среда, 6 марта 2019 г.

Հայոց լեզու

https://www.youtube.com/watch?v=A_sLVZFw6V0
Եղիշե Չարենց
requiem aeternam
Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած…
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան —
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, —
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն…
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար —
Դարձած մոխիր կենսաբեր,
Դարձած ավյուն, դարձած քար։ —
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն —
Եվ հայրենի՜ դարձած հող…

Комментариев нет:

Отправить комментарий