Ալկեններ են կոչվում այն չհագեցած ածխաջրածինները, որոնց բաղադրության մեջ կա 1 կրկնակի կապ:
Ընդհանուր բանաձևը- CnH2n n>2
Ալկեններին բնորոշ է շղթայի ճյուղավորման, երկրաչափական կամ տարածական, ցիս-տրանս իզոմերիա:
Հոմոլոգիական շարքը.
—Էթէն C2H4
— Պրոպեն C3H6
— Բութեն C4H8
—Պենտեն C5H10
—Հեքսեն C6H12
—Հեպտեն C7H14
—Օկտեն C8H16
—Նոնեն C9H18
—Դեկեն C10H20
Ալկենների քիմիական հատկությունները
Ալկեններին բնորոշ է միացման ռեակցիաները (ջրի միացումը կոչվում է հիդրատացման, ջրածնի միացումը հիդրման, հալոգենների միացման (F2, CL2 Br2 I2), հալոգենաջրածինների ռեակցիաները):
Ալկեններին բնորոշ է նաև օքսիդացման (էպօքսիդացում, թթվածնի միացում, հիդրօքսիլացում) ռեակցիաները: Օքսիդացման ռեակցիաներ են նաև այրման ռեակցիաները:
Ալկենների ստացումը
Ալկենները ի տարբերություն ալկանների բնության մեջ չեն հանդիպում: Պատճառը կապի առկայությունն է:
- Լաբորատորիաներում էթիլեն (էթեն) ստանում են էթիլսպիրտի և խիտ ծծմբական թթվի խառնուրդը տաքացնելիս:
- Արդյունաբերության մեջ էթիլեն ստանում են նավթի կրեկինգից:
- Ալկանների կատալիտիկ ջրածնազերծումից:
Ալկեններին բնորոշ է նաև օքսիդացման (էպօքսիդացում, թթվածնի միացում, հիդրօքսիլացում) ռեակցիաները: Օքսիդացման ռեակցիաներ են նաև այրման ռեակցիաները:
Ալկենները ի տարբերություն ալկանների բնության մեջ չեն հանդիպում: Պատճառը կապի առկայությունն է:
Իզոմերիա
Հետազոտական նախագիծ քիմիայից: ԻԶՈՄԵՐԻԱ
Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։
Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
- կառուցվածքային
- տարածական
- Կառուցվածքային իզոմերիան պայմանավորված է ածխածնային կմախքի կառուցվածքով և կրկնակի կապի դիրքի փոփոխությամբ: Մոլեկուլում ածխածնի ատոմների թվի մեծացման հետ իզոմերների թիվն ալկանների շարքում աճում է առավել մեծ չափով, քան համապատասխան ալկանների շարքում: Առաջին հոմոլոգը, որին հատուկ է կառուցվածքային նշված երկու իզոմերիան, բութենն է՝ C4H8, որին համապատասխանում է կառուցվածքային երեք իզոմեր.
- Ալկանների տարածական իզոմերիան պայմանավորված է π-կապի հարթության նկատմամբ տեղակալիչների տարբեր դիրքորոշմամբ: Իզոմերիայի այս տեսակն անվանվում է ցիս-տրանս: Ցից-տրանս- իզոմերիա ի հայտ է գալիս, երբ կրկնակի կապ առաջացրած ածխածնի ատոմի մոտ առկա է երկու տարբեր ատոմ կամ ատոմային խումբ: Եթե նույն ատոմները կամ ատոմային խմբերը π-կապի հարթության միևնույն կողմում են, ապա դա իզոմերիայի ցիս-ձևն է, եթե տեղակալիչները π-կապի հարթության տարբեր կողմերում են, ապա դա տրանս-ձևն է:
Ցիս- և տրանս- իզոմերները տարբերվում են էներգիայով: Փորձով որոշվել է, որ տրանս- իզոմերն ավելի կայուն է քան ցիսը:
Ցիս- և տրանս- իզոմերիա նկատվում է, օրինակ՝ բութեն-2-ի դեպքում.
Ալկանները միջդասային իզոմերներ են համապատասխան ցիկլոալկանների հետ, երկու դասի ածխաջրածիններն էլ ունեն CnH2n ընդհանուր բանաձևը.
Комментариев нет:
Отправить комментарий