понедельник, 7 ноября 2016 г.

Գրականություն

Նոյեմբերի 21-27
Լրացուցիչ աշխատանք
Կարդա՛  ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» պատմվածքը:
Կարծիքդ գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրո՛ւ՝  վերաբերմունք արտահայտելով:  


Մանուկ հասակում Վ.Սարոյանը եղել է որբանոցում:Նա հորից զրկված լինելով հավատացել է, որ Ս.Ծննդյան տոներին կաղանդ պապը կարող է նվիրել իրեն այն ամենը ինչ ինքը ցանկանա,բայց խորը հիասթափությյուն է ապրել:<<Բան ունեմ ասելու>> ստեղծագործության մեջ նա խորհուրդ է տալիս շատ բան չպահանջել ,
չէ որ ցերեկ ունեք դպրոց գնալու ,խաղի համար, և գիշեր ունեք տուն գնալու ,քնելու,
հանգստանալու համար և նա կոչ է անում ձմեռ պապին որպեսզի նա քաջալերի
երեխաներին, որոնք հույս են դնում ու սպասում են նրա գալուն:Նա ասում է որ
ամեն մեկը կարող է երջանիկ լինել եթե տա ինչ որ բան նրան ով դրա կարիքն ավելի
շատ ունի:



 Վիլիամ Սարոյան                                    
Картинки по запросу վիլիամ սարոյան պատմվածքներ    Բան ունեմ ասելու
Հայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական›› այս պիեսը, որ «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համար, ունի իր «պատմությունը»:  Վ. Սարոյանի դուստրը` Լյուսին, պատմում է. «Նա  (Սարոյանը) գտնվելիս է եղել որբանոցում` երեք տարեկան. որբանոցի ամենափոքրիկ երեխան: Ս. Ծնունդն է մոտենում, առաջին Ս. Ծնունդը, որ մնալու էր նրա հիշողության մեջ, որովհետև իր ընտանիքում տիկին Թագուհու հետ  անցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջ: Ներս են բերում Կաղանդ պապիկին, որպեսզի խոսի երեխաների հետ, իմանա նրանց ցանկությունը,  թե ով ինչ նվեր է ուզում ստանալ: Հերթը հասնում է հորս:  …Պապիկը հարցնում է. «Ասա´` ինչ ես ուզում, Ուիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանը: Նա  ասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավ, տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում է, որ Ս. Ծննդյան օրը հայրը կհայտնվի: Անընդհատ մտածում է, թե դա ինչպես է լինելու: Երկար է մտածում: Վերջապես գալիս է Ս. Ծնունդը, բոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթ: Մի տուփ էլ մեկնում են հորս  և ասում. «Սա քո նվերն է, Ուիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանում, որ հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցից: Նա  պատրանքաթափ էր եղել: Այլևս չէր հավատում Ս. Ծննդյան տոնական արարողություններին»:
«Ամենազոր» Կաղանդ պապի «անզորությունը›› սպիավոր հիշողություն թողեց  Սարոյանի մեջ, իսկ 1940թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին նման իսկական մի դեպք առիթ տվեց 32-ամյա դրամատուրգին գրելու  «Բան ունեմ ասելու» կարճ պիեսը: Ռադիոյով հեռարձակում են աղքատ երեխաների համար կազմակերպած Ս. Ծննդյան երեկոն: Սարոյանը, ով ինչ-որ բան էր գրում, ակամա  գցում է գրիչը և սկսում է ունկնդրել:  «Այն, ինչ լսեցի…, -գրում է նա, – հիվանդացրեց ինձ…  Ինձ բան չէր մնում անելու, քան գրել. այդպես էլ արեցի: Սկսեցի գրել հենց այն րոպեից, երբ ավարտվեց հաղորդումը, գրել ճիշտ  այնպես, ինչպես լսել էի: …Մնացած մասն էլ այն  է, ինչ ես   հույս  ունեի   լսել, բայց   չլսեցի»:
«Մնացած մասը» ասելով` Սարոյանը նկատի ուներ այն, ինչ ասվում է պիեսը եզրափակող Երիտասարդի մենախոսության մեջ:  1941թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին  այս թատերախաղը հեռարձակվեց  CBS-ով:

Փորձե՛ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ,  թե որքան եք ուզում կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք,  որովհետև դուք տեսաք  ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց այն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձե՛ք չափից շատ բան չուզել, փորձե՛ք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար, չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմե՛ռ պապ, նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծել, թե դու պատրաստվում ես տալու իրենց  ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Փորձի՛ր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  այն ամենից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ այն, ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, այդ  դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմե՛ռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն,  որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն…   Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ`  ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   «ինչ-որ բաներ»    տալ. «ինչ-որ բաները» կարելի է գնել,  բայց այն  լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք  այնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:
Հիմա  դառնամ ձեզ, սիրելինե՛րս: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան այն,  որ  ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան,  քան այն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ:  Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ,  որքան այն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ  կստանաք: Սպասե´ք, սիրելինե´րս: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ այն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար, ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել այդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն այն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը:
Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  այդ   մեծ  գործն  այսօրվանից:                                              



   Սեբաստացու օրեր
  • ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրե՛ք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. Սեբաստիայում:Նա շատ է կրթվել և հետագայում բացել է դպրոց, որը ինքը անվանել է համալսարան:Նա նաև հիմնադրել է եկեղեցի:Մատենադարան է հիմնել և հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք:Մեր կրթահամալիրը Մխիթար Սեբաստացու անունով է կոչվել:
  • Կարդացե՛ք, ծանոթացե՛ք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ես կարդացի Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը:
  • Ծանոթացե՛ք, ուսումնասիրե՛ք, գրավոր եզրակացություն-հետևություն արե՛ք:
  • Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
    Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
    Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի` ԱգաթանգեղոսիՓավստոս ԲուզանդիՄովսես Խորենացու, ԿորյունիԵզնիկ ԿողբացուԵղիշեիՂազար ՓարպեցուՀովհան ՄանդակունուԳրիգոր ՆարեկացուՆերսես Շնորհալու և այլոց երկերը։
  • Ուսումնասիրեք Մխիթարյան միաբանությանկայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:
  • Համառոտ նկարագրի՛ր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը
  • Ես շատ հետաքրքիր աշխատանք կատարեցի:Այս աշխատանքի սկզբում ես գրեթե ոչինչ չգիտեի մխիթար սեբաստացու մասին:Բայց այս աշխատանքը ինձ օգնեց ավելի լավ իմանալ Մխիթար Սեբաստացու և նրա արած գործերի մասին:ԵՍ շատ ոգևորված էի անում այս աշխատանքը :


Նոյեմբերի 14-20
Մխիթար Սեբաստացի-ուսումնական փաթեթ
Ծանոթացե՛ք ուսումնական փաթեթին.
  • ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրե՛ք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
  • Կարդացե՛ք, ծանոթացե՛ք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ծանոթացե՛ք, ուսումնասիրե՛ք, գրավոր եզրակացություն-հետևություն արե՛ք:
  • Ուսումնասիրեք Մխիթարյան միաբանությանկայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:
  • Համառոտ նկարագրի՛ր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը:






Նոյեմբերի 1-11
Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ
Անգիր  սովորել 2 բանաստեղծություն
  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:

  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Դուման-մառախուղ
    Զառ-ոսկեթել գործվածք
    Զուլում-աղետ
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ռիալտոյի կամուրջը Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
    Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։
  • Ռավեննա ,քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ 
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Ինձ ամենաշատը դուր եկավ մի մրահոն աղջիկ տեսա բանաստեղծությունը:
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Թարգմանական աշխատանք- Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?
Գործնական քերականություն

Գործնական քերականություն
Ավետիք Իսահակյան
                                                   

Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…                                                        





  Լիլիթը (Ավետիք Իսահակյան)
Երկինքն ու երկիրը, բոլոր կենդանիներն ու բույսերը մեկ խոսքով ստեղծելուց հետո՝ Աստված առնում է հողից մի կտոր և նրանից մարդ ստեղծում։ Բնակեցնում է Եդեմում։ Նորաստեղծ Ադամը հիանում էաստծու հրաշալիքների վրա, դիտումանասուններինթռչուններին ևբույսերինզարմանում և փառաբանում մեծ վարպետի անունը։ Բայց միայնակ ձանձրանում է: Աստված կրակի ճախրող բոցերից ստեղծում է Ադամի անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Ադամը զգում էոր իր սիրտը կապված է Լիլիթին, իսկ Լիլիթը հիանում է իր չքնաղ պատկերով և Ադամի վրա ուշք չի դարձնում: Ադամը զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով փորձում է շահել Լիլիթի ու շադրությունը, սակայն զուր:
Լիլիթը ծաղրում է հողից ստեղծված Ադամին, իսկ իրեն՝ հրեղեն էակին ավելի բարձր է դասում: Լիլիթին հրապուրիչ է թվում օձի վետվետունգալարունմարմինը՝ ողորկսուր և նետվող։ Նրան այնպես է թվումթե այն թափանցեց իրմարմնի միջով։ Լիլիթին հետաքրքրում է, թե ինչ կա դրախտից այն կողմ, երկրիվրա։ Իմանալով, որ դա Սատանան է, տարվում է նրան տեսնելու մտքով: Լիլիթի անտարբերությունից խոցված Ադամը գանգատվում է Աստծուն: Աստվածհանգստացնելով Ադամին՝ ճանապարհ է դնում։ Հրեշտակներին պատվիրում է իր մոտ բերել անհնազանդ Լիլիթին և խստագույնս կարգադրում է նրան հնազանդ լինել իր ամուսնուն:
Սակայն չդիմանալով Ադամի գուրգուրանքին, Լիլիթը փախչում է նրանից: Ադամը որոնում է նրան և տեսնում է Սատանայի պարանոցից կախ ընկած ՝տարփաբույր մեկոններով վարսերը պսակված։ Լիլիթ համբուրում է Սատանայի շրթները։ Եվ ծիծաղում են միասին գոհ ու երջանիկ։
Աստված թմրություն է բերում Ադամի վրա և նրա կողից ստեղծում է նոր ընկեր՝Եվայինոր իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամինկարողանա սիրելմիայն նրան և մխիթարել։ Եվան հնազանդ է լինում Ադամին, սակայն Ադամը՝նստած Եվայի կողքիներբ լսում է վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթիշունչն է առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն է զգում և սոխակներիերգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։ Երբ Եվան գգվում է Ադամին և իր սև մազերովծածկում է Ադամի դեմքըԱդամ տեսնում է Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն:«Եվա» են հնչում նրա շրթներըսակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։

Եվ երբ ճիգ է անում Լիլիթին մոռանալուգրկում է հավատարիմ Եվային,կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին է սեղմած տեսնումիր կրծքինԼիլիթին համբուրումԼիլիթին զգումմիայն Լիլիթին... 


                                                 Սաադիի Վերջին գարունը
Երջանկության և տխրության բանաստեղծ Սաադին բոլորել է իր կյանքի հարյուրերորդ տարին։ Առավոտ շատ վաղ զարթնում է, իջնում պարտեզը, նորից լսելու բլբուլների երգը և տեսնելու գարնան հրաշքը։ Նայում է ՇիրազիդաշտինՆստում է ծաղկած հասմիկի տակՍպահանի գորգի վրա:  Թեև շատ էծերացել Սաադինսակայն նրա հոգին տեսնում է ու լսում աշխարհի չքնաղիրերն ու ձևերըերգերն ու լռությունը անհայտ ոլորտներիորովհետև զրույց էրանում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին - Զմրուխտ թռչունըորն իրհավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթինաստղերի մեջ
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերըոր մրմնջում են իրերը։Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան ևսիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։ Ականջըբլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմիր վարդերի մեջ սուզած՝ Սաադինտեսնում է աշխարհն իր հոգու մեջինչպես երազի մեջ մի երազի։ Նրա աչքերի առաջ անցնում են Հինդու երկիրը, փղերը, Դեհլիի ոսկեդիպակ ապարանքներիմեջ սիգաճեմ աղջիկներըՄսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտծովերի ծփան բյուրեղը, Դամասկոսի թավիշ աղջիկները… Մտածում է, որ իր կյանքը անցավ մի գիշերվա երազի պես: Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օրզարմացածկարծեսաոաջին անգամ է տեսել։ Եվ տեսանողի հոգովնախազգում է Սաադինոր սա իր ապրած վերջին  գարունն է։ Ներս է մտնումՆազիաթը՝ Սաադիի սիրած շիրազուհինոր միշտ այցի էր գալիս ծերունիբանաստեղծին։ Սաադին սիրում է նրան իր անթառամ սրտի երիտասարդավյունովև ոսկի բառերով քանդակել է նրա պատկերը անմահ «Գյուլստանի»մեջ։ Նազիաթը նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին: Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայում է իր հեքիաթ-աշխարհինիր առջև լուսաժպտուն հրաշք-աղջկանև զգում տաք արցունքի միկաթիլ իր հին սրտի մեջև բռնելով աղջկա փոքրիկ ձեռքըհամբուրում ու դնումէ լացող սրտի վրա՝ ասելով.
Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջինխոսքերը.
«Ծնվում ենք ակամաապրում ենք զարմացածմեռնում ենք կարոտով…»։ 
Картинки по запросу ավետիք իսահակյան
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։

Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

Komitas 1902.jpg





                                        Կոմիտաս
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյանսեպտեմբեր 26,1869Քյոթահիա - հոկտեմբեր 22, 1935 ջարիզ), հայ երգահաներգիչերաժշտական էթնոլոգերաժշտագետվարդապետ և ուսուցիչ։
Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանելԳևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետորից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանումՄակար Եկմալյանի մոտ[4]։ Սովորել է ԲեռլինիՀումբոլդտի համալսարանումորից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[5]։
Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներորոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվելԲացի հայ ժողովրդական երգերիցնա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածունՆրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանիԿոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներումիսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»[6]:
Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլինշատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբարՆրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներումորից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում էհետվնասվածքային սթրեսԿոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակըՄինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններորտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիներըԿոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում՝ որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը:
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը։
2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումըորի կառուցման որոշումը կայացվել էր 2013թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա




Комментариев нет:

Отправить комментарий