вторник, 20 февраля 2018 г.

կենսաբանություն


Բջջի բաժանումը՝Մեյոզ

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

75876_2SBHM9P5_750


ԲՋՋԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ՝ ՄԻՏՈԶ


Միտոզ (կրճատ գրված)

Միտոզ՝ կարիոկինեզ, անուղղակի բաժանում, բջջի կիսման եղանակ. ապահովում է մայր բջջի գենետիկական նյութի համաչափ բաշխումը երկու դուստր բջիջներում և քրոմոսոմների հաջորդականությունը բջջի մի շարք սերունդներում:

Միտոզ (երկար գրված)

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Սկզբում բոլոր քրոմոսոմները հավաքվում են բջջի կորիզի կենտրոնում և սկսում կրկնապատկվել։ Հետո կորիզի մեջ կրկնապատկվելուց հետո կիսվում է կորիզը։ Այս բոլոր գործընթացներից հետո սկսվում է կիսվել հենց ինքը բջջիջը։ Ցիտոպլազման այս ընթացքում չի կրկնապատկվում, այլ կիսվում է երկու հավասար մասերի։ Արդեն երկու իրար կպած բջիջների մեջ առաջանում է թաղանթ և նրանք առանձնանում են իրարից։ Սկզբում երկու դուստր բջիջները լինում են փոքր, հետո կատարելով իրենց ֆունկցիան՝ կամաց կամաց սկսում են մեծանալ։Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին տանում բջջի կենտրոմից դեպի բևեռները։

«Հայելի» Ռուբիկ-կուբիկ

«Հայելի» Ռուբիկ-կուբիկ

Գոյություն ունեն Ռուբիկ-կուբիկի տարբեր տեսակներ : Տարբեր ձևերով ձևավորված հանելուկներ,օրինակ՝ Megaminx եւ Pyraminx հանելուկներ, NxN խորանարդիկներ և այլն: Բայց մի բան կա, որ բոլոր կուբիկներում նման է՝ դա այն է ,որ դրանց հավաքելուց պետք է ուշադրություն դարձնել դետալների գույներին: Բայց կան որոշ հանելուկներ, որոնք ունեն շատ տարբեր հատկություններ, հանելուկներ, որոնք կարող են լուծվել միայն այն դեպքում, երբ այն գտնվում է խորանարդավոր կարգավիճակում: The Mirror Blocks- ը, հավանաբար, լավագույն օրինակն է այս շարքում, քանի որ այն պահանջում է նորմալ 3x3 և դրա լուծման մեթոդների իմացություն և առավելություն ունի Ghost Cube կամ Curvy Copter տարբերակների նկատմամբ:
Երևի թե հասկացաք, որ ես արդեն ունեմ «Հայելի» Ռուբիկ-կուբիկ:
solved and scrambled mirror cube puzzle

воскресенье, 18 февраля 2018 г.

Հայոց լեզու





ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՅՐԵՆԻ)

Նրա անւոնը, պարզվեց Մարինե է, Մարինեն գեղեցիկ ու պայծառ աչքեր ուներ:
292.Վերաբերել մարդասպանին։
Վերաբերել խնդրին։
Վերաբերվել մարդուն։
Վերաբերվել շանը։
293․Այպիսի տղային քաղաքի կենտրոնում է պետք փնտրել։
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում անապատի անտանելի շոգ ուղղիներով։
Նրան անապատում հանդիպեցի, գետնին ընկած ջուր մուրալով։
Առավոտից պատմեց այդ պատմությունը և արդեն ժամը երկուսն էր ու դեռ չէր վերջացրել։
Արդեն ուշ էր, մութն արդեն դրել էր, պետք էր քնել։
Թոռան գալը տատուն ընդհանրապես չի կուրախացնի։
Մի՞թե այդքան սիրում էր կատվին, որ նրա մահից հետո իր տեղը չէր կարողանում գտնել։
Նավը հեռացավ և արդեն չէր երևում։
294․Թեև դա ճակատագրի վրա չի ազդի, բայց առողջության հետ խնդիրներ կարող են առաջանալ։Չնայած նրան, որ արյան խմբերի միջև տարբերությունը քիչ է, չի կարելի մոռանալ որ գործ ունենք էրիթրոցիտների և արյան շիճուկի հետ։Դա ժառանգաբար փոխանցվում է ծնողներից։Ընդհամենը չորսը արյան խումբ կա, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ, որոնք նույնաձև են նշանակվում։Ճապոնիայի հոգեբանները պնդում են, որ խումբը կարող է ցույց տալ, թե մարդն ինչպիսին է։Ըստ Ֆրանսիացի հոգեբան Ժան Դելակուրի, եթե մարդկանց մոտ արյան նույն խումբն է նրանք նույն խառնվածքն ունեն։
295․Երկու շարքերի բառերն էլ երկարմատ են։
301.
/Ա/Երբ մեզ հրահանգ եկավ գլխավոր շտաբից, որ երկնքում ՉԹՕ է հայտնվել, մեզ անմիջապես ուղարկեցին նրան հետապնդելու։Տեղ հասնելով մենք նրան չէին տեսել, բայց մեր ռադիոձայնորսիչները հաստատում էին նրա լինելը։Հետո էլ նա անհետացավ ռադարի վրայից։
/Բ/Այսօր երկնքում հայտնաբերել են ՉԹՕ, մեր օդաչուները հետապդնում են նրան, լուր է հասել, որ նա իր արագությունը հասցրել է մինչև մի քանի հարյուր հազար կմ/ժամի։Ցավոք սրտի նա հենց նոր անհտեցավ, թե օդաչուների մոտից, թե շտաբի։Արդեն քանի անգամ է, որ նրանք երևում են մեզ, բայց վերջին պահին անհետանում։
/Գ/Այսօր լուր հասավ, որ ՉԹՕ են տեսել երկնքում։Երկու օդաչու է ընկել նրա հետևից և կորցրել ՉԹՕ-ն։Իհարկե սա սուտ է, որովհետև այդպիսի հայտնագործության համար ամբողջ բանակն էր պետք ուղարկել ՉԹՕ-ի գետևից այլ, ոչ թե երկու օդաչուի, խորհուրդ կտաի չհավատաիք այսպիսի բաների։
302․Հենց նոր պարզեցին, որ խոսում են այդքան լեզուներով։
Վերջերս են պարզել, որ խոսում են այդքան լեզուներով։
Դեռ չեն պարզե, բայց հենց հիմա պարզում են, թե քանի՞ լեզուներով են խոսում։
Պարզեցին, որ առաջ խոսում էին այդքան լեզուներով։
Ապագայում կպարզեն, որ անցյալում խոսացել են այդքան լեզուներով։
Ապագայում կպարզեն, որ խոսում են այդքան լեզուներով։
Ապագայում կպարզեն, որ ապագայում խոսելու են այդքան լեզուներով։
Անցյալում պարզել են, որ ապագայում խոսելու են այդքան լեզուներով։
303․Մեր դասարանը շատ տարբեր է, բոլորն էլ շատ տարբեր են և շատ նման։Մենք շատ բանով ենք իրար նման, բոլորս էլ չենք սիրում առավոտյան պարապմունքները, սիրում ենք համակարգչային խաղերը և ավելի շատ ենք սիրում իրար հետ խաղալ։Սիրում ենք քաղաքով ման գալը, տարբերվում ենք ունակություններով, ամեն մեկը մի կողմից ուժեղ է։Տարբերվում ենք նախասիրություններով և մենտալիտետով։Մեզ կապում է դպրոցը, մեր դասերը և ուսուցիչները, թեստերը և քննությունները, ինչու ոչ, նաև նպատակները և վերջում մեզ կապում են նախասիրությունները։
304․Փոփոխածը ավելի խոսակցական է, իսկ սկզբի տարբերակը վերամբարձ։
307. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):
Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին գործիքները գտան:
Հնագույն- ամենաշատ
Ամենահին-չափազանց
Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա է:
Դժվարագուն- չափազանց
Ամենադժվար- ամենաշատ
Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա։
Փոքրագույն-ամենաշատ
Ամենափոքր-չափազանց
308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ միայնակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով։
Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ։
Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Ծովի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Մեր ամենաուժեղ մարզիկը,հաղթանակով պիտի գա։
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ծեր որսորդություն կյանքում շատ բաներ եմ տեսել։
Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Մեր շնորհալի տղաներ, խոսքնեըդ դեռ չեք ասել։
Քո սիրտը քա´ր է, քար:
Սիրտդ քար է, քար։
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքներդ ընկնողին պրծում չկա։
310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:
Թանգարանի սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
Հնարավորություն ունենալ՝ ինչի՞:
Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞:
Նպատակ ունենալ՝ ինչի՞:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ (կարող ես շարունակել):
Հարցին պատասխանող բառը բայից առա՞ջ գրեցիր, թե՞ հետո: Ո՞ր դեպքում է բայից առաջ գրելն ավելի բարեհունչ:
312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին համակրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի հիասքանչ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի համակրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշալի մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք կառուցել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Շոգ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու շվաքին: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք կայսրական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք շատ ընտիր էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:
313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):
Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:
314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,
Այս շարքի կիսաշրջանաձև բառը տարբերվում է նրանով, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։
բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է նրանով,որ իր հոդակապը և-ն է, նկուղներում միայն ա հոդակապ է։
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ բառը միակ բառն է, որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։
315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:
Հեռագիրը պահպանված պատերազմից, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝, ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:
316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:
Դիմադրել՝ ինչի՞ն:
Դիմադրել մտքին, դիմադրել ճնշմանը, դիմադրել հեռանալու,դ դիմադրել առաջանալուն, դիմադրել մոռանալու։
Խուսափել՝ ինչի՞ց:
Խուսափել մտքից, խուսափել ճնշումից, խուսափել հեռանալուց, խուսափել առաջանալուց, խուսափել մոռանալու։
Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):
317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև դրանք ավելորդ բեռ են ձեզ համար: (ինչո՞ւ)
Ութ տարի մնացի այդ երկրում, քանի որ այնտեղ ապրում էի սիրելիիս հետ: (ինչո՞ւ)
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որպեսզի իրեն հարմար հանդերձանք գտնի: (ինչո՞ւ)
Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանա առաջ գնալ իր մասնագիտության մեջ: (ինչի՞ համար)
318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար։
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին, ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):
320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժելի (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ լինի (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի (բռնվել), կտուգանվի (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք է եղել (լինել), որն արժանացել է (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ աֆել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել է (փոխանցվել): Այժմ ոչ ոք չի հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:
Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում էր (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ լիներ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր (բռնվել), կտուգանվփր (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք կար (լինել), որն արժանացել էր (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել էր (փոխանցվել): Ոչ ոք չէր հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով էր առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:

среда, 14 февраля 2018 г.

Պատմություն

Պապ Թագավոր(Անհատական աշխատանք)

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ
67713_254143991378893_1861883575_n
Գլուխ Առաջին-Պապ թագավորի գահակալումը
Ենթագլուխ    1-1 Պապի գահակալությանը նախորող տարիներ
1-2 Գահակալության շրջան
1-3 Ձիրավի ճակատամարտ
Գլուխ Երկրորդ- Պապի բարեփոխումները
Նախաբան
Ինչպես գիտենք Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը գտնվում էր գերության մեջ,թագուհին պաշարված էր Արտագերսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում ` Արշակի առաջ,իսկ կաթողիկոս Ներսես Մեծը փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:
Պապի գահակալությանը նախորող տարիներ  
368 թվականին Արշակի գերությունից և թագուհու անարգ սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկները Վահանի և Մերուժանի գլխավորությամբ ավերում էին քաղաքները և շեները և ատրուշաններ կառուցում: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի`մի մասը հակված էր դեպի Հռոմ, իսկ մյուս մասն էլ պարսկամետ էր: Արտագերսի մոտ 11 հազար ընտիր զորքերով Փառանձեմ թագուհին փակվել և սպասում էր որդու վերադարձին, սակայն նրան բախտ չվիճակվեց տեսնել որդու հաղթական վերադարձը, որովհետև մինչ այդ պարսիկները մտան քաղաք և ավերեցին այն,իսկ թագուհուն անմարդկային խոշտանգումների ենթարկելով սպանեցին:  Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում, որտեղ մեկնել էր Վաղես կայսեր մոտ օգնական զորք տրամադրելու համար, որպեսզի կարողանար երկիրը փրկել պարսկական լծից: Պապը 369 թ. կեսերին (ըստ Մարկելինոսի) Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Նա նույնիսկ մեկ տարի իր զինակիցների հետ փակված էր անտառում և սպասում էր իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն`  նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակը վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր Վասակ Մամիկոնյանի որդի  սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:
Պապի գահակալության շրջանը
Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Սպարապետ Մուշեղ Մանիկոնյանը զորքերի գլուխ անցած շրքում էր երկրում և երկրի սահմաններից դուրս շպրտում պարսիկներին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Պապ թագավորը տիրանում է Կոգովիտ գավառի Դարույնք(ներկայիս Բայազետ)ամրոցում պահվող Արշակունյաց գանձերին: 370 թվականին Մուշեղը 40 հազարանոց զորքով մեկնում է դեպի երկրի հարավային սահմանը, որտեղից լուր էր ստացվել,թե Շապուհը մեծաքանակ զորքով արշավում է դեպի Մեծ Հայք: Մուշեղը հաղթում է, իսկ Շապուհը փաղչում է: Հայերի ձեռքն են ընկնում շատ պարսից մեծամեծեր,որոնք մահապատժի են ենթարկվում, արքունի կանանոցն ու գանձարանը: Մուշեղը մեծահոգաբար կանանոցը հետ է ուղարկում, որի պատճառով կոնֆլիկտի մեջ է մտնում Պապի հետ, սակայն այն շուտով հարթվում է: Սակայն Շապուհ Երկարակյացը հեշտ չի հանձնվում և մեծաքանակ զորք է ուղարկում Հայաստան: Պարսիկների հետ էին նաև Լեկաց Շերգիրը և Աղվանից Ուռնայրը :Վճռակն ճակատամարտը տեղի է ունենում 371 թվականին Ձիրավի Դաշտում Նպատ լեռան լանջին(ավելի մանրամասն` հաջորդ գլխում): Հայերը ճակատմարտում վստահ հաղթանակ են տանում և պարսկական զորքին վերջնականապես վտարում երկրից:
Ձիրավի ճակատամարտ
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թվականին Աայրարատ նահանգի Բագրևանդ գավառի Նպատ լեռան հյուսիսային լանջին գտնվող Ձիրավի դաշտում պարսիկների և հայերի միջև: Մեծաքանակ պարսիկներին դիմագրավելու էին մոտ 90 հազար հայեր և մոտ 10 հազար հռոմեացիներ: Վերջիններս թերևս չէին կռվելու, քանի որ Վաղեսից հրամն էին ստացել միայն պաշտպանվել և հարձակման չդիմել(ըստ Ամիանոս Մարկելինոսի): Հայերին առաջնորդում էր Մուշեղ Մամիկոնյանը: Վերջինս Սպանդարատ Կամսարականին և Սմբատ Բագրատունուն ուղարկել էր հյուսիսից և հարավից դաշտը շրջապատող լեռների հետև,որ   հնարավորության դեպքում կարողանային անցնել պարսից զորքի թիկունք և միանալով իրար, օղակել թշնամուն: Սպարապետի կարգադրությամբ` ուժեղ զրահավորված նետավորներն ու նիզակավոր հեծելազորի մի մասը խմբվում էին կենտրոնում, որը գործելու էր իր` սպարապետի գլխավորությամբ: Նա մի հարյուրյակ երիտասարդների խումբ էր ուղարկել փղերին վնասազերծելու համար:
Մինչ պատերազմի սկսելը պարսիկները բանագնացներ են ուղարկում հայ թագավորին Մեհենդակ իշխանի գլխավորությամբ: Նրանք առաջարկում են հաշտություն կնքել պարսիկների հետ և հրաժարվեն Հռոմի հետ դաշինքից: Այս դեպքում Շապուհը Պապին կտա թագ և տարածքներ: Սակայն այդ առաջարկը մերժվում է:
Պատերազմը սկսելուց առաջ Մուշեղը քաջալերում է հայ զինվորներին.‹‹Իմ քաջեր և եղբայրնե’ր. ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն և ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպե’ս պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը…››
Պատերազմը սկսվեց: Երկու կողմից էլ առաջ եկան այրուձին: Հայերը առաջինը հասան գետին և անցան այն: Սկսվեց նետաձգություն, որի ընթացքում բանակների միջև տարածությունը փոքրանում էր: Սակայն հայերը չդիմանալով ճնշմանը, սկսում են նահանջել: Սակայն այդ նահանջը կեղծ էր: Պարսից զորքը ընկել էր ծուղակը: Հայ նետաձիքները դուրս գալով թաքստոցից, սկսեցին ուժգին նետահարել պարսիկներին: Այդ ժամանակ պարսից զորքի թիկունքում փղերը սկսեցին անկանոն շարժվել, կարծես ինչ-որ բան այն չէր նրանց հետ: Փղերը հայերի վրա գնալու փոխարեն, շարժվում էին դեպի պարսկական զորքը: Նրանք վերացնում էին այն ամենը, ինչ հանիպում էր ճանապարհին: Բանն այն է, որ հայ երիտասարները արել էին իրենց գործը: Նրանք կտրել էին փղերի ետևի ոտքերի ջղերը:
Այդ ժամանակ Կամսարականին և Բագրատունուն հաջողվեց անցնել պարսից թիկունք և դժվարությամբ օղակեց թշնամուն: Սակայն ավելի կատաղի կռիվ էր տեղի ունենում գետի մյուս կողմում:Թագավորը այլևս չդիմանալով նետվում է կռվի դաշտ: Դա մեծ խուճապ առաջացրեց Մուշեղի մոտ և նա թողնելով կռիվը անմիջապես նետվեց դեպի Պապը: Պարսիկ զինվորներից մեկը տեսնելով Պապի արտակարգ զրահավորումը հարձակվում է նրա վրա և այն է թուրը իջեցնում էր Պապի գլխին, երբ հայ զինվորներից մեկը կտրեց պարսիկի ձեռքը: Եվ ահա այդ պահին Մուշեղը հասավ նրան և դուրս բերեց կռվի դաշտից: Նա մի կերպ կարողացավ համոզել պապին դուրս գալ կռվի դաշտից, իսկ ինքը վերադարձավ կռվի դաշտ:
Պարսից զորքի թիկունքում տեսնելով Մերուժանին, Սմբատը մի ջոկատովսկսում է հետապնդել նրան: Մերուժանը հասկանալով բանը փախուստի է դիմում, սակայն կարճ ժամանակ հետո հայ զինվորները կարողանում են նրան գերեվարել: Սմբատ Բագրատունին որպես թագակապ ասպես Մերուժանին <<օծում է>> հայոց թագավոր շիկացած երկաթով: Այդպես էլ իրագործվում է դավաճանի մահապատիժը:
Գերի է ընկնում նաև Ուռնայրը, սակայն սպարապետը նրան ազատ է արձակում:
Պապի բարեփոխումները
Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար:  Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց  հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:
Պապը Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:
Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար, որի պատճառող նույնպես առաջանում է լարված իրադրություն թագավորի և նախարարների միջև:
Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:
Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:
Պապ թագավորի այս քայլերը սոսկ հայաստանյան կյանքին չէին վերաբերում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչը, իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումների մեջ: Պատմիչներն ակնարկում են, որ անգամ Պարսկաստանի ահեղ տիրակալ Շապուհն էր Պապի բարեկամությունը որոնում և դաշինք առաջարկում` որպես դաշինքի հիմք առաջարկելով իր դստեր ձեռքը: Դա կլիներ արևելքում Հռոմի գերիշխանության վերջը: Եվ ահա հռոմեական նենգ դիվանագիտությունը գործի է անցնում: Պապին գերելու նպատակով Վաղես կայսրը, Հայաստանում հռոմեական բանակի հրամանատար Տերենտիանոսի խորհրդով, հրավիրում է Կիլիկիայի Տարսոն քաղաք: Պապը գնում է, սակայն դավադրության հոտն առնելով` իր 300 հոգանոց թիկնազորով կարողանում է խույս տալ: Դրանից հետո հայ-հռոմեական հարաբերություններն ավելի են սրվում: Պատմիչներն ակնարկում են, որ Պապն անգամ Հռոմի դեմ պահանջ է դնում հետ վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:
Սակայն, ցավոք, հայոց արքայի ծրագրերը դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր,  բայց և անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Վաղեսը Պապի  դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:
Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:
Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:
Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:
Ամփոփում
Ես կարծում եմ, որ Պապը շատ կարևոր քայլ կատարեց առաջ հայոց անկախ պետականության կայացման մեջ: Նա իշխանության գալով Հռոմի օգնությամբ, կարողացավ կարճ ժամանակահատվածում կարողացավ անկախանալ Հռոմից և վարել անկախ քաղաքականություն: Նա միևնույն ժամանակ կարողացավ հարված հասցնել և´ Հռոմին ,և´ Պարսկաստանին: Նա անկախացրեց եկեղեցին Հռոմից և վերացրեց Պարսկաստանի բազմահազարանոց զորքերը: Չնայած այն ժամանակ այդ քայլը լավ չնդունվեց, դա հենց նրա վաստակն է, որ հիմա մեր եկեղեցին անկախ է մյուս եկեղեցիներից: Նա փակեց բոլոր կուսանոցները և այրիանոցները և ստիպեց բոլորին ամուսնանալ: Դրա շնորհիվ նա զարկ տվեց երկրի բնակչության աճին: Նա փակեց աղքատանոցները, որոնք քամում էին պետության բյուջեն: Նա ստիպեց հոգևորականությանը աշխատել և զինվորագրվել, որի շնորհիվ բանակի թիվը հասցրեց 100 հազարի:
Պապը իշխանության եկավ դժվարությամբ, սակայն շատ արագ սիրվեց ժողովրդի կողմից: Նա կրճատեց եկեղեցիների հողը, վերացրեց մի շարք հարկեր (պրղի, տասներորդ): Այսպիսով նա կարողացավ փոքրացնել եկեղեցու դերը պետական կառավարման հարցում:
Պապը փորձեց կանխել նախարարների կենտրոնախույս լինելը: Դրա համար նա բոլոր նախարարներից մշտական զորք պահանջեց: Այս քայլի համար նա արժանացավ նախարարների դժգոհությանը: Նա ուղղեց հոր քայլը և Սպանդարատ Կամսարականին վերադարձրեց հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:
Այսպիսով Պապը լինելով հակասական պատմական դեմք և կառավարելով ընդամենը 4 տարի, նրան կարելի է համարել հայոց պատմության լավագույն թագավորներից մեկը, երե ոչ լավագույնը

Էկոլոգիա

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը
Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործմանառանձնահատուկ նշանակությունը:
 Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:
Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:
Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են
·         Գենոֆոնդի պահպանում
·         Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում
·         Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
·         Անտառային տնտեսության կազմակերպում
·         Անտառային հրդեհների դեմ պայքար
Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:
Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:
Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:

понедельник, 12 февраля 2018 г.

գրականություն

             

ՔԱՌՅԱԿՆԵՐ

  1. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ…
Հեյ ագահ մարդ, հեյ անհոգ մարդ, միտքըդ երկար, լյանքըդ կարճ
Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

2.Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։
3. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
4. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
5. Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
6.Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

                         


    Տերնդեզ

Հայաստանի շատ վայրերում Տրնդեզը համարվել է հայկական դիցաբանության`ռազմի  աստված Վահագնի տոնը: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի ժամանակ կրակի  բոցերի վրայով  թռչելով քո մեջ է մտնում Վահագնի ուժը, հաջողությունը և անպարտելիությունը: Զենքի տաքացրած ծայրով լավաշ կամ գաթա էին օծում, իսկ նորապսակների համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի յուղ: Մեկ այլ կարծիքով Տրնդեզի հրավառությունը կապված է Տիրի կամ Միհր աստծո հետ: Տիրը գրի և արվեստի պաշտպանն է, իսկ Միհրը կրակի ու լույսի: Տոնի նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և ուժեղացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ:

Վահան Տերյան

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
Վերլուծություն
Այս բնաստեղծությունը շատ խորիմաստ է: Ա-յն արտահայտում է հեղինակի դրությունը:
Նրա վիշտը, կարոտը:

ՀՈՐՍ


Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

ԷԼԵԳԻԱ


Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...

ԵՐԳ


Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

ՑՆՈՐՔ


Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ


Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

ԱՂՈԹՔ


Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ


Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

воскресенье, 11 февраля 2018 г.

թարգմանություն

НАСТОЯЩИЙ ДРУГ

Высунув голову из гнезда, орлёнок увидел множество птиц, летающих внизу среди скал.
– Мама, что это за птицы? – спросил он.
– Наши друзья, – ответила орлица сыну. – Орёл живёт в одиночестве – такова его доля. Но и он порою нуждается в окружении. Иначе какой же он царь птиц? Все, кого ты видишь внизу, – наши верные друзья.
Удовлетворённый маминым разъяснением орлёнок продолжал с интересом наблюдать за полётом птиц, считая их отныне своими верными друзьями. Вдруг он закричал:
– Ай-ай, они украли у нас еду!
– Успокойся, сынок! Они ничего у нас не украли. Я сама их угостила. Запомни раз и навсегда, что я тебе сейчас скажу! Как бы орёл ни был голоден, он непременно должен поделиться частью своей добычи с птицами, живущими по соседству. На такой высоте они не в силах найти себе пропитание, и им следует помогать.
Всяк, кто желает иметь верных друзей, должен быть добрым и терпимым, проявляя внимание к чужим нуждам. Почёт и уважение добываются не силой, а великодушием и готовностью поделиться с нуждающимся последним куском.
Леонардо да Винчи
Դուրս հանելով գլուխը բնից, արծվի ձագը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ժայռերի մեջ:
-Մայրիկ, սա ինչ թռչուններ են,- հարցրեց նա:
-Մեր ընկերները,- պատասխանեց մայր արծիվը որդուն:- Արծիվը ապրում է միայնակ` այդպիսին է նրա ճակատագիը: Բայց երբեմն  նա ել է շրջապատի կարիք զգում:
Հակառակ դեպքում, ինչպես կարող է լինել  թռչունների թագավորը : Այն բոլոր մարդիկ, որոնց դու տեսնում ես ներքևում , մեր հավատարիմ ընկերներն են:
Գոհ մնալով մայրիկի բացատրությունից,  արծվի ձագը  հետաքրքրությամբ շարունակում էր հետևել թռչունների թռիչքին,համարելով այսուհետև նրանց հավատարիմ ընկերներներ: . Հանկարծ նա բղավեց.
– Վայ-վայ-, նրանք գողացել են մեր սնունդը:
– Հանգստացիր, որդիս: Նրանք ոչինչ չեն գողացել  մեզանից: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշիր ընդմիշտ այն ամենն, ինչ ես քեզ հիմա կասեմ: Որքան ել ցանկացած արծիվ քաղցած լինի, նա պետք է պարտադիր կիսի իր որսի մի մասը իր թռչունների հետ, որոնք ապրում են հարևանությամբ: Այս բարձրության վրա նրանք չեն կարող գտնել իրենց սեփական սնունդը, եւ նրանց պետք է օգնել:
Ամեն ոք, ով ցանկանում է ունենալ իրական ընկերներ , պետք է լինի բարի ու հանդուրժող, ցուցաբերելով ուշադրություն  ուրիշների կարիքներին: Պատիվն  ու հարգանքը ձեռք են բերվում ոչ թե ուժով, այլ  մեծահոգությամբ ու պատրաստակամությամբ կիսելու վերջին կտորը կարիքավորների հետ:                            
Երկու գայլերը
Մի անգամ,շատ վաղուց ծերունին իր թոռանը բացեց միկյանքի ճշմարտություն:
-Ամեն մարդումեջ մաենամարտ է գնում,երկու գայլերիմենամարտի նման: Մեկ գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը, ափսոսանքը, եսասիրությունը, ձգտումը, ստելը:Իսկ մյուս գայլը ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը եւ հավատարմությունը,-
թոռը զգացվեց մինչև հոգու խորքը ծերունուխոսքերով, հարցրեց նրան
,-Իսկ որ մեկնե հայթում
,-Ծերունին ժպտաց ու ասաց 
,-միշտ հաղթում է այն գայլը որին դու էս կերակրում

Չափից դուրս

Տղամարդն ու կինը շատ գոհ էին իրենց երիտասարդ ծառայից. ազնիվ,, կոկիկ, կրթված և շատ հաճելի, շփվող անձնավորություն:
Երկու տարի անց ծառան հղիացավ, բայց ընտանիքում նրան այնքան էին սիրում,
որ որոշեցին թողնել նրան և երեխային իրենց մոտ:
Երկու տարուց ծառան նորից երեխա ունեցավ, ամուսինները նորից ոչինչ չասացին նրան և օգնեցին երեխաներին դաստիարակել:
Մեկ տարի անց ծառան եռյակ ծնեց, բայց դրա հետ էլ ամուսինները համակերպվեցին:
Բայց մի անգամ ծառան գնաց նրանց մոտ վերջնահաշվարկ խնդրելու:
-Բայց ինչո՞ւ ես դու գնում մեր մոտից,ինչո՞վ ենք մենք քեզ նեղացրել,-տխրեցին բարի տերերը:
-Հասկանո՞ւմ եք,-կտրուկ պատասխանեց ծառան,-վերջին ժամանակներս այս տանը, որտեղ այսքան փոքր երեխա կա, ապրելն անհնարին է դարձել:
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_8994


Источник: https://pritchi.ru/id_1203