«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն դարաշրջանը համարել «ոսկե»։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։
Վերածնունդի մշակույթ
ա. վաղ վերածնունդ
բ.բարձր վերածնուն
գ.ուշ վերածնունդ
համառոտ ներկայացնելվերածննդի նշված փուլերը
առանձնացննել մեկ ուղղություն և մեկ գործիչ
,ամբողջական ներկայացնել ուղղությունը
պատրաստել ցուցադրություն ընտրված գործչի կյանքի գործունեության և ստեղծագործությունների վերաբեյալ
Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների
մշակութային և գաղափարական զարգացման, միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին անցման դարաշրջանն է (Իտալիայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի վերջ – XVI դար):
Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան):
«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով:
Վերածնունդն առավել ցայտուն դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում:
Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ:
XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:
Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո):
Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր):
Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ:
Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):
Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ:
Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր:
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:
Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվեստում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համալիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պերուցցի):
Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդներում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ):
Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:
Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: