Ձմեռ՝ տարվա հրաշալի եղանակ: Երբ շուրջբոլորը հայտնվում է սպիտակ
ծածկոցի տակ... Ավելի հաճելի բան քան սառը
և մաքուր
օդն է, չկա երևի: Իսկ եթե տունն էլ տաք ու հաճելի է, ամեն ինչ վերածվում է իսկական հեքիաթի:
Հին տարին արդեն պատմություն է դառնում: Եվ որպես նոր տարվա ակորդ՝ գալիս է Նոր տարին: Ինչպես և ամեն տարի, հետադարձ հայացք նետելով անցնող տարուն, փորձում ես գնահատել ձեռքբերումները, գոհունակությամբ հիշել հաջողություններն ու վերլուծել ձախողումները: Ինչպիսին կլինի կամ ինչ կբերի գալիք տարին, չգիտենք…բայց մի բան հաստատ գիտենք, ինչպես որ դիմավորես այնպես էլ այն կանցնի: Թող այս նոր տարում բարին թևածի, և մեր սրտերում սերը առկայծի: Թող որ այս տարի մարդիկ չտխրեն, այլ միայն ուրախ ժպտան ու սիրեն: Թող որ այս տարի սիրով արբենան, պատերազմները իսպառ մոռանան: Կապույտ երկնքի տակ մեր բույնը հյուսենք, հոգսերը մոռանանք, կյանքով զմայլվենք: Ինչպես և ամեն տարի, նոր երազներով են լցվում մեր հոգիները ու իրավամբ մեծ հույսով սպասում ենք հրաշքների՝ կապելով դրանք Ամանորի լուսավոր հեքիաթի հետ: Դե ինչ, մուտքդ բարի լինի
2017թվական:
Комментариев нет:
Отправить комментарий