пятница, 21 декабря 2018 г.

Հասարակագիտություն

Արտահերթ խորհրդարական ընտրություններ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցան Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում՝ ի ուրախություն մեզ, առաջատար տեղ զբաղեցրեց Իմ քայլը դաշինքը։ Բոլորս էլ արդեն գիտենք, որ ընտրություններին ներկայացվեցին 11 քաղաքական ուժ, որոնցից 9-Կուսակցություններ էին, իսկ  2-ը՝ Դաշինք։ Նախքան ընտրությունները, դեկտեմբերի 5-ին մենք՝ ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներով, մեզ դասավանդող ուսուցչի հետ քննարկեցինք նախապես մեր կողմից ուսումնասիրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով հատկապես կրթական համակարգի վերաբերյալ նրանց կողմից առաջադրված ու ներկայացված նախընտրական ծրագրերին։ Պիտի նշեմ, որ բոլորն էլ յուրովի շատ վառ ու լուսավոր մտքեր էին ներկայացրել կրթական համակարգում իրենց առաջարկած բարեփոխումներով։ Ես շատ հպարտ և ուրախ եմ, որ բոլորն էլ սրտացավ են վերաբերվում մեր կրթական ոլորտին և ցանկանում են ունենալ կիրթ, խելացի ու տեղեկացված սերունդ, միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ այժմ իրոք արդեն կամաց-կամաց կիրականացվեն բարեփոխումներ մեր կրթական համակարգում։ Պարզապես պետք է գիտակցել, որ միանգամից ոչինչ հնարավոր չէ, այդ ամենի համար ժամանակ է հարկավոր, որի համար կարծում եմ պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը։

Դեկտեմբերի 10-­ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:

Այս առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել.
«Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-­ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։

Այդ պահից ի վեր քաղաքակիրթ աշխարհը նորովի արժևորվեց մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները: Այդ արժեքներն են, որ պետք է ընկած լինեն նաև ժամանակից հասարակությունների հիմքում՝ չճանաչելով քաղաքական, աշխարհագրական, ազգային կամ որևէ այլ սահման:

Անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: Մեզանից յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է: Սա է, որ պետք է կազմի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմաանդրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը:

Այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում իր պատասխանատու դերն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ դերն, իհարկե, բարդ է ու լի մարտահրավերներով, բայց դրանով հանդերձ՝ պետք է անընդհատ աշխատանքով նպաստել մեր երկրում իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխավորմանն ու պաշտպանությանը, մարդու նկատմամբ բացարձակ հարգանքի ապահովմանը:

Այդ աշխատանքն, իհարկե, չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության: Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ և հետևաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ:

Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ»։

Комментариев нет:

Отправить комментарий