среда, 22 марта 2017 г.

Գրականություն

Ղազարոս Աղայանի մանկավարժական գործունեությունը

Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։
Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ... Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ.
մանկավարժական վարպետություն,
դասավանդման կատարելիություն,
անսահման սեր երեխաների նկատմամբ։
Եվ ճիշտ են բնորոշում նրան՝ որակելով որպես «ժողովրդական ուսուցչի պայծառ տիպար»։ Նա ուսուցիչ, դաստիարակ էր ինչպես մատաղ սերունդների, այնպես էլ խորհրդատու-օգնող սկսնակ (և ոչ միայն սկսնակ) ուսուցիչների համար։ Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։ Ուսուցիչը սիրելի կարող է լինել միայն իր «մարդավայել վարքով»..., երբ նա է «կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», ուսուցչի պատիվը բարձր պետք է պահել, թշվառ է այն «ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին»։ Նա առանց խտրականության դասավանդում էր դպրոցի բոլոր աստիճաններում ու դասարաններում, հատկապես ուսուցման առաջին տարում և ավարտական դասարանում։ Եվ իր վեհ ու ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի կողմից, քանզի «անկեղծ էր մանկան պես... գիտեր սիրել... հոգու և սրտի ամբողջ թափով»։
Աղայանի մոտ ոչ բոլոր դիդակտիկ սկզբունքներն են մեկնաբանված, բայց տրված են դրանց կիրառման պայմանները, նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
Նման բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ... հետևապես նա պետք է լինի կատարյալ իր գիտելիքներով ու վարպետությամբ, անաղարտությամբ ու աշխատասիրությամբ, սիրով ու հոգատարությամբ... նրա բնորոշիչներն են՝ ազնվություն, համեստություն, համբերատարություն, շիտակություն, արդարամտություն, հաստատակամություն...
Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։
Դաստիարակությունը ընդունելով որպես հզոր գործոն անձնավորության ձևավորման խնդրում՝Աղայանը գտնում է, որ այն ամենակարող չէ, քանզի առկա են նաև բնության շնորհը և ժառանգականությունը և իր «ինքնակենսագրության» մեջ գրում է. «Բյոքլը չի ընդունում իր հատկությունների ժառանգությունը... եթե... ողջ մնար, կը խոստովաներ իր սխալը»։
Նա համոզված էր՝ մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։
Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։
Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, որոնք ունեն անգերազանցելի առավելություններ մինչ այդ և, անգամ, դրանից հետո էլ լույս տեսած շատ ու շատ դասագրքերից, որպես ապացույց դրանք շատ անգամներ վերահրատարակվել են և տասնամյակներ կիրառվել մեր դպրոցներում, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում արտացոլված էր մեր կյանքը, բնությունը, շրջապատը, նյութերի զգալի մասն իր իսկ գողտրիկ մանկական գործերն էին՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։
Աղայանի դասագրքերի գերազանցության գրավականը դպրոցի, մանկավարժության պահանջների բավարարումն էր։
Աղայանը խորն իմացությամբ, գիտականորեն և ամենայն խորաթափանցությամբ անդրադարձել է ու վերլուծաբար տվել աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։
1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին, ըստ այդ հոդվածի աշխատանքը կենսական անհրաժեշտություն է, բնական պահանջ, «աշխատությունը մարդու համար անեծք չէ... այլ օրհնություն», բոլոր արարածներն «ատում են ծուլությունը, որ մայրն է ամենայն չարյաց, և ապացուցանում աշխատության... երջանկության միակ աղբյուր լինելը», չաշխատողը ցեց է, որ «ուտում է... ուրիշի աշխատանքը»։
«Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» և այլ հոդվածներում, ինչպես և գեղարվեստական գործերում նա ավելի համակողմանի վերլուծությամբ տեսականորեն հիմնավորում է այդ հարցը։ Խուսափել փափկասուն բալիկներ մեծացնելուց, փոքրուց ֆիզիկական կոփում և աշխատանք,... դպրոցը պետք է շարունակի այն. «յուրաքանչյուր դպրոցին կից... մի արհեստանոց», ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց (ակտիվ հանգիստ), արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի... արհեստներից դպրոցում ընդունելի է համարում կոշկակարությունը, դերձակությունը, կազմարարությունը, հյուսնությունը, երկաթագործությունը և այլն։
«Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում... և ապա՝ «աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության» գրում է իր դուստր Անահիտին հղած նամակներից մեկում։ Հետևապես՝ աշխատանքը կյանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկա և չի կարող լինել ոչ մի դաստիարակություն։
Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը։ Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը։
Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած... ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»... իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն... Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։
Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ... և ոչ միայն Երևանում)։
Փոքրերի զարգացման ամենալավ միջոցներն են խաղը, զբոսանքները, որոշ վարժություններ, ուժերը ներածին չափ աշխատանք և նման զբաղմունքներ։ «Խաղալն ու երգելը երեխայոց... հատկություններն են», հանցագործություն է նրանց զրկել այդ բավականությունից։
Ահա աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության նրա գնահատականը։
«Նրա կյանքը անգիր անցկացավ», նա «անգիր» ապրեց, և այն ամենը, ինչ թողեց սերունդներին, իր «մեծության ու շնորհքի մի չնչին մասն է» միայն և, ցավոք, շատ ու շատ «բան տարավ իր հետ», քանի որ ժամանակ չունեցավ թղթին հանձնելու այդ ամենը։
Նա մեր ժողովրդի անաղարտ զավակն էր, հայրենի բնության, «անբաժան մասնիկը», մեր ձգտումների մարմնացումը... և այն ընկալեց ու գործեց ուսուցման գործընթացի և բնության գովերգմամբ, որն էր` «բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը», սա բնահարմարություն է, մարդու և բնության միասնականություն, համաձայնվածություն։
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։

Նախագիծ«Աղայանական օրեր»
Մարտի 20-24

նպատակը- ուսումնասիրել Աղայանի ստեղծագործությունները
ըսովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն
ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում

Ուսումնական մեդիափաթեթ
Ղազարոս ԱղայանԱրփեն Մովսեսյան Հայից Հայ — Ղազարոս ԱղայանՂազարոս Աղայանի մասին
Հովհաննես Թումանյան և Ղազարոս ԱղայանԷլեկտրոնային գիրք-«Աղայանի հեքիաթները»Վաճառականի խիղճը

Ընթացքը-
  • Աղայանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում
  • խմբայինաշխատանք
  • տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից
  • տեսանյութերի պատրաստում
  • Ղ. Աղայան «Հիշողություն» բանաստեղծության ընթերցում, քննարկում, տեսաֆիլմի պատրաստում:
  • Սովորողներն իրենց ցանկությամբ  ընտրում են այլ բանաստեղծություններ և պատրաստում տեսաֆիլմեր:
  • Աղայանի բանաստեղծությունների հիման վրա տեսաֆիլմերի ստեղծում:
  • Թատերական ներկայացումներ: Ընտանեկան, խմբային ներկայացումներ Աղայանի ստեղծագործությունների հիման վրա:
  • Կարող է լինել տիկնիկային, ստվերային և այլն:
  • Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
  • Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում:
  • Առաջադրանքներ
  • 1.Հետազոտական աշխատանք-տեղեկություննե՛ր հավաքիր Աղայանի մանկավարժական գործունեության մասին և ներկայացրո՛ւ դասարանում: Համեմատի ՛ ր կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության հետ, ի՞նչ կարծիք ունես:                              Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
    2.Ի՞նչ պատկերացում ունես խղճի մասին,  մի քանի նախադասությամբ գրի ՛ր այդ մասին:      Ի՞նչ է խիղճը...                                                                                                                                 Երբ հասկանում ես դժվար դրության մեջ հայտնված մարդուն և փորձում ես նրան օգնել ,     այն ամենով ինչով կարող ես,օրինակ օգնում ես կարիքավորին գումարով, հագուստով և    այն ամենով, ինչի կարիքը նա ունի:իմ խիղճը ինձ տանջում է  երբ հիշում եմ ապրիլյան պատերազմը և պատերազմի անմեղ զոհերին:Նրանք իրենց կյանքը չխնայեցին մեր սահմանները պաշտմանելու համար:     
    Նախագծերով ուսուցման ստուգատես-Կարդում ենք
  • Չարենց
Տեսադարան







Ինչպես է մահացել Չարենցը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՉԱՐԵՆՑԻ ԴԵՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԵՒՈՐԳ ԱԲՈՎՆ Է ԵՂԵԼ: ՆԱ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ ԱՍՈՒՄ ԷՐ. «ԸՆԿԵՐՆԵՐ, ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է, ՈՐ ՉԱՐԵՆՑՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵԱԿՑԻՈՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱ Է»

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…
Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր:
Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:
1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար:
Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:
Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:
Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել:
Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:
Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»:
Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:
Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Բանաստեղծություններ
Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել, — էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի´ կը տեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի´ կը տեսնես:
 ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ 

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …
Խնդիրները
  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

понедельник, 20 марта 2017 г.

Հայոց Լեզու

                            Արշակ և Դրաստամատ
                                   (Փոխադրություն)
Շապուհ թագավորը Արշակ թագավորի հետ ձերբակալել էր նաև հայ նախարարներին, որոնց նա որպես զորք էր օգտագործում:Այդ նախարարների մեջ էր նաև նախարար Դրաստամատ Հայր Մարդապետը:
Մի անգամ պատերազմի ժամանակ Շապուհը շրջապատված էր թշնամու զորքերով, այդ պահին նրան օգնության հասավ Դրաստամատը, նա կոտորեց թշնամիներից մի քանիսին իսկ մյուսները փախչեցին:
Հայ նախարարի քաջությունը ցնցեց Շապուհին, նա խոսք տվեց Դրաստամատին որ կանի այն ինչ նա կամենա:Դրաստամատը ցանկացավ տեսնել Արշակ թագավորին:Նախարարին դուր չեկավ  Արշակ թագավորի վիճակը նա հրամայեց որպեսի արձակեն և կարգի բերեն թագավորին ապա նրա համար ընթրիք պատրաստել տվեց, գինի և բազում խորտիկներ կային սեղանին, ընթրիքի վերջում նա միրգ և ամիճ մատուցեց, նաև դանակ տվեց որպեսի թագավորը կտրի և ուտի ամիչը, արշակն արդեն շատ գինի էր խմել :Նա մի պահ վեր թռավ աթոռի վրայից և սկսեց ողբալ, և երբ Դրաստամատը նայում էր իր տխուր թագավորին Արշակ ամիճը կտրելու դանակը խրեց իր սիրտը, Դրաստամատը սկսեց ողբալ և այդ ժամանակ հանեց դանակը Արքայի սրտից և խրեց իր փորը:
                                 
 Ուսումնական մարտ                      
1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի՛ր:
Ե՛վ եղբայրս և՛քույրս ժամը 7ին տանն էին:
Ոչ մանուշակները  ոչ Վարդերը իմ դուրը չեկան:
Թե՛ Իր կոստյումը  թե՛ իր սանրվածքը շատ էլեգանտ էին:

Կա՛մ ես  կա՛մ նա դու որոշիր
2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:
Սըր Ուոլթըր Ռլեյնի ծառան կյանքում ծխախոտչէր տեսել և իրեն թվաց որ իր տերը այրվում է բայց, իսկականում իր տերը չեր այրվում:
3.Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում,որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը` որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Աղջկանից բացի(բացի աղջիկը), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին (երկրի վրա):
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից(կարոտով):
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին (ծառերը):
Ի՞նչ է նշանակում ընկերությանը(ընկերությունը) դավաճանել:
Խոսքը վերաբերում (վերաբերվում) է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում (վերաբերում) նրանց:
Քույրս երրորդ դասարանցի (դասարան) է:
Բաժակը ձեռքում (ձեռքն) էր, որ մտավ
5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապ(ն)վել:
Տղաները վիճ(վ)ում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժ(վ)ես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբեր(վ)ում:
6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել)կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել)կրծող մարդու հոգին և (տակնուվրա անել)տակնուվրա արած էությունը, այլև (առաջացնել)առաջացնի ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ)չցանկացար տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել)թունավոր նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել  (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ) չորանա:
7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը (երևի):
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի (հատ) լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ (բան) է հարբուխը:
Ի՞նչ (բան)եր են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թող(ն)ում:
Հեռախոսը (դա) շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես (երևի):
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք-ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր-է: Ամեն օր նրան դուրս էինք-ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր-է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին-են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին-են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք-ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր-է մտնում, կապիկն իսկույն դուրս էրէ ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր-է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր-չի դիմանում:
9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ-հայրական-պետական, սահմանազոր-սահմանող-զորեղ, դիմադիր-դիմող-դիրք, խաչակնքել-, ծանրակշիռ-, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:
10.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
Մի քանի րոպեից մենք արդեն տիեզերքում էինք,անչափ գեղեցիկ և անչափ անսովոր էր:Ես ,կարծես, հայտնվել էի ուրիշ երկրում:Էկսկուրսիան տևեց ընդամենը երեսուն րոպե բայց անչափ մեծ տպավորություն թողեց:Երբեք չեմ պատկերացրել այն տեսարանները որ բացվեցին իմ արջև տիեզզերքում:
11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Ճապոնիայում կյանքի տևողությունը երկարել է:
Ձգվել վարժությունը ոսկորները ուղղելու լավ միջոց է:
բ)Հնում շատ աղքատ մարդիկ կային
Անտուն մարդիկ շատ խեղճ ենխեղճ,
գ)Ես ընկել էի գույների ու երանգների գողոցիկ աշխարհ:
12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշը.
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը՝ քահանա, ներսը սատանա.
Գիտունին գերի եղիր,մի եղիր անգետին սիրելի :
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:
13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն-գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կռնատ (անթև), անքուն-քնատ, անգլուխ-գլխատ, թողնել-:
14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Ցեղասպանության ժամանակ թուրքերը սրի քաշեցին ավելի քան մեկ ու կես միլիոն հայ:
Աշոտը պետք է սրի մատիտները:
Բարեկենդանին աղջիկները աղի բլիթ են ուտում:
Նա աղիների պրոբլեմ ուներ:
Մարտ ամիսը անկանխատեսելիե:
Մարտի դաշտում շատ զինվորներ հերոսացան:
15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:            Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիներն տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):