вторник, 23 мая 2017 г.

Հայոց լեզու և Գրականություն

   Համո Սահյան 
Գրիգորյան Հմայակ Սահակի: Ծնվել է 14.4.1914, գյուղ Լոր, Սյունիքի մարզում:
1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը:
     1939-41-ին՝ աշխատել է Բաքվի "Խորհրդային գրող", 1951-54-ին՝ Երևանի "Ավանգարդ", 1954-55-ին՝ "Ոզնի", 1965-67-ին՝ "Գրական թերթ" (գլխ.խմբագիր) պարբերականների խմբագրություններում:

     Սահյանին հռչակ են բերել "Որոտանի եզերքին" (1946), "Բարձունքի վրա" (1955), "Նաիրյան դալար բարդի" (1958), "Սեզամ, բացվի'ր" (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), "Իրիկնահաց" (1977), "Կանաչ-կարմիր աշուն" (1980), "Դաղձի ծաղիկ" (1986) ժողովածուները:
Գրել է նաև հայրեններ: Կատարել է թարգմանություններ:


Մահացել է 17.7.1993, Երևանում:
   
Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են 
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես 

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է 
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են 
Հայաստան ասելիս թևերս բացվում են 
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է 
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է 
Կլինեմ, կմնամ այսպես              

                                                     
Պետրոս Դուրյան
     Դուրյան Պետրոս Ամբրահամի - բանաստեղծ, դրամատուրգ: 
    Ծնվել է 20.5(1.6).1851 Կ.Պոլսում, դարբնի ընտանիքում:
    1867 - ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ սովորել է ընդմիջումներով, քանի որ ստիպված էր ապրելու միջոցի համար աշխատել (դեղագործի օգնական, գործակատար, դերասան):
    Դուրյանը գրել է "Տարագիր և Սիպերիա" ողբերգությունը, "Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց" մելոդրաման, "Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան", "Արտաշես աշխարհակալ", "Անկումն Արշակունի հարստության", "Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց" պատմական ողբերգությունները: ՈՒնի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ "Տարագիր ի Սիպերիայի" (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և "Թատրոն կամ Թշվառների", բեմադրվել են նրա կենդանության օրոք:
    Դուրյանից մեզ է հասել մի քանի տասնյակ բանաստեղծություններ: "Վիշտ հայուն", "Իղձք առ Հայաստան" հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության ("Նոր սև օրեր"):
    Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նա վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն, հոգեբանություն, խոր հետք թողեց հայ քնարերգության վրա: 
    Դուրյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Մահացել է 21.1 (2.2).1872-ին Կ.Պոլսում թոքախտից:

Լճակ
Ինչո՞ւ ապշած ես, լըճա՛կ,
Ու չեն խայտար քո ալեակք,
Միթէ հալւոյդ մեջ անձկաւ
Գեղուհի՞ մը նայեցաւ:
Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
Ալեակդ երկնի կապոյտին,
Եւ այն ամպոց լուսափթիթ,
Որք նմանին փրփուրիդ:
Մելամաղձոտ լճա՛կ իմ,
Քեզ հետ ըլլանք մտերիմ,
Սիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլ, լռել ու խոկալ:
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բիւր:
Այլ եթէ գոգդ ալ թափին
Բոյլքն աստեղաց երկընքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյս` որ է բոց անհուն:
Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,
Ամպերը չե՛ն թրջեր հոդ,
Երբ խաղաղ էք դու և օդ:
Լըճա՛կ, դո՛ւ ես թագուհիս,
Զի թ’հովէ մ’ալ խորշոմիս,
Դարձեալ խորքիդ մէջ խռով
Զիս կը պահես դողդղալով:
Շատերը զիս մերժեցին,
“Քնար մ’ունի սոսկ” – ըսին.
Մին` “դողդոջ է, գոյն չունի” -
Միւսն ալ ըսաւ. – “Կը մեռնի՛”:
Ոչ ոք ըսավ. – “Հե՛ք տղայ,
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չմեռնի”:
Ոչ ոք ըսաւ` – “Սա տղին
Պատռե՛նք սիրտը տրտմագին,
Նայինք ինչե՛ր գրուած կան…”
- Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:

Հոն կայ մոխի՛ր… յիշատա՛կ…
Ալեակքդ յուզի՛ն թող, լըճա’կ,
Զի քու խորքիդ մեջ անձկաւ,
Յուսահատ մը նայեցաւ



                 05.15.2017

  • Կարդա տեքստը, պարզաբանիր, թե ինչ իմաստ ունեն այս տեքստում երամ, չափազանց, կուլտուրա բառերը։
  • Ինչո՞ւ է տեքստը վերնագրված «Գեայի պատասխանը» ի՞նչ կամ ո՞վ է Գեան։ Տեղեկություններ գտիր։
  • Վերաշարադրիր տեքստը՝ վերաբերմունքդ արտահայտելով այս տեղեկության նկատմամբ։

05.10.2017


Գրական սեռեր, ժանրեր։ Էպիկական, քնարական և դրամատիկական սեռերը։ Դրաման՝ դրամատիկական սեռի ժանր։ Ողբերգության և կատակերգության շուրջ ակնարկ։ Դրամայի առանձնահատկությունները։
Վիլյամ Սարոյանը՝ դրամատուրգ։ «Իմ սիրտը լեռներում է» դրաման (ընթերցանություն)




05.03.2017


Կարդա Չարենցի՝ Աբովյանին նվիրված «Դեպի լյառը Մասիս» պոեմը, քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր, փորձիր բնութագրել Խաչատուր Աբովյանին ըստ Չարենցի։




05.02.2017


Շաբաթվա առաջադրանքները՝  02-06.05.2017
  1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություն ունեն:
    Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշվախ յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզում են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսել է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
  1. Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն:
ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
Լավ, ուրախ, զվարդ, մի քիչ գժոտ և ընկերասեր։
բ) ինչո՞վ եք իրար նման,
Մենք իրար հետ շուտ ենք համաձայնվում։
գ) ինչո՞վ եք տարբերվում,
Համարիա ամեն ինչով։
դ) ի՞նչն է ձեզ կապում:
Մեր դասարանը կազմվաած է 2 տարբեր բեվեռներից ենք, առաջի խուբը սիրում է գնալ զբօսնելու դասարաի հետ և միանում է ամեն հավագներին։ Երկրորդ խումբը սիրում է առանձնանալ դասարանից և այսպես ասած թանգացնել իրենց։ Բայց առաջին խումբը ուշադրություն չի դարձնում երկրորդ խումբի վրա։
  1. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝
ա) ավելի խոսակցական,
բ) ավելի վերամբարձ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
     Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազաների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
  1. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:
   Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ և հետաքրքիր:Օրինակ՝ Երեհաները մանուկ ժամանակ ուզում են շուտ մեծանալ, իսկ երեխաները 12-14 շատ ժամանակ ուզում են լինեն փոքիրկ։ Փոքրիկները չէին կարող պատկերացնել թե ինչպիսի դժվարություն է դա։ Բայց այդ պրոցեսը շատ գեղեցիկ է, և հետաքրքիր։ Թե ինչպես է երեխան մեծանում հասունանում, դառնում խելացի և այլն։ Այդ պրոցեսըամենագեղեցիկն է իմ կարծիքով ծնողների համար։
  1. Նախադասությունն այնպե´ս փոխիր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի (նախադասության մյուս գոյականների ձևերը կարող ես փոխել):
       Վաղուց ի վեր դելֆիններց  մասին հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ են պատմում: (դելֆիններից, հեքիաթներ)
Վաղուց ի վեր դելֆիններց  հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ են պատմում: (դելֆիններից, հեքիաթներ)
Հունական լեգենդը մի դելֆինի մասին է պատմում, որն ամեն օր մի տղայի ծովածոցովտանում էր դպրոց ու հետ բերում: (լեգենդի, դելֆին, ծովածոցը(ն))
Ըստ Հունական լեգենդի մի դելֆին պատմում էր, որն ամեն օր մի տղայի տանում էրծովածոցոն դպրոց ու  հետ բերում: (լեգենդի, դելֆին, ծովածոցը(ն))
Նոր Զելանդիայի ծովածոցում, անունը Պիլորուս Ջեկ մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պաշտպանությունը  հատուկ օրենքով էր մշակվել: (Նոր Զելանդիայի, անունը, պաշտպան՝ությունը, օրենքով):
  1. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):
Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի չափազանց հին գործիքները գտան:
Ամենադժվար խնդիր են տվել ինձ: Գրքի դժվարագույն խնդիրը սա է:
Ամենափոքր ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի փոքրագույն ձուկն է սա:
  1. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ես այսօր տանը չէմ լինելու։
Մեր տան օջախը շատ մեծ է և հարմարավետ։
  1. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
    Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
 ընկերտ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    Իմ որսն իր ոտքով եկավ:
որսս իր ոտքով եկավ:
 Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:  
 Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
ամենաուժեղ մարզիկտ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
ծեր որսորդս եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
շնորհալի տղաներդ, խոսքներդ դեռ չեք ասել:
Քո սիրտը քա´ր է, քար:
սիրտտ քա´ր է, քար:
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
  1. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:
    Թանգարանի սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
  1. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
       Հնարավորություն ունենալ՝ ինչի՞:
Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞:
Նպատակ ունենալ՝ ինչի՞:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ (կարող ես շարունակել):
            Հարցին պատասխանող բառը բայից առա՞ջ գրեցիր, թե՞ հետո: Ո՞ր դեպքում է բայից առաջ գրելն ավելի բարեհունչ:
  1. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց գրավում էին ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հիասքանչ պալատը: Պալատի կողքին բարձրանում էր ապշեցուցիչ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր  իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի կանաչ սարերին ու անտառներին սովոր: Տոդ  ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների հովին ու ստվերին: Կնոջ տխրությունը նվազեցնելու  համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս նվիրել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին հայտնի կախովի պարտեզները: Հասարակ մահկանացնուներ համար պարտեզները մտնելը անհնարին էր. չէ՞ որ դրանք արգայական  պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր ահավոր պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ընդկրկել են աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:
  1. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):
         Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-
                             Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա ժպիտից գերել սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ որ մեկ կողմից գանձ թաքցրեց այս ծառի տակ։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևից ու քամուց քարը մաշվել, հարթվել էր։
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևը խանձել էր արտերը։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Չափահաս քաղաքացիները կարող են լրացնել քարտը։
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը ազատազրկման է դատապարտել է ու նուգանել նրան։
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
ութ տարի հավասար աշխատեց ու համարվեց տղամարդ ընկերների կողմից։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքների ու քամու երգով դյութվել էր։
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերիերի մեծ խմբով աղջիկը շրջապատված էր։
Ընկերս համերգի է հրավիրված:
Հրավիրել էին համերգի ընկերոջս։
Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
Վերջապես օրվա հերոսին տտրվեց խոսքը։
  1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
         ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,
Բոլորինը երկու արմատ իսկ «կիսաշրջանաձև» բառը երեք արմատ
բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
Բոլորը ունեն «ա» հոդա կապ իսկ «իսկույնևեթ» չունի «ա» հոդակապ ունի «և» հոդակապ։
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
Բոլորը ունեն մեկ արմատ մեկ ածանաց իսկ «Հերարձակ» բառը ունի երկու արմատ։
  1. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:
         Հեռագիրը՝ ո՞ր, բերել էին գիշերը:
Հեղագիրը ուղարկված է Ամերիկայից,
Ծաղիկը՝ ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Ծաղիկը հիսաքանչ և գեղեցիկ, դաշտում կարծես միակն էր։
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ ինչպիսի՞:

         Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ինչպիսի՞:
Մի ժպիտ՝ ինչպիսի՞, թառել էր դեմքին:
  1. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:
         Դիմադրել՝ ինչի՞ն(Մտքին, ճնշումին, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն):
            Խուսափել՝ ինչի՞ց(Մտքից, Ճնշումից, հեռանալուց, առաջանալուց, մոռանալուց):
Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):
  1. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև որսրոդները գալիս են: (ինչո՞ւ)
Ութ տարի մնացի այդ երկրում, որովհետև ինձ դուր է գալիս այս երկիրը: (ինչո՞ւ)
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որովհետև նա շտապում էր աշխատանքի: (ինչո՞ւ)
Նա ուժ հավաքեց, որովհետև  նա զվաղվում էր սպորտով: (ինչի՞ համար)
  1. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
         Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին և շնորհավորեցին իրար:
Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը և անտառները սևանում էին ամպերի արանքում, բեկբեկված շողերի և փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով՝ երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը՝ հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
  1. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):
-Բարև
-Բարև
-Կներկայանաք
-Արայիկ Խաչատրյան եմ
-Վոր դպրոցում եք սովուրում
-Ես սովորում եմ <Մխիթար Սեբաստացի> կրդահամալիրում
-Իսկ վոր դասերնես սիրում և որ դասատունեին։
-Ես սիրում եմ բոլոր դասերը բայց ինձ դուր չի գալիս մեր հին մաթեմատիկայի դասատուն Արման Երանոսյանը։
-Լավ շնորհակալություն
-Խնդրեմ։
  1. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
         Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում է(պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ լինի(լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնեցին(բռնվել),կտունանեն (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղել(լինել), որն առժանացավ(արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն բարժ էրն(վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չուներ(չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել(սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցեվել(փոխանցվել): Այժմ ոչ ոք չէր հիշում(չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացավ(առաջանալ) այդ լավ սովորույթտը:
Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում էրին(պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ լիներ(լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնեին(բռնվել), կտուգանեին(տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք էր եղել(լինել), որն արժանացել էր(արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վառժվել էին(վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունէին(չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել(սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել էր(փոխանցվել): Ոչ ոք չէի հիշում(չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել էր(առաջանալ) այդ լավ սովորույթտը:

понедельник, 15 мая 2017 г.

русски язык

                                                  Интернет в нашей жизни
Миллионы людей по всему миру пользуютця интернетом каждый день.
У меня есть интернет дома и я с удовольствием ищу полезную информацию для меня.
Интернет очень полезен, потому что это огромная база данных и знаний, где вы можете найти любую вещь, которую вы хотите -  от фильмов и музыки, которая вам интересна,  огромное количество книг, газет и журналов.
Интернет помогает узнать много. (можно по-другому: интернет помогает учиться)
Чтобы получить дополнительную информацию, скачать необходимые эссе, посмотреть видео о некоторых книгах, которые вы уже прочитали, все это можно сделать через интернет.
Электронная почта является одним из преимуществ интернета.
Этот сервис онлайн дешевле, чем обычная почта, и она работает намного быстрее.
У меня есть личный адрес электронной почты, так что я имею возможность общаться со своими друзьями из других городов и стран.

В настоящее время существует очень разных популярных социальных сетей, где связаться с друзьями и родственниками также не сложно. Сегодня существует много различных соревнований и конкурсов в интернете  по различным предметам, которые дают студентам возможность принять участие даже в международных конкурсах.
С другой стороны, я думаю, что интернет становится образом жизни человека, и это очень вредно для нашего здоровья. Многие подростки проводят много времени, сидя за компьютерами и портят зрение. Я не хочу сказать, что я против интернета, но его использование должно иметь разумные пределы.

понедельник, 3 апреля 2017 г.

Հայոց լեզու և Գրականություն

  Վիլիամ Սարոյան 
 Սարոյան Վիլյամ Արմենակի - հայ գրող: Ծնվել է 31.8.1908-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:
     Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի "Հայրենիք շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել "Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ" (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. "Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը": Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով: Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են "տարօրինակ" ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները: Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում ("Իմ սիրտը լեռներում է"), "Կյանքիդ ժամանակը", "Քարանձավի մարդիկ", "Հե՜յ, ո՞վ կա այդտեղ", "Կոտորածն մանկանց", "Խաղողի այգին" պիեսները:
     1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել "Մարդկային կատագերգություն" վիպակում և "Վեսլի Ջեկսոնի արկածները" վեպում: 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք:
     1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագր. ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Թ. Էլիոտին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ:
     Վիլյամ Սարոյանը մահացել է 16 մայիսի 1981 թվին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Երևանում Սարոյանի անունով կոչվել են դպրոց, համալսարան:                                      




                                                              Պատասխանատու եմ
Ես պատասխանատու եմ իմ խոսքի համար, եթե ես ինչ որ խոսք եմ տվել, ապա ինչ էլ որ լինի ես կպահեմ իմ խոսքը:Ես պատասխանատու եմ նաև իմ բոլոր արարքների համար, ինչ որ բան անելուց առաջ պետք է մտածել,իսկ միայն հետո կատարել այդ գործողությունը:
  1. Կարդա Համո Սահյանի նշված բանաստեղծությունները. «Ուր որ նայում եմ», «Անունդ տալիս»։ Կարծիքդ գրիր բանստեղծությունների մասին. ի՞նչ է նկարագրված, բնության նկարագրությամբ ի՞նչ հույզեր է առաջացնում։ Ո՞ր գույներն են գերակշռում, ինչ փոխաբերական իմաստ կա այս բանաստեղծություններում։
  2. Տրված բառերի ուղղագրությունը սովորիր։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր.
    անաչառ, աղքատ, օտարական, սրտապատառ, պատսպարել, քաղց, մերժել, հռչակ, սարսուռ, դողդոջուն, ոճիր, մառան, անգղ-անգղեր, ապաստանել-ապաստանած։
          Անաչառ-Ոչ աչառու, արդարամիտ, անկողմնակալ:
        դողդոջուն-Դողդոջացող, դողդոջանքի մեջ ընկած:
        մառան-պահեստ
       
      Ուսումնական ապրիլ

Գրականություն
Սահյանական օրերՄուշեղ Գալշոյան—ուսումնական փաթեթ«Գինարբ ծաղիկ», «Կանչը»,  ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ, Մուշեղ Գալշոյանի վերջին «նամակը»Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթԱնգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան», վավերագրական ֆիլմ «Մեծարենց», «Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
*
 1.Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
2.Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ ինքը տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նաիբի քուչեն է:
3.Բանաստեղծը պարզաբանեց ,որ Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:


2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
.
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:
4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:
7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
—Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:
12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):  Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխարգույն:
13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:  Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:
15.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համ,
ոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
16.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
18.Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես՝
Այս պատմությունն պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
19.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:
Օրինակ՝  մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:
ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,
բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,
գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:
20. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր:  Այնպե՛ս արա, որ ստացված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելիս մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցներն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո (դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
21.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:  Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:
22. Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր: Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:
23. Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներիշց վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:
24. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:  ա) ագեվազ (կենգուրու), վազանց, կակղամորթ, թավամազ, թավշապատ,
բ) մեղսակիր, մարտունակ, արճճապատ, կցասայլ, հողածին, ատոմակայան:
25.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: