Սելեկցիա
Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով:
Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։
Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։
Комментариев нет:
Отправить комментарий