пятница, 13 января 2017 г.

Քիմիա

                      Թունավոր սնկերը 

Ամենաթունավոր սնկերը (լուսանկարներ)
Շատերի համար սնկերն իրենց սննդակարգի անբաժանելի մասն են կազմում: Դրանք ինչքան էլ օգտակար են, սակայն կան սնկերի տեսակներ, որոնք նույնիսկ մահացու վտանգավոր է: Ահա դրանցից մի քանիսը:
Մահաբեր «կանոցիբե»
Այս սունկն ունի կոնաձև գլխարկ: Այս տեսակի սունկն աճում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում: Բացի նրանից, որ սնկի մեջ կան վտանգավոր միկոտոքսիններ, այն վտանգավոր է նաև նրանով, որ հեշտ է շփոթել նմանատիպ ուտելի սնկերի հետ:

Դժգույն ճանճասպան
Սա մեծ գեղեցիկ սունկ է, որը լայն տարածված է Եվրոպայում և Ասիայում: Այն հաճախ շփոթում են սպիտակ սնկի հետ: Հատկապես թունավոր է սնկի գլուխը: Դժգույն ճանճասպանը վտանգավոր է նաև նրանով, որ աճում է ուտելի սնկերի կողքին, և կարող է իր թույնը տարածել:

«Գալերինա»
Առաջին հայացքից գեղեցիկ և անվնաս այս սունկը իրականում թունավոր է ու մահացու վտանգավոր: Այն պարունակում է ա-ամանիտին թույներ, որի «շնորհիվ» արագ ոչնչացնում է լյարդի, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի բջիջները:

Մորկեղասունկ
Մահացու վտանգավոր մորկեղասունկը հաճախ անվանում են շուրթերի սունկ: Նրա գլխարկը հիշեցնում է գլխուղեղի: Նա շատ նման է ուտելի մորկեղասունկին: Դա իր հերթին ունենում է վատ հետևանքեր` փսխում, գլխապտույտ, փորլուծություն, նույնիսկ մահ:

Գարշահոտ ճանճասպան
Սպիտակ օվալաձև սունկը աշխարհում ամենատարածված թունավոր սնկերից է: Այն պարունակում է ամատոքսիններ, որոնք հանգեցնում են մահվան: 
 Աշխարհում շատ թունավոր սնկեր կան, զգույշ եղեք:



Комментариев нет:

Отправить комментарий