среда, 31 января 2018 г.

Փիլիսոփայություն

Ֆլեգմատիկները գտնվում են հոգեբական ակտիվության ամենացածր գոտում: Նրանք դժվար են կարողանում անցնել մի գործողությունից մյուսին և դժվար են հարմարվում նոր միջավայրին: Նրանց մոտ գերակշռում է հանգիստ և հստակ տրամադրությունը: Հազվադեպ են դուրս գալիս իրենց ափերից,  նրանց հատկանշական է հանգստությունը, համբերատարությունը, թմրածությունը, շրջապատում՝ պասիվությունը և ալարկոտությունը:

Խոլերիկներին կարելի է բնութագրել ինչպես արագաշարժ, գործին հատուկ ուշադրությամբ վերաբերվող, դժվարություններ հաղթահարող, բայց միևնույն ժամանակ անհավասարակշռված, շատ հաճախ բուռն էմոցիոնալ պոռթկումներ ունեցող և հաճախակի տրամադրության կտրուկ փոփոխություններ ունեցողի:
Խոլերիկների զգացմունքները  վառ արտահայտվում է խոսքի, ժեստերի և հայացքի միջոցով:

Մելանխոլիկները իրենց վարքի մեջ արտահայտում են վախ, անհանգստություն, ցածր հանդուրժողականություն: Անիմաստ առիթը նրանց մոտ կարող է առաջացնել տխրություն և անգամ արցունքներ: Անվստահ են, անգամ փոքր դժվարությունից կարող են հանձնվել: Մելանխոլիկներին վախեցնում է նոր շրջապատը, նոր մարդիկ: Նրանք  կորցնում են իրենց և վախենում նոր մարդկանց հետ կապեր հաստատել:

Սանգվինիկների  մոտ հատկանշական է բարձր հոգեբանական ակտիվությունը, էներգետիկ լինելը, արագ և առողջ շարժը, բազմազանությունը, արագ և վարժ խոսելաձևը: Սանգվինիկները հեշտ և արագ հայտնվում են ինչ-որ իրադարձության մեջ, ինչպես նաև շփվող են: Նրանց էմոցիաները դրական են, զգացմունքները  հայտնվում և նույն կերպ էլ փոխարինվում են նորով, նրանց բնորոշ է արտահայտչականությունը, սակայն միևնույն ժամանակ նրանք անկայուն մարդիկ են:
Ուսումնասիրելով այս ամենը ես հասկացա, որ պատկանում եմ խոլերիկ դասին, իսկ դու՞ք:

Комментариев нет:

Отправить комментарий