среда, 13 сентября 2017 г.

Էկոլոգիա

                                 Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Երկրի ջրային պաշարների մոտ 97.4 %-ը կազմում են համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման պիտանի չեն: Մնացած 2.6 % ջրի շուրջ երեք քառորդը արտահայտված է սառույցներով: Այսպիսով, քաղցրահամ ջրի պաշարը մոլորակի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բաշխվի: Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 19.733 մլրդ խմ, որից 17.6 մլրդ խմ տեղումների տեսքով, իսկ 1.2 մլրդ խմ կազմում են ստորգետնյա ջրերը և 0.94 մլրդ խմ ներհոսող ջրերը և, հետևաբար անհրաժեշտ է, որ գիտակցական մոտեցումը և ջրային պաշարների պետական կառավարումը լինի բավարար հարթության վրա: Խմելու ջրի ֆիզիկական հատկությունները կասկած չպետք է հարուցեն մաքրության տեսակետից. պետք է լինի պարզ, անգույն, անհամ, անհոտ և 6-13 աստիճանի պայմաններում:
Խմելու համար գործածվող ջրամատակարարման աղբյուրը պետք է հեռու լինի աղտոտման հավանական վայրերից, իսկ ջրի մեջ լուծված հանքային և օրգանական նյութերը թույլատրելի նորմաներից ավել չեն կարող գերազանցել: Պակաս կարեւորություն չունեն նաև ջրում պարոնակվող քիմիական բաղադրիչները` կալցիումը, մագնեզիումը և յոդը: Դրանք նպաստում են մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը, իսկ որոշ տարրերի ավելցուկը կարող է բացասական ազդեցություն գործել: Օրինակ, մագնեզիումի ավելցուկը հանգեցնում է քնկոտության, իսկ պակասը` սրտամկանի ինֆարկտի :
Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում մարդկության համար չափազանց կարեւոր այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Ըստ «Ուորլդուոտչ» հետազոտական կազմակերպության տվյալների, ամեն տարի մոլորակի ընդերքի ջրավազանը զրկվում է 160 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջրից: Այդ ծավալը չի լրացվում ջրի շրջանառության ընթացքում, որը տեւում է 2 մլն տարի: Արաբական տարածաշրջանում արդեն ստեղծված է ընդերքի ջրի պաշտպանության միջկառավարական ցանց:
Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի եւ ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եւ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:
                         Իմ կարծիքը
Ջրային ռեսուրսների պահպանումը յուրաքանչյուր պետության գերակայությունն է, ուստի հարկավոր է ստեղծել և ամրապնդել տեխնիկական հնարավորություններ, կիրառել նոր մեթոդներ ջրի աղտոտման դեմ, վերահսկել այն ջրային ավազանները, որտեղ կարող են թափվել թունավոր նյութեր ու թափոններ:

Комментариев нет:

Отправить комментарий