ՍԱՏԱՆԻԶՄ
Սատանիզմի պատմությունը
Սատանիզմի մեջ Սատանայի կերպարը որպես ազատության և հզորության կերպար է ներկայացվում: Սատանիզմը, համաձայն որոշ հեղինակների, առաջացել է հին Իրաքում: Խմբակային երկրպագություններ Սատանային հետապնդվել են Եվրոպայում միջնադարում: Պատմաբանները վկայում են, որ Լյուդովիկոս 14 ի օրոք թագավորական պալատում եղել է պաշտանմունք Սատանայի նկատմամբ:Սատանիստների միայն մի մասն է երկրպագում խավարը և չարը: Մյուսների համար Սատանան համարվում է դրական, կամ նույնիսկ լուսավոր սիմվոլ` ազատության և բնության: Տվյալ պահին գոյություն ունեն սատանիզմի մի քանի տեսակներ: Ամենատարածվածը 21 րդ դարում համարվում է Լավեայի սատանիզմը, որը ներկայացնում է Սատանային միայն որպես դրական սիմվոլ բնության և ազատության: Սատանայի կերպարը սկիզբ է առել հին հեթանոսությունից: Հեթանոսը ոչ միայն հավատում էր չար ոգու գոյությանը, այլ նաև ծառայում էր նրան:
Սատանայական սիմվոլներ
1.
Շրջված պենտագրամմա` 5 ճառագայթանի աստղ, որի 2 ճառագայթները ուղված են դեպի վեր: Այն 19 դարի սատանայականան սիմվոլ է համարվում:
2.
Բաֆոմետի կնիքը` սատանայական եկեղեցու պաշտոնական սիմվոլն է: Այն շրջված պենտագրամմա է, որի մեջ նկարված է այծի գլուխ: Պենտագրամմայի շուրջը` օղակի մեջ, աստղի ամեն ճառագայթի մոտ գրված է Լավեայի (երկգլխանի օձ) անունը:
3. Հրեշի համարը` 666
4.
Շրջած խաչ` այն չունի մեծ նշանակություն: Ըստ լեգենդի` շրջված խաչի վրա են խաչել Պետրոս առաքյալին, որովհետև նա չէր համարում իրեն արժանի մահանալ Քրիստոսի նման:
5.
Երկգլխանի օձ` նշանակում է 2 տեսակի իշխանություն, կրոնական և աշխարհիկ
6. Այծ
7. Այծի պոզ` այն այժմյան Սատանայի սիմվոլն է, ի սկզբանե ընկալվել է որպես աստվածության և պտղաբերության սիմվոլ:
666
Սա մի թիվ է, որը նշված է Աստվածաշնչում որի տակ թաքնված է ապակալիպսեսյան հրեշի անունը, որը Սատանայի նշանակված անձն է:
Այստեղ է իմաստությունը: Ով ունի միտք, թող հաշվի հրեշի համարը, քանզի այդ թիվը մարդկային է: Նրա համարն է 666:
Շատ ժամանակ սխալ է արվում: 666 թիվը բաժանվում է 3 հատ 6 թվի, սակայն չի կարելի այդպես անել: Հրեշի համարը բաղկացած է 3 բառից` վեց հարյուր վաթսունվեց:
Հնում տառերը նշանակում էին թվերով, այդ պատճառով էլ շատերը կարծում են, որ 666 թիվը հնարավոր է ինչ որ մեկի անուն կամ բառ լինի` Ներոն Կայսր, Դոմիցիան: 20 րդ դարում գիտնական Շտաուփեռը ասաց, որ 666 ի տակ թաքնված է իմպերատոր Դոմիցիանի անունը:
06.06.06
2006 թվականի հունիսի 6 ին աշխարհի տարբեր մասերում տեղի են ունեցել մի քանի արտակարգ պատահարներ:
Դժոնի Մուռը նկարահանեց << Omen 666 >> ֆիլմը, և այն դուրս եկավ 06.06.06 ամսաթվով:
Հոլանդիայում ամբողջ օրը մարդիկ աղոթել են, որպեսզի չարը չհաղթի:
Այդ որը սատանայական եկեղեցին նշեց 40 ամյակը նրա ստեղծման օրից, բայց Պիտեռ Գիլմոռը ասաց, որ այդ օրը ոչ մի նշանակություն չունի, ուղակի ընտրված էր նրա համար, որ ծաղրեն մարդկանց նախապաշարմունքները:
Սինգապուրում 3 անգամ ավելի շատ ամուսնություններ են գրանցվել քան սովորականում, որովհետև 6 թիվը այնտեղ հաջողակ թիվ է համարվում:
Սատանիզմի հոգեբանությունը
Լիարժեք կյանք հոգևոր երազանքների փոխարեն
Ձգտում ինքնաճանաչմանը, ինքնախաբեության փոխարեն
Վրեժ` մյուս այտը դեմ տալու փոխարեն
Պատասխանատվություն արարքների և դրանց հետևանքների համար
9 սատանայական պատվիրանները
- Սատանան ներկայացվում է որպես հանդուրժողականություն, այլ ոչ թե լարվածություն:
- Սատանան ներկայացվում է որպես կենսական էություն անիրականանալի երազանքների փոխարեն:
- Սատանան ներկայացվում է որպես ձեռք չտված իմաստություն ինքնախաբեության փոխարեն:
- Սատանան ներկայացվում է որպես ներողամտություն նրանց հանդեպ, ով արժանի է, ոչ թե ծախսած սեր անարժանների վրա:
- Սատանան ներկայացվում է որպես վրեժ, այլ ոչ թե հարվածից հետո մյուս այտն է դեմ տալիս:
- Սատանան ներկայացվում է որպես պատասխանատվություն պատասխանատուների համար, այլ ոչ թե մաստակցություն հոգու վամպիրներին:
- Սատանան ներկայացնում է մարդուն որպես ընդհամենը կենդանի, հազվադեպ ավելի լավը, և հաճախ ավելի վատը, քան նրանք, ովքեր քայլում են չորս թաթերի վրա:Կենդանի, որը իր հոգևոր, աստվածային և ինտելեկտուալ զարգացման ընթացքում դարձել է ամենավտանգավորը բոլոր կենդանիներից:
- Սատանան ներկայացվում է որպես այսպես կոչված մեղքերը, քանզի դրանք տանում են դեպի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բավարարվածության:
- Սատանան միշտ եղել է եկեղեցու լավագույն ընկերը, աջակցել նրա բիզնեսին այդ տարներին:
Սատանայական 9 մեղքերը
- Հիմարություն
- Պրետենցիոնիզմ
- Սոլիսիզմ
- Ինքնախաբեություն
- Խմբակային կոնֆորցիզմ
- Լայն հայացքների բացակայություն
- Սերունդների փորձի չիմացություն
- Անարդյունավետ հպարտություն
- Գեղագիտական սկզբի բացակայություն
Комментариев нет:
Отправить комментарий