Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Ցեղասպանության իրագործման կառուցակարգը
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունա¬կում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
Բրեստ Լիտովսկու պայմանագիր
Կան պատմական իրադարձություններ, որոնց հայությունն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդել են հայ ժողովրդի ճակատագրի վրա: Նման իրադարձությունների շարքը կարելի է դասել 1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը: Այդ պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի թագավորության միջև: Պայմանագիրը կնքվել է իրավահավասար հինգ լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, թուրքերեն, բուլղարերեն: Ճիշտ է, պայմանագրում հանդես է գալիս հինգ պետություն, սակայն այն համարվում է երկկողմ, քանզի իրավական առումով կնքված է Խորհրդային Ռուսաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում որպես դաշնակիցներ հանդես եկող Առանցքի երկրների (Քառյակ դաշինք) միջև: Սույն պայմանագրով Խորհրդային Ռուսաստանն իրեն պարտված էր ճանաչում պատերազմում և դուրս էր գալիս պատերազմից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն առաջին հերթին խայտառակ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի համար: Դա բոլշևիկյան իշխանությունների իրականացրած առաջին մեծ հարվածն էր Ռուսաստանին և ոչ միայն Ռուսաստանին: Գրավելով իշխանությունը՝ բոլշևիկներն անմիջապես ցույց տվեցին, որ իրենց համար չկան սրբություններ ու սահմաններ: Նրանք պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ հանուն իշխանության պահպանման և ամրապնդման: Առաջին համաշխարհային պատերազմում, մինչև 1917 թվականի գարունը, Ռուսաստանը հաղթում էր թե՛ Արևմտյան, թե՛ Կովկասյան ճակատներում: Ռուսական զորքերը արևմուտքում և Բալկաններում գերակա դիրքեր ունեին թշնամիների նկատմամբ, իսկ Կովկասյան ռազմաճակատում, աջակից ունենալով հայությանը, գրավել էին ողջ Արևմտյան Հայաստանը: Սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակեց, և Ժամանակավոր կառավարությունը երկրի ներքին խնդիրներին անդրադառնալու համար ստիպված էր զինադադար խնդրել: Իսկ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկները գրավեցին իշխանությունն ու ստանձնեցին հսկայական երկրի միանձնյա կառավարումը: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Լենինի կառավարությունը պատրաստ էր մեծ զիջումների և անպատիվ խաղաղության գնով բոլոր ուժերն ուղղել Ռուսաստանի ներքին խնդիրների լուծմանը և քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակն ապահովելուն: Արդեն 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկում, իր նախկին դաշնակիցներից անջատ, բանակցություններ սկսեց Առանցքի երկրների հետ: Ռուսներն իրենք էին խաղաղության դիմաց հողեր առաջարկում նախկին թշնամիներին՝ պատրաստ մեծ զոհողությունների գնով ապահովել այնքան բաղձալի խաղաղությունը՝ Ռուսաստանում բոլշևիկյան իշխանության հաստատման ու ամրապնդման համար: Լենինի լիազորությամբ բոլշևիկների կողմից բանակցությունները վարում էր ազգությամբ հրեա դիվանագետ Իոֆֆեն: Պայմանագրի՝ Գերմանիայի կողմից առաջ քաշած նախագծով Մերձբալթիկան և Լեհաստանն անցնում էին Գերմանիային: Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել ևս մեկ նման դեպք, երբ պատերազմում պարտված ու ջախջախված երկիրը (Գերմանիան), ուղղակի բախտի բերմամբ, մեծ ձեռքբերումներ է ունենում և պատերազմից դուրս գալիս որպես հաղթող երկիր: Օգտվելով Ռուսաստանի թուլությունից՝ բանակցությունների ժամանակ Քառյակ միության երկրներն ավելի մեծ պահանջներ դրեցին Ռուսաստանի առջև, ինչը կատարելուց բոլշևիկները հրաժարվեցին, այնուամենայնիվ, հետ քաշեցին զորքերը այն բնագծերը, որոնք պատրաստ էին զիջել: Սակայն դա դաշնակիցներին չխանգարեց փետրվար ամսին ողջ ճակատով դարձյալ հարձակման անցնել, ինչը ստիպեց Ռուսաստանին հաշտության պայմանագիրը ստորագրել Գերմանիայի պահանջներին համապատասխան: Փետրվարի 22-ին կնքվեց զինադադար և Ռուսաստանին տրվեց 48 ժամ վերջնագիրը ստորագրելու համար: Ի վերջո, Ռուսաստանը տեղի տվեց, և Պետերբուրգից Բրեստ մեկնեց բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ հրեա Սոկոլնիկովը՝ ստորագրելու Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվեց մարտի 3-ին և Ռուսաստանի կողմից վավերացվեց մարտի 8-ին՝ ՌԿ(բ)Կ 7-րդ համագումարում: Ռուսաստանը ոչ միայն հսկայական տարածքներ էր զիջում արևմուտքում, այլև պարտավորվում էր Թուրքիային վերադարձնել Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված հայկական հողերը: Ավելին, Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնում թուրքերին վերադարձնել նաև 1878 թվականին Ադրիանապոլսի և Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին կցված Կարսի, Արդահանի շրջանները: Ի դեպ, Բրեստ-Լիտովսկի պայմանագրում Հայկական հարցին վերաբերում է 4-րդ հոդվածը: Ուշագրավ է, որ Կարսի և Արդահանի շրջանները Թուրքիային հանձնելու պահանջը ներկայացրին ոչ թե Թուրքիայի, այլ Գերմանիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրեց շուրջ 1 միլիոն քկմ տարածք, իր բնակչության շուրջ կեսը, նախկին ռուսական կայսրության տնտեսական հզորությունների երրորդ մասը: Սակայն Ռուսաստանի նվաստացումները Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ չավարտվեցին: 1918 թվականի օգոստոսին Բեռլինում կնքված համաձայնագրով բոլշևիկները պարտավորվեցին Գերմանիային վճարել հսկայական՝ 6 միլիոն մարկ ռազմատուգանք: Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը ողբերգություն էր ոչ միայն Ռուսաստանի, այլև շատ ուրիշ ազգերի, հատկապես՝ հայերի համար: Հայությունը, որ այս պատերազմի հետ շատ մեծ հույսեր էր կապում և իր ազգային իղձերի իրականացումը տեսնում էր Ռուսաստանի հետ, հասկացավ, որ հերթական անգամ դավաճան ռուսների լարած թակարդում է հայտնվել: Միաժամանակ Անդրկովկասում ձևավորվել էր առանձին իշխանություն՝ Անդրկովկասյան Սեյմը, որը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրի՝ հայկական հողերի մասին հոդվածները: Այդ հոդվածները քննարկելու համար Տրապիզոնում Սեյմի ներկայացուցիչները (Չխենկելի, իսկ հայկական կողմից՝ Ա.Խատիսյան, Հովհ.Քաջազնունի) մարտի 17-ին առանձին բանակցություններ սկսեցին Թուրքիայի հետ: Թուրքերը պահանջում էին Անդրկովկասի անկախությունը Ռուսաստանից, Կարսի և Արդահանի մարզերի հանձնումը, ինչպես նաև հրաժարվում էին հայկական ցանկացած ինքնավարության նախագծից, թեկուզ՝ Թուրքիայի կազմում: Չխենկելին, ունենալով արտակարգ լիազորություններ, պատրաստակամություն հայտնեց բավարարել թուրքերի բոլոր պահանջները: Ապրիլի 9-ին Անդրկովկասն անկախ հռչակվեց: Սակայն դրանով բանակցություններն ավարտվեցին, քանի որ Սեյմի հայ պատվիրակությունը հրաժարվեց ընդունել թուրքական պահանջները: Այս խայտառակ պայմանագրի գործածությունը, բարեբախտաբար, կանխվեց ռազմաճակատում Անտանտի երկրների զորքերի հաջողությունների շնորհիվ: Նախ՝ 1918 թվականի նոյեմբերի 18-ին, Գերմանիայում հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում նոյեմբերի 13-ին Բրեստ-Լիտովսկի հաշտությունը չեղյալ հայտարարվեց, առհասարակ Գերմանիան, իրեն պարտված ճանաչելով, դուրս եկավ պատերազմից: Իսկ Օսմանյան Թուրքիան, իրեն պարտված ճանաչեց պատերազմում և 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրեց Մուդրուսի հաշտության պայմանագիրը, որով հրաժարվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրից:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий