среда, 4 апреля 2018 г.

Էկոլոգիա

                                              Ավտոմեքենանաերի գերեզման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում: Հետեւանքները պարզ է` նախ եւ առաջ ախտոտվում է օդը՝ դառնալով տարբեր հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի առաջացման պատճառ: Որոշ ժամանակ առաջ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, քննարկել իրավիճակը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որը մշակում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Բայց մյուս կողմից նկատենք` մեր քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել: Այնպես որ, հայտնվել ենք երկու քարի արանքում»:

Комментариев нет:

Отправить комментарий