Չափից շատ երեխաներ
Տղամարդն ու կինը շատ գոհ էին իրենց երիտասարդ ծառայից. ազնիվ,,
կոկիկ, կրթված և շատ հաճելի, շփվող անձնավորություն:
Երկու տարի անց ծառան հղիացավ, բայց ընտանիքում նրան այնքան էին
սիրում,
որ որոշեցին թողնել նրան և երեխային իրենց մոտ:
Երկու տարուց ծառան նորից երեխա ունեցավ, ամուսինները նորից ոչինչ
չասացին նրան և օգնեցին երեխաներին դաստիարակել:
Մեկ տարի անց ծառան եռյակ ծնեց, բայց դրա հետ էլ ամուսինները
համակերպվեցին:
Բայց մի անգամ ծառան գնաց նրանց մոտ վերջնահաշվարկ խնդրելու:
-Բայց ինչո՞ւ ես դու գնում մեր մոտից,ինչո՞վ ենք մենք քեզ նեղացրել,-տխրեցին
բարի տերերը:
-Հասկանո՞ւմ եք,-կտրուկ պատասխանեց ծառան,-վերջին ժամանակներս այս
տանը, որտեղ այսքան փոքր երեխա կա, ապրելն անհնարին է դարձել:Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_8994
Комментариев нет:
Отправить комментарий