среда, 19 декабря 2018 г.

Ecology

https://www.slideshare.net/ERIKNALBANDYAN/ecology-126330471
Картинки по запросу Հէկերի խնդիրըКартинки по запросу Հէկերի խնդիրը

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է(1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբՀայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում էՀայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինումկոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: 1981թ.-ից ի վեր ավարտվեց ևշահագործման հանձնվեց տարեկան 250 մլն մհզորությամբ Արփա-Սևանջրատարը:
Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթ. լճի մակարդակնավելացավ 0,9 մետրով: Սակայն 1990-ականների ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թ. Սևանին «օգնեց» տարեկան 165 մլն մ3 հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին:Դրանից հետո նախատեսվում էր, որ լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք էավելանա 12 սմ-ով: Սակայն 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել էչնախատեսված չափով` 3,81մետրով, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է լիներ2,7 մետր:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող և այսօր դեռքննարկման փուլում գտնվող «2013-2022թթ Սևանա լճի շրջակայքում նորանտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանորոշման նախագծում նշվում է, որ ջրերի մակարդակի «մինչև 1903,5 բարձրացմանդեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն ջրի տակ, որի հետևանքովկառաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք լուծելու համարկպահանջվի մի քանի փուլերից բաղկացած երկարամյա գործընթաց»:ՀամաձայնՋրային պաշարների պետական կոմիտեի աշխատակիցների հրապարակածտվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արփայից Սևան է լցվել 62 մլնմ3 ջուր:
Մինչև լճի մակարդակի իջեցումը կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվելթերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Սևանա լիճը ունիտեկտոնահրաբխային ծագում: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ ևգետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը,Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝Հրազդանը:
Սեւանա լիճը համարվում է ՀՀ-ի եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրիշտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են միշարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերականգործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկանարդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակմնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերինկառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելըԱյս ամենն ուղեկցվում է լճիճահճացմամբ:
Սեւանա լճի ճահճացման պատճառները
1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում(էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիականհավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործմանհետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիրծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճիհատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանությանինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացմանհիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման)դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4Cհաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմըխառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչիհետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր էվերականգնել այդ շերտը:
Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայնճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում էեւ ծաղկում ջրիմուռներով:
Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակնախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյանծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույնբարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպիջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջըսահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀօրենքում: ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանիհիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-իտվյալներով` Սեւանա լճի մակարդակը եղել է բ.ծ.մ 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնսպատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հաանտառներ կհայտնվեն ջրի տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճիմակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանությաննախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատմանաշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակ: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճիպահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանիտվյալներով`եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրիտակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդանտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող էկործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ ենպարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից: Հարկ էնշել, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀկառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀդատախազությունը քրեական գործ էր հարուցել:
2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպիբազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացածծառերից, թփերից ու արմատներից:
ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովիմակարդակից բարձր մինչեւ 1905մ Սևանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967բնակելի շինություններ:  Այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքիկադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ըանօրինական կերպով են կառուցվել: Ապօրինի շինությունների համար պետությունը որեւէփոխհատուցում չի նախատեսում:   Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդային տարիներինՍեւանա լճի մակարդակը իջեցնում էին` պատճառաբանելով, որ մեծ քանակությամբ ջուր էանիմաստ գոլորշիանում: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգմանջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցածառանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճիմակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցվածառանձնատները:
Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալվածհողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ուկայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:
Սեւանա լճի ձկնապաշարների վիճակը
Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապաայսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: 
Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումնէր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողությանավելացումը: Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը եւբոջակը անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` իհաշիվ արհեստական վերարտադրության: Սևանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուիվիճակն էլ այսօր բարենպաստ չէ:  Խեցգետնինը եւ կարասը  ներմուծվել են 1980-ականթվականների սկզբներին եւ սկսել են արագ բազմանալ: Ներկայումս ուսումնասիրություններըցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազելեն նաեւ կարասի պաշարները: Ավելին, նախարարությունն առաջարկել է կառավարությանը2010թ. տարի մանրաձուկ բաց չթողնել Սևան եւ մանրաձկների համար նախատեսվածգումարով վճարել Սևանա լճի ափերի մաքրման համար ձեռք բերված սարքի համարչբավականացրած վճարի պակասորդը: Մյուս կողմից էլ Սևանում շարունակվում էձկնագողությունը:
Կար եւս մեկ հանգամանք, որը խոչընդոտում էր  ձկների վերարտադրողականությանբարձրացմանը: Դա Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր: Սևանա լիճլցվող գետերից Այրքի, Ավազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիա էրտրվել: Նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաեւխոչընդոտում ձկների անցմանը, որոնք ձվադրման համար Սևանից բարձրանում են դեպիգետի ակունք։ Սևանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀկառավարությունը որոշում ընդունեց արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Հանքարդյունաբերության ազդեցությունը Սեւանա լճի վրա
Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահՎլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցիցկանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկուհանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին:  Սոտքի ոսկուհանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճիավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջպարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտքհանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանրմետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել,որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը
Կարծիք
Սևանա լճի հիմախնդիրը շատ արդիական է հայերի համար: ՀՀ-ի կառավարությունը կարևոր է համարում այդ խնդրի լուծումը: Բազմաթիվ լուծումներ է առաջարկում կառավարությունը, որոնցից մի քանիսը արդեն իրականացվել է և դեռ իրականացվում է: Սևանա լիճը ճահճանում է և դա լուրջ պատճառ է, քանի որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ են անցնում հարակից կառույցները: Սևանի խնդիրների մեջ մեծ դեր է զբաղեցնում աղբի թափոնների առկայությւոնը: Ամեն տարի Սևանում բազմաթիվ մարդիկ են հանգստանում, սակայն ամենավատն այն է, որ իրենք չեն հավաքում իրենց աղբը և թողնում են ջրի ափին, որից հետո էլ այն աստիճանաբար ջրի մեջ է անցնում: Սևանում կա ձկան եզակի տեսակներ,որոնք բոլորիս համար մեծ նշանակություն ունի: Սակայն ձկնորսները այնքան են որսացել, որ դրանք արդեն վերացման եզրին են կանգնած: Իշխանությունները արհեստական ճանապարհով բազմացնում են ձկների որոշ տեսակներ և արգելում են որսը, սակայն` ապարդյուն: Իմ առաջարկն այն է, որ մենք ինքներս գիտակցենք, որ պետք է մտածենք Սևանի մասին և թույլ չտանք, որ Սևանա լիճը կանգնի որևէ խնդրի առաջ: Օգնենք կառավարությանը որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը: Մենք կարող ենք Սևանը պաշտպանել, սակայն դա կախված է մեր խելացի և մտածված քայլերից:
Օգտվել եմ հետևյալ կայքերից
http://www.google.ru/url?q=http://www.pastinfo.am/hy/node/262&ei=UyzLUIDXBsjWswby5IHwDw&sa=X&oi=unauthorizedredirect&ct=targetlink&ust=1355494235111281&usg=AFQjCNF_CSuCWekY-26QI2DBVDVDN8Ue7A Ecolur Blog » ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – Մի Հայուհու ԽոսքՍևանա լճի հիմնախնդիրը:

Комментариев нет:

Отправить комментарий