понедельник, 26 ноября 2018 г.

Պատմություն



Հայկական հարց


Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի
ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան
հարցի բաղկացուցիչ մաս:
Հայկական հարցը որպես միջազգային հարց
ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:
Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում: Բուլղարիան (Արլ. Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բ. դռան կողմից հաստատվող իշխանությունով: Թուրքական զորքերը դուրս Էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուսական զորքերը մնում էին այնտեղ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի ղիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հվ. Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը ե մինչև Սողանլուղ ընկած տարածքը:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արմ. Հայաստանում:
Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արմ. Հայաստանի մի մասի գրավումը ոուսական զորքերի կողմից ազատագրման հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին: 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգ. ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգ. ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը): Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արմ. Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց: Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Սեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին: Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային: Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար. Բ. դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արմ. Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին:
Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում:
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս: Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ: Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:
Հայկական հարցի տիպաբանումըսեփական մոտեցումներ
Հայկական հարցգործող իրականությունթե անցյալականություն
Հայկական հարցի ստեղծումից անցել է ավելի քանմեկ դար: Սակայն մինչ օրս հիմնորեն հայկական հարցը լուծված չէ: Երևի թե երբեք էլ հարցը լրիվ իր լուծումը չստանա:Ըստ իս հայկական պատմական տարածքների վերադարձը խաղաղպայմաններում առանց արտաքի նհովանավորության ուղղակի հնարավոր բան չէ: Այս պահին հիմնական խնդիր է դրված փաստացի հայաբնակեցված տարածքների անկախ ինքնորոշում տալն է: Այսինքն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը և Ջավախքահայերի ինքնավարության և ինքնուրույն որոշումների կայացմանը օգնելն է: Հայկական հարցը, որ միջազգային ասպարեզ էր իջել ուներ նաև ներքին բովանդակություն: Հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության հարցը,որին նա նվիրեց ողջ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Մեծ տերություները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումները իրականացնելու պահանջներով` նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունը օտար երկրների մշտական միջամտություներից ազատվելու համար նախընտրեց Հ հարցի լուծման ուրույն ուղի` հայերի զանգվածային կոտորածները:
Աղբյուր` http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1300
http://www.armeniansgenocide.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Haykakan_harc
Կրճատ Զեյթունի 1862 թվի հերոսական ապստամբության մասին

Տեղի է ունեցել Զեյթունի հերոսական ապստամբությունը

Զեյթունը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:
Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը: Այստեղ ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862թ. հրաման է ստանում նվաճել Զեյթունը: 
Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր անհրաժեշտ: Որպես պատրվակ նա օգտագործում է հետևյալ միջադեպը`   Զեյթունի հայաբնակ Արեգին գյուղի մի շարք բնակիչներ, իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով, սպանել էին 17 թուրքի:
Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել այդ արեգինցիներին: Զեյթունի իշխաններն այս պահանջը մերժում են`   հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»:
Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 հոգուց բաղկացած զորք ուներ: Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը`   Ազիզ փաշան հայտարարում է, որ Զեյթունի դեմ արշավանքին իրեն միացողները թալանելու հնարավորություն կստանան: Ազիզ Փաշայի բանակին միանում են արյան և թալանի ծարավ ևս 30.000 թուրք:
Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են:
Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-ի օգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնական բանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը:
Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա: Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց: Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ: Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»: Փախչող թուրքերին զեյթունցիները հետապնդեցին մինչև Զեյհան գետը:
Տեղեկանալով Ազիզ փաշայի պարտության մասին`   Օսմանյան կառավարությունը հրամայեց Բելգրադի դահիճ Աշիր փաշային 150.000-անոց բանակի գլուխ անցնել և երկրի երեսից ջնջել հայկական արծվաբույնը: Զեյթունցիները գիտակցում էին, որ նման ահռելի ուժի առջև իրենք անկարող են երկար դիմադրել:
Այդ պատճառով նրանք պատվիրակություն ուղարկեցին Կ.Պոլիս: Այն հանդիպեց Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ֆրանսիայի դեսպանին: Վերջինս Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդ-ին հանձնեց զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը:
Ֆրանսիան շահագրգռված էր իր տնտեսական վերահսկողությունը հաստատել Կիլիկիայում: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա: Վերջինս ստիպված էր տեղի տալ և դադարեցնել Զեյթունի պաշարումը:
1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:
1862թ.-ի Զեյթունի ապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփական ուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:

ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 ստորագրվել է Ռուսաստանի և  Պարսկաստանի  միջևփետրվարի 10-ին, Պարսկաստանի   Թուրքմենչա գյուղում՝ 1826-1828  թթ. ռուս–պարսկականպատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվելէ փետրվարի 21 -ին Թուրքմենչայ գյուղում  Թավրիզի  մերձակայքում։ Ռուսական կողմից այնստորագրել է Իվան Պասկևիչը , Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։
Կետերը`
Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է  Երևանը  և այսօր  Ադրբեջանի մասկազմող՝  Նախիջևանը,Թալիշը , Օրդուբադը և Արրան նահանգի  Մուղան շրջաններըՌուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել  Գյուլիստանի  պայմանագիր  ընթացքում։
Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև  Աստարա -իգետի ելանցքը։
Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուրոսկի (1828 թ. արժույթով)։
Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենցիրավունքները  Կասպից  ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարանպատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսականպայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզայինորպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից  Գյուլիստանի պայմանգրի համաձայնությունների խախտման համար։

Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝  Ֆաթհալի 

Комментариев нет:

Отправить комментарий