вторник, 27 ноября 2018 г.

Թարգմանություն

Երազներ
(թարգմանություն)

Երբեմն մտածե՞լ եք ինչու ենք մենք երազներ տեսնում: Ինչպե՞ս կարող ենք բացատրել մեր երազների իմաստը: Կարո՞ղ եք հիշել այն պահը, երբ արթնացաք աներևակայելի, սարսափելի կամ տարօրինակ երազից: Երևի դուք վախեցած էիք և ցանկանում էիք շուտ միացնել լույսը, կամ երազն այնքան լավն էր, որ ցանկանում էիք ավելի երկար մնալ դրա մեջ: Հավանաբար, դուք մոռացել էք երազի մեծ մասը դեռ նախաճաշից առաջ: Բայց արդյո՞ք երազները միայն երազներ են, թե՞ փորձում են մեզ ինչ-որ բան հասկացնել:

Երազները գուշակո՞ւմ են ապագան:
Հարյուրավոր տարիներ մարդիկ կարծում էին, որ աստվածները կամ հոգիները կապ են հաստատում մեզ հետ մեր երազների միջոցով: Նույնիսկ այսօր, շատ մարդիկ կարող են հիշել, թե ինչպես են երազում տեսել ինչ-որ միջոցառում, վայր կամ մարդու, և ավելի ուշ՝ երազն իրականություն է դարձել: Բայց դա, հավանաբար, զուգադիպություն է, երբ երազում կատարվող գործողությանը հաջորդում է դրան շատ նման մի գործողություն իրական կյանքում, հատկապես, երբ դա այնպիսի բան է, որ հաճախ է պատահում առօրյա կյանքում: Մարդկանց մեծ մասը 10 տարեկանից հետո ամեն գիշեր 4-6 երազ է տեսնում, այսինքն՝ 2000 երազ՝ մեկ տարվա ընթացքում: Այնպես որ, որբ նրանք հասնում են 80 տարեկան հասակի, հավանաբար 140000 երազ են տեսել: Նույնիսկ, եթե մենք մոռանանք մեր տեսած երազների 95-99 տոկոսը, մենք միևնույն է կհիշենք դրանցից մի քանի հազարը:

Արդյո՞ք երազներն ուղղակի վերամշակված մտքեր են:
18-19րդ դարերում երազների մասին 2 գաղափար հայտնի դարձավ: Մեկն այն մասին էր, որ այն, ինչ տեսնում ենք մեր երազներում, մեր ինքնագիտակցությունը թաքցնում է մեզնից: Իսկ հակառակ միտքն ասում էր, որ, երբ մենք քնած ենք, մեր ուղեղը համակարգում է օրվա հիշողություններն ու իրադարձությունները: Երազներն ուղղակի պատահական մտքերի հավաքածու են, բայց, երբ մենք արթնանում ենք, փորձում ենք դրանք պատմություն դարձնել:

Երազները ուղերձնե՞ր են մեր ուղեղի կողմից:
Բայց գուցե երազների մասին ճշմարտությունը այս 2 գաղափարների միաձուլումն է: Երազները կարող են ստեղծված լինել օրվա մտածմունքներից, սակայն դրանք երազներում են հայտնվում հատկանշական նշանակությամբ: Երբ մենք արթուն ենք, հիմնականում բառերով ենք մտածում, ասես խոսում ենք ինքներս մեր հետ: Բայց, երբ մենք քնած ենք, մեր ուղեղի այն հատվածը, որը կառավարում է  լեզուն, ավելի քիչ ակտիվ է դառնում, երբ զգացմունքները կառավարող հատվածը ավելի ակտիվանում է: Երևի մենք մեր մտքերը զգում ենք, որպես զգացմունքներ և նշաններ՝ ուղիղ իմաստով բառերի փոխարեն:

Այսպիսով եթե դուք կարողանում եք հասկանալ ձեր երազների նշանները, դուք պատուհան ունեք դեպի ձեր ենթագիտակցությունը: Հասարակ երազները, ինչպես թռչել կարողանալը, ընկնելը կամ հասարակական վայրում մերկ լինելը, հավանաբար շատ մարդկանց համար նման նշանակություն ունեն: Բայց դրանց ճշգրիտ նշանակությունը հասկանալու համար, պետք է կապել դրանք առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ:

Ինչպե՞ս կարող եք հասկանալ հաղորդագրությունները:
Օգտակար տարբերակ է երազների օրագիր պահելը: Արթնանալուց միանգամից հետո, գրեք այն ինչ հիշում եք ձեր երազից:Հեռախոսի կամ համակարգիչի փոխարեն օգտվեք թղթից և գրիչից, քանի որ լույսը կարող է ձեզ ավելի արթնացնել, ինչի պատճառով երազն ավելի արագ կմոռանաք: Ամեն ինչ արագ արեք, չէ՞ որ հիշողությունները հաշված վայրկյաններ հետո կանհետանան: Երբեմն դուք կգրեք առանց նույնիսկ աչքերը բավական բացելու, և արդյունքը անընթեռնելի կլինի, կամ իմաստ չի ունենա:
Հիմա դուք կարող եք կապել ձեր երազները առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ: Մտածեք այն մարդկանց և տեղերի մասին, որոնք երազում եք տեսել, քանի որ դրանք նույնպես կարող են նշանակություն ունենալ: Ի՞նչ էիք զգում երազում: Այն երազը, արտեղ մերկ էիք հասարակական վայրում, կարող է նշանակել, որ դուք անհանգստանում եք ինչ-որ բանի համար, որ պետք է անել, կամ դուք ինքնավստահ չեք որոշ իրավիճակներում, կամ որոշ մարդկանց հետ:

Կարո՞ղ եք դուք կառավարել ձեր երազները:
Որոշ մարդիկ կարծում են, որ երազները գրելը կարող է բացել միտքը դեպի գիտակցված երազատեսություն: Գիտակցված երազներում դուք գիտեք, որ երազ եք տեսնում և կարող եք փոխել երազի սյուժեն: Երազների նշանակությունը պարզելու փոխարեն դուք կստեղծեք դրանք: Դա շատ զվարճալի կարող է լինել, սակայն դուք երեվի կուզեք շարունակել երազներ տեսնել, որոնք ձեր ինքնագիտակցությանը թույլ են տալիս ձեզ ուղերձներ ուղարկել:

Комментариев нет:

Отправить комментарий