вторник, 18 декабря 2018 г.

Քաղաքագիտություն

Վարչապետի հրաժարականը
Իմ սուբյեկտիվ կարծիքով Հայաստանի վարչապետի հրաժարականը, շատ ռիսկային է։ Այդ ռիսկերի լրջությունը հասկանում է առաջին հերթին հենց ինքը՝ վարչապետը։ Այն խոստումներին, որոնք Փաշինյանին են տվել դեպուտատներ,՝ դժվար է լիովին հավատալ։ Այդ եզրակացությունը կարելի է անել այն քվեարկությունից, որը անցավ խորհրդարանում մայիսի մեկին, երբ Հանրապետական կուսակցությունը խոստացել էր ապահովվել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայները, սակայն դա տեղի չունեցավ։ Փաշինյանը այս ամենը հասկանալով, դիմեց հրաժարականի քայլին, քանի որ գործող խորհրդարանի հետ չէր կարող աշխատել այնպես, որպեսզի ապահովեր ժողովրդի այն իղձերը, որի սպասումները ուներ ժողովուրդը հեղափոխությունից հետո։
   Ես շատ կցանկանայի, որ մեր դեպուտատները լավ իմանային համաշխարհային պատմությունը։ Չնայած նրա, որ մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, պատմությանը քաջ հայտնի է Դեֆենեստրացիա հասկացողությունը- պատուհանից դուրս նետելը։ 1419 թ․-ին և 1618-թ․-ին Չեխիայում ժողովուրդը պատուհանից դուրս է նետել գործող իշխանություններին։ Ինձ թվում է, որ եթե մեր դեպուտատները շարունակեն չհասկանալ այս պահը, ժողովուրդի համբերության բաժակը կլցվի և կարող են տեղի ունենան տարբեր զարգացումներ։ Ինչպես հայտնի արտահայտությունում՝ սիրելուց մինչև ատելը մեկ քայլ է և տա Աստված՝ այդ քայլը անելու կարիք չլինի։

Կառավարություն

Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթներըԿառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնելով պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։
Գործում է՝ ըստ սահմանադրության և օրենքին: Զբաղվում է՝ բոլոր այն հարցերով, որոնք վերապահված չեն պետական այլ մարմինների:
Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Հոդված 148. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները
Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Հոդված 150. Կառավարության կազմավորումը
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Հոդված 151. Կառավարության ծրագիրը
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Հոդված 152. Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները
Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:
Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
Հոդված 153. Կառավարության նիստերը և որոշումները
Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:
Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Հոդված 154. Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը
Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն:
Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը:
Հոդված 155. Զինված ուժերը
Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը:
Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:





1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իրկամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումըիշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:

2.       Մենք խոստացել էինքոր Հայաստանում ընտրությունների արդյունքներիկեղծման պրակտիկան արմատախիլ կարվիիշխանության ձեւավորումըտեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտմանմիջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանիավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններիարդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մի քանի տասնյակ տարի ՀՀԿ կուսակցությունը և  Հայաստանի կառավարությունը անցկացնում էր ոչ իրավական, ոչ լեգիտիմ ընտրություններ, որոնց ընթացքում իրականացվում էին ընտրախախտումներ, ձայների վաճառք, ազգաբնակչությանը վախեցնելու միջոցով ձայների կորզում և այլ ընտրախախտումներ:

3.       Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մայիս ամսից սկսած  ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանությունը իրականացրել է բազում կոռուպցիոն բացահայտումներ, խոշոր դրամական գումարների կորզման և հապշտակման դեպքեր, որոնք այժմ հետաքննության ընթացքում են:

4.    Մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսականմենաշնորհներըԱյսօր որեւէ շուկայում մուտքի խոչընդոտներ եւ այլսահմանափակումներ չկանի հայտ են գալիս եւ կգան նոր խաղացողներպարտավորությունը լիարժեք կատարված է։
Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինիհամաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածներիարդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդեսգալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսականհամակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգըպետք է հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելովշրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալովսոցիալապես արդար և պատասխանատու:
Ըստ ՀՀԿ-ի ծրագրի, մենաշնորհ շուկայում չպետք է լիներ, սակայն իրականում մեզ հայտնի են փաստեր, որ, օրինակ, ՀՀ շաքարավազը ներմուծվում էր միայն Սամվել Ալեքսանյանի միջոցով: Այլ ներմուծողների համար ստեղծվում էին ոչ բարենպաստ պայամններ և ստիպված նրանք հրաժարվում էին այն ներմուծել: նույնը տեղի էր ունենում, օրինակ, բաբանի, նարնջնի և այլ էկզոտիկ մրգերի ներմուծմաբ զբաղվում էր միայն Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությունը: «Իմ քայլը» դաշինքի շնորհիվ, այդ մենաշնորհները վերացվեցին և արդյունքում այսօր շուկայում բանանի գինը նվազել է:

5.       Մենք խոստացել էինքոր Հայաստանում չեն լինի արտոնյալներ եւկապահովվի բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առաջպարտավորությունը լիարժեք կատարված է:
Մարդու ազատությունը կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցված էպատասխանատվության և բարոյականության հետ:
Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնսկբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական,ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթիներքո:  Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՀՀԿ-ն իրականացնում էր իր ծրագրին հակառակ գործունեություն, չհարգելով, չպահպանելով մարդու իրավունքներն ու համընդհանուր հավասարությունները: Հայաստանում ստեղծվել էր խիստ շերտավորված հասարակություն, գրեթե չկար միջին խավ, այլ կային շատ հարուստ և միջին մակարդակից ցածր բնակչություն: Չէին հարգվում քաղաքացու ընտրական, օրենսդրական իրավունքները

6.    Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանականընտրություններպարտավորությունը լիարժեք կատարված է։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը ծագեց ՀՀԿ կուսակցության որդեգրած օրինախախտ քաղաքականության, կեղծած ընտրությունների արդյունքում:

Комментариев нет:

Отправить комментарий