարգմանություն

Երազներ
(թարգմանություն)

Երբեմն մտածե՞լ եք ինչու ենք մենք երազներ տեսնում: Ինչպե՞ս կարող ենք բացատրել մեր երազների իմաստը: Կարո՞ղ եք հիշել այն պահը, երբ արթնացաք աներևակայելի, սարսափելի կամ տարօրինակ երազից: Երևի դուք վախեցած էիք և ցանկանում էիք շուտ միացնել լույսը, կամ երազն այնքան լավն էր, որ ցանկանում էիք ավելի երկար մնալ դրա մեջ: Հավանաբար, դուք մոռացել էք երազի մեծ մասը դեռ նախաճաշից առաջ: Բայց արդյո՞ք երազները միայն երազներ են, թե՞ փորձում են մեզ ինչ-որ բան հասկացնել:

Երազները գուշակո՞ւմ են ապագան:
Հարյուրավոր տարիներ մարդիկ կարծում էին, որ աստվածները կամ հոգիները կապ են հաստատում մեզ հետ մեր երազների միջոցով: Նույնիսկ այսօր, շատ մարդիկ կարող են հիշել, թե ինչպես են երազում տեսել ինչ-որ միջոցառում, վայր կամ մարդու, և ավելի ուշ՝ երազն իրականություն է դարձել: Բայց դա, հավանաբար, զուգադիպություն է, երբ երազում կատարվող գործողությանը հաջորդում է դրան շատ նման մի գործողություն իրական կյանքում, հատկապես, երբ դա այնպիսի բան է, որ հաճախ է պատահում առօրյա կյանքում: Մարդկանց մեծ մասը 10 տարեկանից հետո ամեն գիշեր 4-6 երազ է տեսնում, այսինքն՝ 2000 երազ՝ մեկ տարվա ընթացքում: Այնպես որ, որբ նրանք հասնում են 80 տարեկան հասակի, հավանաբար 140000 երազ են տեսել: Նույնիսկ, եթե մենք մոռանանք մեր տեսած երազների 95-99 տոկոսը, մենք միևնույն է կհիշենք դրանցից մի քանի հազարը:

Արդյո՞ք երազներն ուղղակի վերամշակված մտքեր են:
18-19րդ դարերում երազների մասին 2 գաղափար հայտնի դարձավ: Մեկն այն մասին էր, որ այն, ինչ տեսնում ենք մեր երազներում, մեր ինքնագիտակցությունը թաքցնում է մեզնից: Իսկ հակառակ միտքն ասում էր, որ, երբ մենք քնած ենք, մեր ուղեղը համակարգում է օրվա հիշողություններն ու իրադարձությունները: Երազներն ուղղակի պատահական մտքերի հավաքածու են, բայց, երբ մենք արթնանում ենք, փորձում ենք դրանք պատմություն դարձնել:

Երազները ուղերձնե՞ր են մեր ուղեղի կողմից:
Բայց գուցե երազների մասին ճշմարտությունը այս 2 գաղափարների միաձուլումն է: Երազները կարող են ստեղծված լինել օրվա մտածմունքներից, սակայն դրանք երազներում են հայտնվում հատկանշական նշանակությամբ: Երբ մենք արթուն ենք, հիմնականում բառերով ենք մտածում, ասես խոսում ենք ինքներս մեր հետ: Բայց, երբ մենք քնած ենք, մեր ուղեղի այն հատվածը, որը կառավարում է  լեզուն, ավելի քիչ ակտիվ է դառնում, երբ զգացմունքները կառավարող հատվածը ավելի ակտիվանում է: Երևի մենք մեր մտքերը զգում ենք, որպես զգացմունքներ և նշաններ՝ ուղիղ իմաստով բառերի փոխարեն:

Այսպիսով եթե դուք կարողանում եք հասկանալ ձեր երազների նշանները, դուք պատուհան ունեք դեպի ձեր ենթագիտակցությունը: Հասարակ երազները, ինչպես թռչել կարողանալը, ընկնելը կամ հասարակական վայրում մերկ լինելը, հավանաբար շատ մարդկանց համար նման նշանակություն ունեն: Բայց դրանց ճշգրիտ նշանակությունը հասկանալու համար, պետք է կապել դրանք առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ:

Ինչպե՞ս կարող եք հասկանալ հաղորդագրությունները:
Օգտակար տարբերակ է երազների օրագիր պահելը: Արթնանալուց միանգամից հետո, գրեք այն ինչ հիշում եք ձեր երազից:Հեռախոսի կամ համակարգիչի փոխարեն օգտվեք թղթից և գրիչից, քանի որ լույսը կարող է ձեզ ավելի արթնացնել, ինչի պատճառով երազն ավելի արագ կմոռանաք: Ամեն ինչ արագ արեք, չէ՞ որ հիշողությունները հաշված վայրկյաններ հետո կանհետանան: Երբեմն դուք կգրեք առանց նույնիսկ աչքերը բավական բացելու, և արդյունքը անընթեռնելի կլինի, կամ իմաստ չի ունենա:
Հիմա դուք կարող եք կապել ձեր երազները առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ: Մտածեք այն մարդկանց և տեղերի մասին, որոնք երազում եք տեսել, քանի որ դրանք նույնպես կարող են նշանակություն ունենալ: Ի՞նչ էիք զգում երազում: Այն երազը, արտեղ մերկ էիք հասարակական վայրում, կարող է նշանակել, որ դուք անհանգստանում եք ինչ-որ բանի համար, որ պետք է անել, կամ դուք ինքնավստահ չեք որոշ իրավիճակներում, կամ որոշ մարդկանց հետ:

Կարո՞ղ եք դուք կառավարել ձեր երազները:
Որոշ մարդիկ կարծում են, որ երազները գրելը կարող է բացել միտքը դեպի գիտակցված երազատեսություն: Գիտակցված երազներում դուք գիտեք, որ երազ եք տեսնում և կարող եք փոխել երազի սյուժեն: Երազների նշանակությունը պարզելու փոխարեն դուք կստեղծեք դրանք: Դա շատ զվարճալի կարող է լինել, սակայն դուք երեվի կուզեք շարունակել երազներ տեսնել, որոնք ձեր ինքնագիտակցությանը թույլ են տալիս ձեզ ուղերձներ ուղարկել:

понедельник, 26 ноября 2018 г.

Պատմություն



Հայկական հարց


Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի
ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան
հարցի բաղկացուցիչ մաս:
Հայկական հարցը որպես միջազգային հարց
ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:
Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում: Բուլղարիան (Արլ. Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բ. դռան կողմից հաստատվող իշխանությունով: Թուրքական զորքերը դուրս Էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուսական զորքերը մնում էին այնտեղ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի ղիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հվ. Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը ե մինչև Սողանլուղ ընկած տարածքը:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արմ. Հայաստանում:
Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արմ. Հայաստանի մի մասի գրավումը ոուսական զորքերի կողմից ազատագրման հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին: 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգ. ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգ. ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը): Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արմ. Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց: Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Սեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին: Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային: Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար. Բ. դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արմ. Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին:
Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում:
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս: Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ: Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:
Հայկական հարցի տիպաբանումը, սեփական մոտեցումներ
Հայկական հարց. գործող իրականություն, թե անցյալականություն
Հայկական հարցի ստեղծումից անցել է ավելի քանմեկ դար: Սակայն մինչ օրս հիմնորեն հայկական հարցը լուծված չէ: Երևի թե երբեք էլ հարցը լրիվ իր լուծումը չստանա:Ըստ իս հայկական պատմական տարածքների վերադարձը խաղաղպայմաններում առանց արտաքի նհովանավորության ուղղակի հնարավոր բան չէ: Այս պահին հիմնական խնդիր է դրված փաստացի հայաբնակեցված տարածքների անկախ ինքնորոշում տալն է: Այսինքն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը և Ջավախքահայերի ինքնավարության և ինքնուրույն որոշումների կայացմանը օգնելն է: Հայկական հարցը, որ միջազգային ասպարեզ էր իջել ուներ նաև ներքին բովանդակություն: Հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության հարցը,որին նա նվիրեց ողջ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Մեծ տերություները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումները իրականացնելու պահանջներով` նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունը օտար երկրների մշտական միջամտություներից ազատվելու համար նախընտրեց Հ հարցի լուծման ուրույն ուղի` հայերի զանգվածային կոտորածները:
Աղբյուր` http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1300
http://www.armeniansgenocide.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Haykakan_harc
Կրճատ Զեյթունի 1862 թվի հերոսական ապստամբության մասին

Տեղի է ունեցել Զեյթունի հերոսական ապստամբությունը

Զեյթունը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:
Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը: Այստեղ ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862թ. հրաման է ստանում նվաճել Զեյթունը: 
Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր անհրաժեշտ: Որպես պատրվակ նա օգտագործում է հետևյալ միջադեպը`   Զեյթունի հայաբնակ Արեգին գյուղի մի շարք բնակիչներ, իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով, սպանել էին 17 թուրքի:
Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել այդ արեգինցիներին: Զեյթունի իշխաններն այս պահանջը մերժում են`   հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»:
Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 հոգուց բաղկացած զորք ուներ: Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը`   Ազիզ փաշան հայտարարում է, որ Զեյթունի դեմ արշավանքին իրեն միացողները թալանելու հնարավորություն կստանան: Ազիզ Փաշայի բանակին միանում են արյան և թալանի ծարավ ևս 30.000 թուրք:
Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են:
Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-ի օգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնական բանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը:
Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա: Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց: Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ: Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»: Փախչող թուրքերին զեյթունցիները հետապնդեցին մինչև Զեյհան գետը:
Տեղեկանալով Ազիզ փաշայի պարտության մասին`   Օսմանյան կառավարությունը հրամայեց Բելգրադի դահիճ Աշիր փաշային 150.000-անոց բանակի գլուխ անցնել և երկրի երեսից ջնջել հայկական արծվաբույնը: Զեյթունցիները գիտակցում էին, որ նման ահռելի ուժի առջև իրենք անկարող են երկար դիմադրել:
Այդ պատճառով նրանք պատվիրակություն ուղարկեցին Կ.Պոլիս: Այն հանդիպեց Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ֆրանսիայի դեսպանին: Վերջինս Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդ-ին հանձնեց զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը:
Ֆրանսիան շահագրգռված էր իր տնտեսական վերահսկողությունը հաստատել Կիլիկիայում: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա: Վերջինս ստիպված էր տեղի տալ և դադարեցնել Զեյթունի պաշարումը:
1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:
1862թ.-ի Զեյթունի ապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփական ուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:

ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 ստորագրվել է Ռուսաստանի և  Պարսկաստանի  միջևփետրվարի 10-ին, Պարսկաստանի   Թուրքմենչա գյուղում՝ 1826-1828  թթ. ռուս–պարսկականպատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվելէ փետրվարի 21 -ին Թուրքմենչայ գյուղում  Թավրիզի  մերձակայքում։ Ռուսական կողմից այնստորագրել է Իվան Պասկևիչը , Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։
Կետերը`
Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է  Երևանը  և այսօր  Ադրբեջանի մասկազմող՝  Նախիջևանը,Թալիշը , Օրդուբադը և Արրան նահանգի  Մուղան շրջաններըՌուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել  Գյուլիստանի  պայմանագիր  ընթացքում։
Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև  Աստարա -իգետի ելանցքը։
Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուրոսկի (1828 թ. արժույթով)։
Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենցիրավունքները  Կասպից  ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարանպատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսականպայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզայինորպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից  Գյուլիստանի պայմանգրի համաձայնությունների խախտման համար։

Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝  Ֆաթհալի 

среда, 14 ноября 2018 г.

Քիմիա


Ալկեններ են  կոչվում այն  չհագեցած  ածխաջրածինները,  որոնց  բաղադրության  մեջ  կա  1  կրկնակի կապ:

Ընդհանուր  բանաձևը- CnH2n   n>2
Ալկեններին  բնորոշ է  շղթայի  ճյուղավորման,  երկրաչափական  կամ  տարածական,  ցիս-տրանս  իզոմերիա:
Հոմոլոգիական  շարքը.
—Էթէն C2H4
— Պրոպեն C3H6
— Բութեն C4H8
—Պենտեն C5H10
—Հեքսեն C6H12
—Հեպտեն C7H14
—Օկտեն C8H16
—Նոնեն C9H18
—Դեկեն C10H20
Ալկենների  քիմիական  հատկությունները
Ալկեններին  բնորոշ է  միացման  ռեակցիաները (ջրի  միացումը  կոչվում է  հիդրատացման,  ջրածնի  միացումը  հիդրման,  հալոգենների միացման  (F2, CL2 Br2 I2),  հալոգենաջրածինների  ռեակցիաները):
Ալկեններին  բնորոշ է նաև օքսիդացման (էպօքսիդացում,  թթվածնի  միացում,  հիդրօքսիլացում) ռեակցիաները:  Օքսիդացման  ռեակցիաներ են  նաև  այրման  ռեակցիաները:
Ալկենների  ստացումը
Ալկենները  ի տարբերություն  ալկանների  բնության մեջ  չեն հանդիպում: Պատճառը  կապի  առկայությունն է:
  • Լաբորատորիաներում  էթիլեն (էթեն)  ստանում են  էթիլսպիրտի  և  խիտ  ծծմբական  թթվի  խառնուրդը  տաքացնելիս:
  • Արդյունաբերության մեջ  էթիլեն ստանում են նավթի  կրեկինգից:
  • Ալկանների  կատալիտիկ  ջրածնազերծումից:



Իզոմերիա


Հետազոտական նախագիծ քիմիայից: ԻԶՈՄԵՐԻԱ
Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։
Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
  1. կառուցվածքային
  2. տարածական
  • Կառուցվածքային իզոմերիան պայմանավորված է ածխածնային կմախքի կառուցվածքով և կրկնակի կապի դիրքի փոփոխությամբ: Մոլեկուլում ածխածնի ատոմների թվի մեծացման հետ իզոմերների թիվն ալկանների շարքում աճում է առավել մեծ չափով, քան համապատասխան ալկանների շարքում: Առաջին հոմոլոգը, որին հատուկ է կառուցվածքային նշված երկու իզոմերիան, բութենն է՝ C4H8, որին համապատասխանում է կառուցվածքային երեք իզոմեր.
22833588_802466416592057_122548858_o.jpg
  • Ալկանների տարածական իզոմերիան պայմանավորված է π-կապի հարթության նկատմամբ տեղակալիչների տարբեր դիրքորոշմամբ: Իզոմերիայի այս տեսակն անվանվում է ցիս-տրանս: Ցից-տրանս- իզոմերիա ի հայտ է գալիս, երբ կրկնակի կապ առաջացրած ածխածնի ատոմի մոտ առկա է երկու տարբեր ատոմ կամ ատոմային խումբ: Եթե նույն ատոմները կամ ատոմային խմբերը π-կապի հարթության միևնույն կողմում են, ապա դա իզոմերիայի ցիս-ձևն է, եթե տեղակալիչները π-կապի հարթության տարբեր կողմերում են, ապա դա տրանս-ձևն է:
Ցիս- և տրանս- իզոմերները տարբերվում են էներգիայով: Փորձով որոշվել է, որ տրանս- իզոմերն ավելի կայուն է քան ցիսը:
Ցիս- և տրանս- իզոմերիա նկատվում է, օրինակ՝ բութեն-2-ի դեպքում.
22851486_802467966591902_291542670_o.jpg
Ալկանները միջդասային իզոմերներ են համապատասխան ցիկլոալկանների հետ, երկու դասի ածխաջրածիններն էլ ունեն CnH2n ընդհանուր բանաձևը.
22879409_802468366591862_2119271455_o.jpg

воскресенье, 11 ноября 2018 г.

Հայոց լեզու

65.Անթափանց, սռթսռթացնող ծոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյանափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերգի անհաշտ ըմբիշային պայքարը,ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքիվրա հարձակվելուց, մակընթացությունից:
66.Մի քանի օրից տանջալլուկ հիվանդն ապաքինվեց: Նրա ոսկորն ու կաշին էին մնացել, ևմումիա հիշեցնող կմախքացած մարդու հագուստները խրտվիլակի լաթերի պես կախվելէին վրայից: Գզգզված մորուքն ու ընչացքը, ալեզարդվող երկար մազերը տարօրինակտեսք էին տվել նրան:
67.Տիգրան Բ-ն, ինչպես նաև Միհրդատ Եվպատորը, անտարակույս, հելլենիստական տիպիմիապետներ էին: Նրանց վերանորոքչական գործունեությունը վերջ դրին Լուկուլլոսի ևՊոմպեոսի նողկալի արշավանքները: Ջարդուբուրդ արված հելլեն մշակույթը հայկական տարածքում հետզհետե իր տեղը զիջեց իրանական մշակույթին ու կենցաղին:
68.Մասսայական գաղթի հետևանքով հիմնվում են գաղթօջախներ՝ Նոր Ջուղան,Թեոդոսիան, Հյուսիսային Կովկասը, Զմյուռնիան, Սիրիան, Ամստերդամը: Շահ Աբբասերկրորդը ընդառաջում էր հայ արհեստավորներին: Նույնիսկ եկեղեցիներ կառուցվեցին՝վերամբարձ գմբեթներով, երփներանգ նախշերով, քրիստոնեական պատկերներով:
69.Թատերական հրապարակ, ժողովրդական երգիչ, Լևոն Մեծ, Լուսավորչի կանթող,Լիբանանի Հանրապետություն, Պան Գի Մուն, հայկազյան բառարան, Գվինեական Ծոց,Թարգմանչաց տոն, Արիստակես Գրիչ:
70.Հայաստանի Ազգային պատկերասրահ, Կիրոս կրտսեր, Միլոսյան Վեներա, ԳրիմԵղբայրներ, ձմեռային պալատ, Սուրբ Հաղպատի վանք, Սուրբ Ղազար կղզի, Պեր Լաշեզ,Հայորդաց տուն, Մյասնիկյանի հրապարակ:
71.Նոբելյան կոմիտե, Թուրքմենչայի պայմանագիր, Թուխմանուկ վանք, ԷկվադորիՀանրապետություն, Բենիլյուքսի երկրներ, Բևեռային աստղ, Պիպին Կարճահասակ,Բուլոնյան անտառ, Բյուրականի աստղադիտարան, Եվրասիական տնտեսականհամագործակցություն:
72:Լուիզ Սիմոն-Մանուկյան, Հուզդոնի ծոց, Կալիֆորնիայի նահանգ, Լուպե դե Վեգա,Խորենացու փողոց, Կարելական Հանրապետություն, Խոսրովի արգելավայր,Կենտրոնական Եվրոպա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Կանադական Արկտիկականկղզեխումբ:
73.Արևմտյան Ուկրաինա, Զատկի կղզի, Նուբիական անապատ, Հայկական Տավրոս, ՀինՀունաստան, Նյուրնբերգյան դատավարություն, Աքեմենյան Պետություն, Արաբականթերակղզի, Բագրատունյաց հարստություն, Բալեարյան կղզիներ:
74.Թաիլանդի Թագավորություն, Ռուբիկոն գետ, Նորմանդական կղզիներ, Ռուսականտափաստան, Սարդարապատի ճակատամարտ, Սանտա Կատարինա, ՍիրիայիԱրաբական Հանրապետություն, վերահսկիչ պալատ, Տիբեթի Բարձրավանդակ,Փետրվարյան հեղափոխություն:
75.1) Հին Հունաստան, Պետական դումա, Հյուսիսային բևեռ, Ծննդյան տոներ
2) Վիլհելմ ֆոն Հումբոլդտ, Վարդանանց պատերազմ, Ապենինյան թերակղզի, ԱրևելյանԵվրոպա
4) Հարուն ալ Ռաշիդ, Յարոսլավ իմաստուն, Պաղտասար դպիր, Պետրոս Գետադարձ
5) Ռիո դե Ժանեյրո, Փոքր Մհեր, Օսմանյան կայսրություն, Հայկական լեռնաշխարհ:


Սա Տիար Բլեյանի հարցազրույցի ժամանակ նրան տրված հարցերից երկուսի վերլուծություն է:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

—Տիար Բլեյանը պատմում է, որ կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է:Նա ասում է,որ բանգլադեշը այն ժամանակ մի կղզյակ էր հիշեցնում,որը մեկուսացած էր Երևանից: Սրան ավելացնենք Մխիթար Սեբաստացու հարգանքը նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցին: Այսպես էլ մեր դպրոցը կոչվեց Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր:


Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

Տիար Բլեյանը ասաց որ այն ժամանակ,23 տարի առաջ,մեր դպրոցը Երևանի թիվ 183-ն էր: Նա պատմում է որ երեխաները չափից դուրս շատ էին: Հետո նրանց միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այդպես էլ կտոր-կտոր կազմավորվեց մեր դպրոցը: